Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Ձվարանների կիստաները գինեկոլոգիական ամենահաճախ հանդիպող գոյացություններից են։ Շատ կանայք, լսելով «կիստա» ախտորոշումը, անմիջապես անհանգստանում են՝ այն կապելով վիրահատության կամ նույնիսկ չարորակ հիվանդությունների հետ։ Սակայն իրականում կիստաների մեծ մասը բարորակ է և հաճախ չի պահանջում ակտիվ բուժում։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում ձվարանների կիստաները
Կիստաները հեղուկ կամ կիսահեղուկ պարունակությամբ գոյացություններ են, որոնք կարող են առաջանալ տարբեր պատճառներով։ Դրանք կարող են հանդիպել ինչպես վերարտադրողական տարիքի կանանց, այնպես էլ դաշտանադադարից հետո։

Որո՞նք են առավել հաճախ հանդիպող և բարորակ կիստաները
Ամենատարածվածը ֆունկցիոնալ կիստաներն են, որոնք կապված են դաշտանային ցիկլի բնական գործընթացների հետ։ Շատ դեպքերում դրանք ինքնուրույն անհետանում են մի քանի դաշտանային ցիկլերի ընթացքում և հատուկ բուժում չեն պահանջում։

Հաճախ հանդիպում են նաև.

  • էնդոմետրիոմաները,
  • դերմոիդ կիստաները,
  • ցիստադենոմաները։

Այս գոյացությունները նույնպես հիմնականում բարորակ են, սակայն կարող են պահանջել ավելի մանրամասն հետազոտություն և որոշ դեպքերում՝ վիրաբուժական բուժում։

Ե՞րբ է անհրաժեշտ ավելի զգոն մոտեցում
Հատուկ ուշադրություն են պահանջում այն կիստաները, որոնք.

  • արագ մեծանում են,
  • ունեն բարդ կառուցվածք,
  • ուղեկցվում են ցավերով,
  • հայտնաբերվում են դաշտանադադարից հետո,
  • կարող են բարձրացնել ձվարանի ոլորման կամ պատռման ռիսկը։

Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ՝ հիվանդության բնույթն ավելի ճշգրիտ գնահատելու համար։

Ի՞նչ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել 
Ձվարանների գոյացությունների ախտորոշման հիմնական մեթոդը տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտությունն է։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև.

  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
  • ուռուցքային մարկերների որոշում,
  • լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ։

«Կիստա» ախտորոշումը միշտ չէ, որ նշանակում է վիրահատություն:Ժամանակակից գինեկոլոգիան հիմնված է անհատականացված մոտեցման վրա։ Շատ դեպքերում հնարավոր է սահմանափակվել դինամիկ հսկողությամբ և պարբերական հետազոտություններով՝ խուսափելով ավելորդ միջամտություններից։Ճիշտ ախտորոշումը և բուժման ժամանակին ընտրված մարտավարությունը թույլ են տալիս պահպանել ոչ միայն կնոջ առողջությունը, այլև նրա վերարտադրողական ներուժը։

views 7
Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ

Հիվանդություններ/միջամտություններ

Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ

Միոմա և էնդոմետրիալ պոլիպներ․ ժամանակակից ախտորոշում և բուժման մոտեցումներ

Հիվանդություններ/միջամտություններ

Միոմա և էնդոմետրիալ պոլիպներ․ ժամանակակից ախտորոշում և բուժման մոտեցումներ

Մրսածությունը հղիության ընթացքում

Հիվանդություններ/միջամտություններ

Մրսածությունը հղիության ընթացքում

Հիստերոսկոպիա: Ցուցումներ, նշանակություն և կիրառումը պոլիպների ու միոմատոզ հանգույցների դեպքում

Հիվանդություններ/միջամտություններ

Հիստերոսկոպիա: Ցուցումներ, նշանակություն և կիրառումը պոլիպների ու միոմատոզ հանգույցների դեպքում