Դյուֆաստոնը հղիության պլանավորման ընթացքում

Դյուֆաստոնը հղիության պլանավորման ընթացքում

Անպտղության պատճառները բազմազան են, օրինակ՝ հորմոնային խանգարումները, մասնավորապես պրոգեստերոն հորմոնի ցածր մակարդակը: Այս իրավիճակն այժմ բուժվում է դյուֆաստոն դեղամիջոցի օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է էնդոգեն պրոգեստերոնի արհեստական անալոգ: Այդ պատճառով էլ այն շատ հաճախ է կիրառվում գինեկոլոգիայում և ունի բարձր արդյունավետություն:

Հասկանալու համար, թե ինչպես է գործում այս դեղամիջոցն օրգանիզմում, անհրաժեշտ է հասկանալ պրոգեստերոնի ֆունկցիան: Այս հորմոնն արտադրվում է ձվազատումից հետո ձվարանի դեղին մարմնում և կարգավորում է դաշտանաին ցիկլի երկրորդ փուլը:

Պրոգեստերոնի ազդեցությամբ փոփոխվում է արգանդի լորձաթաղանթը, լորձի բաղադրությունը, և արգանդը նախապատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի սերմնավորմանը: Այս գործընթացները խանգարվում են, երբ հորմոնի մակարդակը ցածր է, և ձվաբջիջը չի կարողանում ամրանալ արգանդի լորձաթաղանթին: Այս դեպքում խոսում են լյութեինային անբավարարությամբ պայմանավորված անպտղության մասին:

Պրոգեստերոնի անբավարարությունը որոշվում է արյան անալիզի միջոցով, որը հանձնում են դաշտանային ցիկլի երկրորդ կեսին: Հորմոնի անբավարարությունը հաջողությամբ բուժվում է դյուֆաստոնի միջոցով, ինչը շատ կանանց վերադարձնում է առողջ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորությունը:

Դեղամիջոցը նշանակում են ձվազատումից անմիջապես հետո՝ մինչև հաջորդ դաշտանի սկսվելը: Դեղաչափը որոշում է գինեկոլոգը՝ հաշվի առնելով կնոջ անալիզների արդյունքները և ուղեկցվող հիվանդությունները: Այս դեղամիջոցով ինքնուրույն բուժում սկսելը խստիվ արգելվում է, քանի որ կարող է հանգեցնե լհորմոնային խանգարումների և լուրջ հետևանքների:

Բուժումը սովորաբար տևում է 6 ամիս: Դյուֆաստոնի ընդունումը կտրուկ չեն դադարեցնում: Բուժող բժիշկը կազմում է համապատասխան սխեմա:

Դյուֆաստոնը ժամանաակից դեղամիջոց է և զուրկ է կողմնակի հորմոնային ազդեցություններից: Այն չի ազդում նյութափոխանակության վրա, հետևաբար չունի գիրացնող հատկություն, ինչից շատերը վախենում են: Այն սովորաբար լավ է ընդունվում օրգանիզմի կողմից: Բայց հնարավոր է դրա ընդունման շրջանում առաջանա թուլություն, գլխացավ, որովայնի ցավեր, հազվադեպ՝ մաշկային ցան, վերջույթների այտուցներ: Այդ դեպքերում հարկավոր է դիմել բժշկի:

Շատ կանայք, հղիանալուց հետո դադարեցնում են դյուֆաստոնի ընդունումը՝ կարծելով, որ այն վնասում է պտղին: Սակայն այդպես վարվելը խիստ վտանգավոր է և գուցե հանգեցնի վիժման: Դա պայմանավորված է նրանով, որ պրոգեստերոնը հղիության հորմոն է, այն կարևոր է ընկերքի ճիշտ ձևավորման համար, այդ պատճառով դյուֆաստոնի ընդունման կտրուկ դադարեցումից հետո արգանդի լորձաթաղանթը չի կարողանում ապահովել ձվաբջջին անհրաժեշտ սննդանյութերով և հղիությունն ընդհատվում է:

Ապացուցված է, որ դյուֆաստոնը բացասական ազդեցություն չի ունենում պտղի վրա, և բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ այն շարունակում են կիրառել հղիության ընթացքում ևս:

Հեշտոցի նեղացում հիալուրոնաթթվի օգնությամբ (ներարկման եղանակով)

Հեշտոցի նեղացում հիալուրոնաթթվի օգնությամբ (ներարկման եղանակով)

Այսօր բավականին մեծ տարածում ունեն ինտիմ երիտասարդացման համար կիրառվող հիալուրոնաթթվի հիմք ունեցող ֆիլլերները։

Օրգազմի վերականգնում. G կետի մեծացում

Օրգազմի վերականգնում. G կետի մեծացում

Ինտիմ պլաստիկան բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող ուղղություն է, որի նպատակն է վերացնել ֆիզիոլոգիական և էսթետիկ թերությունները:

Օրգազմի բացակայություն

Օրգազմի բացակայություն

Օրգազմի բացակայությունը սեռական հարաբերություններում առկա շատ տարածված խնդիր է, որը հանդիպում է տարբեր տարիքի կանանց մոտ: Հիմնական ախտանիշը՝ օրգազմի բացակայությունն է:

PRP թերապիա կանանց համար

PRP թերապիա կանանց համար

PRP եզրույթը ձևավորվել է «Platelet Rich Plasma» արտահայտության սկզբնատառերից, ինչը թարգմանաբար նշանակում է՝ թրոմբոցիտներով հարուստ պլազմա