Ուտրոժեստանը հղիության պլանավորման փուլում

Ուտրոժեստանը հղիության պլանավորման փուլում

Այս դեղամիջոցն իրենից ներկայացնում է պրոգեստերոն հորմոն: Հղիության բնականոն ընթացքի համար կարևոր է պրոգեստերոնի բավարար քանակությունն օրգանիզմում: Դա է պատճառը, որ ուտրոժեստանը լայն կիրառություն ունի հղիության դեպքում:

Կնոջ օրգանիզմում պրոգեստերոնն արտադրվոմ է երեք օրգանների կողմից՝ մակերիկամներ, դեղին մարմին և ընկերք: Պրոգեստերոնը հաճախ անվանում են հղիության հորմոն, քանի որ դրա բավարար քանակությունն ապահովում է արդյունավետ ձվազատում, ինչից էլ կախված է բեղմնավորումը, իսկ հղիության ընթացքում հորմոնի մակարդակը բարձրանում է՝ ի նշան դրա լավ ընթացքի:

Կարդացեք՝ Պրոգեստերոն, մայրական բնազդի հորմոն:

Ուտրոժեստանի ընդունման ցուցումները

Հղիության պլանավորման փուլում և դրա ընթացքում ուտրոժեստանի գլխավոր ցուցումը պրոգեստերոնի անբավարարությունն է: Կլինիկորեն այն կարող է տարատեսակ արտահայտություն ունենալ՝ սկսած կիստայի աջացումից և էնդոմետրիումի հիպերպլազիայից մինչև հիպերանդրոգենիայի, արտահայտված ակնեի և մազակալման առաջացում:

Հղիության պլանավորման փուլում ուտրոժեստանը նշանակվում է երեք հիմնական դեպքերում.

  • Պրոգեստերոնի անբավարարությունով պայմանավորված անպտղություն դեպքում:
  •  Նախկինում, պրոգեստերոնի ցածր մակարդակով պայմանավորված վիժումների դեպքում: 
  • Արյան մեջ պրոգեստերոնի առանց ախտանշանների նվազման դեպքում:

Պրոգեստերոնի մակարդակը ստուգելու համար անհրաժեշտ է արյան լաբորատոր հետազոտության հանձնել ցիկլի երկրորդ կեսին:

Հակացուցումներ և կողմնակի ազդեցություներ

Ուտրոժեստանն օգտագործվում է բացառապես բժշկի նշանակմամբ: Այս դեղամիջոցի հակացուցում են՝

  • երակների արտահայտված և բարդացած վարիկոզ լայնացումը, 
  • տրոմբոֆլեբիտը, 
  • լյարդի հիվանդությունները, 
  • որոշակի տեղակայման չարորակ ուռուցքները:

Անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի և շաքարային դիաբետի դեպքում: Հնարավոր է դեղամիջոցն առաջացնի քնկոտություն և թույլ գլխապտույտ:

Ուտրոժեստանի ընդունման կարգը

Ուտրոժեստանը վաճառվում է հաբերի տեսքով: Մինիմալ դեղաքանակը կազմում է օրական 200 մգ: Հաբի հեշտոցային կիրառումն ավելի արդյունավետ է, քանի որ այդպես դեղամիջոցն ավելի լավ է ներծծվում:

Ուտրոժեստանի ընդունման դեղաչափը և ժամկետները տարբեր են՝ կախված անհատական դեպքից: Անհրաժեշտ է հետևել բժշկի ցուցումներին: Դեղամիջոցի ընդունման կտրուկ դադարեցում չի թույլատրվում: Դա կատարվում է աստիճանաբար՝ բժշկի հսկողության ներքո:

Պահպանակներ

Պահպանակներ

Պահպանակները պաշտպանում են վարակներից, նախատեսված են և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար:

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Դաշտանի ուշացում. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ

Դաշտանի ուշացում. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ

Դաշտանի ձգձգումը մի իրավիճակ է, երբ դաշտանը չի սկսվում սպասվող ժամանակահատվածում:

Ինչո՞վ փոխարինել վիագրան

Ինչո՞վ փոխարինել վիագրան

Վիագրան սիլդենաֆիլի առևտրային անուններից է, որը հանդիսանում է Էրեկտիլ դիսֆունկցիայի դեղամիջոց