Հետազոտությունները հղիության պլանավորման փուլում

Հետազոտությունները հղիության պլանավորման փուլում

Հղիությանը նախապատրաստվելը ամուսինների կյանքի ամենապատասխանատու փուլերից մեկն է։ Հենց այդ շրջանում է հարկավոր հրաժարվել վնասակար մի շարք սովորություններից, կարգավորել սննդակարգը, կոփել մարմինը, հոգալ սեփական առողջության մասին։ Այդ ամենն արնհրաժեշտ է առաջին հերթին նոր մարդու ամուր առողջության հիմքը դնելու նպատակով։ Ինչպե՞ս հոգալ առողջության մասին, ի՞նչ մասնագետների դիմել, ի՞նչ հետազոտություններ անցնել։

Հղիության պլանավորումը ենթադրում է նախապատրաստական շրջան մինչև «Х» օրը։ Վերարտադրողական հարցերով զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս նախապատրաստվելուն հատկացնել նվազագույնը 3-6, առավելագույնը՝ 12 ամիս։ Եթե ամուսինները չունեն քրոնիկական հիվանդություն, ապա դիմելիք մասնագետների ու հետազոտությունների քանակն ավելի քիչ կլինի, քան նրանց դեպքում, ովքեր ունեն առողջական խնդիր։ Ընդ որում՝ բժշկական հետազոտություն պետք է անցնի և՛ կինը, և՛ տղամարդը, ոչ թե միայն կինը։

Կարդացեք՝ Ինչպես համոզել ամուսնուն հետազոտվել

Ի՞նչ հետազոտություններ է պետք կատարել

Ինչի՞ց սկսել։ Նախ պետք է այցելել գինեկոլոգի, այնուհետև՝ թերապևտի, ատամնաբույժի, օտոլարինգոլոգի և այլ մասնեգետների։ Այցելելուց հետո բժիշկները կկարողանան պարզել կա՞ հատուկ վերահսկողության կարիք, թե ոչ։ Ինչ վերաբերում է հետազոտություններին, ապա դրանց ընտրությունը կախված է ապագա ծնողների առողջական վիճակից։ Օրինակ, եթե ամուսիններից և ոչ ոք չունի վահանագեղձի խնդիր, ապա հորմոնների հետազոտություն կատարելու անհրաժեշտություն չի լինի։

Ահա երեխա ունենալ ցանկացող բոլոր ամուսիններին անհրաժեշտ առաջնային հետազոտությունների ցանկը՝

Բացի այդ, եթե հղիությունն առաջինն է, ապա որոշում են ծնողների արյան խումբը և ռեզուս-գործոնը, ինչը կօգնի հետագայում բացառել նորածնի հեմոլիտիկ հիվանդության զարգացումը կամ կասկածել դրա մասին։

Հեշտոցի և արգանդի պարանոցի վիճակի գնահատման նպատակով կանանց նշանակում են կոլպոսկոպիա, ինչպես նաև փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ։ Հնարավոր է, որ ամուսիններին խորհուրդ տան կատարել նաև գենետիկական հետազոտություն հատկապես այն դեպքում, երբ ընտանիքում եղել է մարդ, ով ունեցել է ժառանգաբար փոխանցվող հիվանդություն կամ կա։ Այդպիսի հիվանդություններից են՝ Դաունի համախտանիշ, Էդվարդսի համախտանիշ, միոդիստրոֆիա, Ալցհեյմերի հիվանդություն և այլն։ Գենետիկի խորհրդատվության կարիք է զգացվում նաև այն դեպքում, երբ ընտանիքում եղել է մեռելածնություն կամ ապագա հայրը 40 տարեկանից մեծ է։

Վարակների հայտնաբերման հետազոտություններ

Հղիության նախապատրաստական փուլում հարկավոր է պարտադիր հաջորդականությամբ անցնել վարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ, ընդ որում՝ և՛ ապագա մայրը, և՛ ապագա հայրը։

Առաջին հերթին հետազոտություն՝ ուղղված տոքսոպլազմոզի, կարմրախտի, ցիտոմեգալովիրուսի և հերպեսի հայտնաբերմանը։ Այդ բոլորը լուրջ վտանգ են ներկայացնում ապագա երեխայի համար և կարող են դառնալ չզարգացող հղիության ու հիվանդության առաջացման պատճառ։ Վերոնշյալ վարակների առկայությունն ստուգվում է արյան նմուշառման կամ ՊՇՌ-ի միջոցով։ Եթե արյան մեջ կարմրախտի հակամարմիններ չեն հայտնաբերվում, ապա պատվաստում է նշանակվում, բայց բեղմնավորումից նվազագույնը երեք ամիս առաջ․ չէ՞ որ հղիության ընթացքում այդ հիվանդությունը կարող է հանգեցնել պտղի զարգացման ծանր արատների։

Բացի այդ, ամուսինները պետք է կատարեն նաև սեռավարակների հայտնաբերման հետազոտություն։ Սեռավարակներից են՝ քլամիդիոզգոնորեա, տրիխոմոնիազ, սիֆիլիս և այլն։ Հետազոտությունը կատարվում է արյան նմուշառման և սեռական ուղիներից վերցվող քսուքի հետազոտման միջոցով։

Հորմոնների հետազոտություն

Որոշ դեպքերում հղիության պլանավորման փուլում կնոջը խորհուրդ են տալիս կատարել նաև սեռական հորմոնների և վահանագեղձի հորմոնների հետազոտություն։ Ստուգվում է հետևյալ հորմոնների մակարդակը՝

Կարդացեք՝ Ամփոփ տեղեկություններ հորմոնների մասին

Հորմոնների հետազոտությունը սովորաբար կատարվում է, եթե՝

  • հղիանալ ցանկացող կինը 35 տարեկանից մեծ է
  • դաշտանային ցիկլն անկանոն է, 
  • հիպերանդրոգենիայի վառ արտահայտված նշաններ կան (արական հորմոնների բարձր մակարդակ),
  • առկա է ցանավորում, մարմնի մազակալում արական տիպի, գիրացում, 
  • կնոջը չի հաջողվում ինքնուրույն հղիանալ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանք վարելու դեպքում, 
  • անցյալում եղել են վիժումներ և այլ բարդություններ։

Կարդացեք՝ Ինչպես ճիշտ հանձնել անալիզները

Հետազոտություններ տղամարդկանց համար

Հնարավոր է, որ հղիության պլանավորման փուլում տղամարդը ևս հավելյալ հետազոտությունների կարիք ունենա։ Խոսքը սպերմագրամայի մասին է։ Այն օգնում է պարզել սերմի վիճակը (սերմնաբջիջների քանակը, ակտիվությունը և անատոմիական լիարժեքությունը), ինչպես նաև արական սեռական բջիջների առանձնահատկությունները, ստուգել, թե ինչպես են գործում սեռական գեղձերը։

Կարդացեք՝ Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Որքան ժամանակ էլ որ ձեզնից խլի հղիության պլանավորումը, իմացեք, որ դուք ճիշտ ուղու վրա եք։ Պլանավորումը լավագույն տարբերակն է։ Ինչո՞ւ։ Ինքներդ դատեք։ Պլանավորելով հղիությունը՝ դուք ոչ միայն զգալիորեն բարելավում եք ձեր առողջությունը, այլև երեխայի լույս աշխարհ գալու ժամանակն եք ընտրում՝ ոսկե աշուն, ճերմակ ձմեռ, ծաղկող գարուն կամ շոգ ամառ։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: