Մարդու պապիլլոմավիրուս. հիվանդություն, որ կարող է հանգեցնել քաղցկեղի

Մարդու պապիլլոմավիրուս. հիվանդություն, որ կարող է հանգեցնել քաղցկեղի

Պապիլլոմավիրուսի հարուցիչը մարդու պապիլլոմայի վիրուսն է (ՄՊՎ), որը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով: Այս հիվանդությունը տհաճ է ոչ միայն իր ախտանշաններով, այլև կարող է հանգեցնել առողջական լրջագույն խնդիրների: Ըստ ուռուցքի առաջացման բարձր կամ ցածր վտանգի՝ տարբերում են ՄՊՎ-ի երկու հիմնական խումբ: Սա նշանակում է, որ կա բարորակ և չարորակ ուռուցքների առաջացման վտանգ: Այդ ուռուցքներն առաջանում են բազմաշերտ տափակ էպիթելում կամ լորձաթաղանթների մակերեսին:

Հիվանդության կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով 35 տարեկանից բարձր կանայք, ովքեր արգանդի վզիկի ախտահարում ունեն, պետք է հետազոտվեն գինեկոլոգի մոտ: Դա թույլ կտա բացահայտել ՄՊՎ-ն կամ հետևել արդեն իսկ առկա հիվանդության զարգացմանը: Ռիսկի գործոն է համարվում ոչ միայն կնոջ տարիքը և արգանդի վզիկի պաթոլոգիան, այլև սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները և տարբեր սեռական զուգընկերների հետ սեռական կապերն առանց պաշտպանիչ միջոցների կիրառման:

Որոնք են ախտանշանները

Առավել հայտնի և հեշտ ճանաչելի ախտանշանը սեռական օրգանների գորտնուկի առկայությունն է: Արտաքին տեսքով դրանք նման են գունավոր կաղամբին, ինչը լավագույն կերպով արտացոլում է նրանց կառուցվածքի առանձնահատկությունները: Սեռական գորտնուկներն առաջանում են սեռական օրգանների հարակից շրջանում կամ անմիջապես դրանց վրա և երբեմն դառնում քորի ու արյունահոսության պատճառ:

Մեծ մասամբ կինը կամ տղամարդն ինքն է նկատում գորտնուկները և այցելում բժշկի, սակայն հաճախ վերջիններս տեղակայված են լինում արգանդի վզիկի վրա տափակ կոնդիլոմաների տեսքով, և հայտնաբերել հնարավոր է միայն գինեկոլոգիական զննման ընթացքում:

Ինչպես է ախտորոշվում

Կանանց համար խիստ կարևոր է վարակի վաղ հայտնաբերումը, քանի որ ապացուցված է, որ ՄՊՎ-ն բարձրացնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վտանգը: Ախտորոշման հիմնական մեթոդներն են ՊՇՌ (PCR), ցիտոլոգիական և հիստոլոգիական հետազոտությունները: Եթե սեռական գորտնուկներն անմիջապես արգանդի վզիկի վրա են, ապա անհրաժեշտ է կոլպոսկոպիա անել:

            

Որն է բուժումը

Էկզոֆիտային գորտնուկները հեռացվում են: Լրացուցիչ անցկացվում է հակավիրուսային բուժում, նշանակվում է դիմադրողականությունը բարձրացնող դեղորայք: Ներկայում հաճախ է կիրառվում լազերային թերապիան, որը հնարավորություն է տալիս նրբորեն հեռացնել ախտահարված հյուսվածքները, սակայն այդ դեպքում անհնար է դառնում հիստոլոգիական հետազոտության նյութ վերցնելը:

Լազերային միջամտությունն անցկացվում է նախնական անզգայացմամբ: Եթե ախտահարումը մեծածավալ է, ապա բուժումը կարող է և կրկնվել: Բավականին լայն կիրառում է գտնել նաև ռադիոլաքային էքսցիզիան և այլն:

Բոլոր կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն, քանի որ ժամանակին ստացած բուժումը բարենպաստ ելք է խոստանում:

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Լուծել թրոմբը (արյան մակարդուկներ)․ ո՞ր մթերքներն են բարելավում արյան որակը

Եթե ունես խնդիրներ արյան հետ կապված՝ ուրեմն առողջ չես։ Մի խոսքով՝ արյունը չափազանց կարևոր է։

7 փաստ կուսաթաղանթի մասին

7 փաստ կուսաթաղանթի մասին

Ոմանք կուսաթաղանթը դիտում են որպես իրական պատնեշ՝ հեշտոց առնանդամով մուտք գործելու համար, որը պետք է անպայման պատռել առաջին հարաբերության ժամանակ։

Առաջին դաշտան․ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս․․․

Առաջին դաշտան․ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս․․․

Քո առաջին դաշտանը․ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Սկլերոզային քարաքոս (Склерозирующий лишай)

Սկլերոզային քարաքոս (Склерозирующий лишай)

Սկլերոզային քարաքոսը(склерозирующий лишай) քրոնիկ մաշկային հիվանդություն է