Սեռական հերպես

25.02.201426326

Սեռական հերպեսը վարակ է, որը հարուցվում է հասարակ հերպեսի վիրուսով (ՀՀՎ): Դեպքերի 80%-ում այն առաջանում է 2-րդ տիպի ՀՀՎ-ով, 20%-ում` 1-ին տիպի ՀՀՎ-ով: Հարկ է նշել, որվերջինը հասարակ հերպեսի (շրթունքի մրսածության հերպես) հարուցիչն է:

Սեռական հերպեսով վարակումը

Սեռական հերպեսով վարակումը հնարավոր է հեշտոցում, բերանում և ուղիղ աղիքում։ Առավել վտանգավոր են ախտանիշներ ունեցող հիվանդները։ Սակայն հաճախ վարակի փոխանցողների շրջանում ախտանիշները բացակայում են: Բացի այդ,հնարավոր է նաև հղիության ընթացքում վարակի փոխանցում մորից պտղին: Գենիտալ հերպեսի գաղտնի շրջանը տատանվում է 1-ից մինչև 26 օր (ավելի հաճախ`2-10 օր):

Սեռական հերպեսի ախտանիշները

Տարբերում են առաջնային (հիվանդություն առաջին անգամ) և ախտադարձ գենիտալ հերպես (հիվանդություն երկրորդ անգամ և հետագայում`հաջորդաբար):

Գենիտալ հերպեսի առաջին նշանը մեծ մասամբ ախտահարված շրջանի այրոցն է և այտուցը:
Հիշյալ նշանները կարող են ուղեկցվել տկարությամբ, բարձր ջերմությամբ, գլխացավով (ինչպեսգրիպի ժամանակ): Մի քանի օր անց ի հայտ են գալիս թափանցիկ հեղուկով լցված մանր բշտիկներ: Վերջինները պայթում են` գոյացնելով կարմիր խոցիկներ: Սեռական օրգանների վրա տեղակայվելուդեպքում կարող է միզարձակությունը ցավոտ լինել: Ցանավորումն անցնում է 14 օրում: Ախտադարձն ավելի մեղմ է ընթանում առաջնային գենիտալ հերպեսի համեմատությամբ: Դրա ժամանակ սովորաբար չի դիտվում տկարություն, բարձր ջերմություն, գլխացավ,ցանն ավելի քիչ է: Ախտադարձին նպաստում են վարակները, մրսածությունը, ոգելից խմիչքի գործածումը, գերհույզերը: Սովորաբար ախտադարձը զարգանում է միևնույն տեղում և ցանն ավելի արագ է անցնում` 7-10 օրում:
Առաջնային գենիտալ հերպեսով կամ ախտադարձով հիվանդները (այսինքն` ախտանիշներով անձինք) ավելի վարակիչ են:Գենիտալ հերպեսը հաճախ առանց ախտանիշների է ընթանում: Ուստի սեռական զուգընկերներիվարակումը հնարավոր է նաև հիվանդության նշանների բացակայության պայմաններում:

Սեռական հերպեսի բարդությունները

Հիվանդության առավել ծանր բարդությունը նորածինների հերպեսն է, որը կարող է նորածնի մահվան պատճառ դառնալ կամ առաջացնել նյարդաբանական կայուն խանգարումներ:
Նորածինների հերպեսի հավանականությունն առավել մեծ է գենիտալ հերպեսով հիվանդ մոր հղիության վերջին եռամսյակում:

Նորածինների հերպեսի կանխարգելումը

Նորածինների հերպեսի հավանականությունը կարելի է նվազեցնել` հղի կանանց և նրանց սեռական զուգընկերների շրջանում որոշելով հակամարմինները ՀՀՎ-ի հանդեպ: Եթե հղին չունի,իսկ նրա զուգընկերն ունի հակամարմիններ ՀՀՎ-ի հանդեպ, ապա խորհուրդ է տրվում նրանցհղիության վերջին 3 ամիսներին առանց պահպանակի սեռական հարաբերություն չունենալ(ներառյալ`օրալ սեքսը): Եթե գենիտալ հերպեսի նշանները երևան են գալիս ծննդաբերությունից անմիջապես առաջ, ապա ցուցված է կեսարյան հատումը: Ծննդաբերության ենթադրյալ ժամկետից ոչ շատ առաջ սկսած կանխարգելիչ բուժումը երբեմն թույլ է տալիս խուսափել այն հղիների կեսարյան հատումից, ովքեր գենիտալ հերպեսի հաճախակի ախտադարձեր են ունենում:

Սեռական հերպեսի ախտորոշումը

Տիպիկ ընթացքի դեպքում ախտորոշումը հիմնվում է կլինիկական պատկերի վրա: Կասկածելի դեպքերում դիմում են լաբորատոր հետազոտությունների օգնությանը: Այս հիվանդության ժամանակ կիրառվող լաբորատոր հետազոտությունները երկու խմբի են բաժանվում՝
  • ՊՇՌ (ԴՆԹ) ախտորոշում, որի դեպքում նյութը վերցվում է անմիջապես գենիտալ հերպեսի առումով կասկածելի ցանից, 
  • շճաբանական` հակամարմինների հայտնաբերումը ՀՀՎ-ի հանդեպ: ՀՀՎ-ի հանդեպ հակամարմինների հայտնաբերման նպատակով որպես հետազոտման նյութ է ծառայում արյունը:

Սեռական հերպեսի բուժումը

Բուժման ժամանակակից ձևերը թույլ չեն տալիս ամբողջովին խուսափել ՀՀՎ-ից: Ախտադարձից դուրս վիրուսը պասիվ վիճակում է գտնվում: Իմունիտետի ընկճման դեպքում սեռական հերպեսը կրկնվում է: Բուժումն արագացնում է ցանի ապաքինումը, նվազեցնում կրկնության հավանականությունը, նվազեցնում հարուցիչների արտազատվող քանակը, սակայն ամբողջապես չի ոչնչացնում վիրուսը։ Գենիտալ հերպեսի բուժման հիմքը հակավիրուսային բուժումն է, իմունային բուժումը, ընդհանուր կազդուրիչ պատրաստուկները, ֆիզիոթերապևտիկ միջոցները և այլն: Սեռական հերպեսի կանխարգելումը Կանխարգելումը հանգում է պատահական սեռական կապերի դեպքում պահպանակի օգտագործմանը: