Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ

Անհայտ ծագման անպտղություն․ ժամանակակից ախտորոշման և վարման մոտեցումներ

Անպտղություն է համարվում հղիության բացակայությունը կանոնավոր սեռական կյանքի պայմաններում՝ առանց հակաբեղմնավորման, մեկ տարվա ընթացքում։ Սակայն որոշ դեպքերում, նույնիսկ լիարժեք հետազոտություններից հետո, հստակ պատճառ չի հայտնաբերվում։ Այս վիճակը հայտնի է որպես անհայտ ծագման անպտղություն։

 Ի՞նչ է անհայտ ծագման անպտղությունը
Այս ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ՝

  • Օվուլացիան պահպանված է
  • Արգանդափողերն անցանելի են
  •  Սպերմոգրաման նորմալ է
  •  Չկան ակնհայտ հորմոնալ կամ անատոմիական խանգարումներ

Հնարավոր թաքնված պատճառներ
Ժամանակակից վերարտադրողական բժշկությունը ենթադրում է, որ խնդիրը կարող է կապված լինել՝

  • Էնդոմետրիումի ընկալունակության խանգարման հետ
  • Իմունոլոգիական գործոնների
  • Սուբկլինիկական էնդոմետրիոզի
  • Գամետների որակի նուրբ խանգարումների
  • Էմբրիոնի զարգացման խանգարումների հետ

 Ի՞նչ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել

  • Օվուլացիայի գնահատում
  • Հորմոնալ պրոֆիլ
  • Սպերմոգրամա
  • Փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն
  • Հիստերոսկոպիա կամ լապարոսկոպիա՝ ցուցման դեպքում

Ի՞նչ անել
Կենսակերպի օպտիմալացում

Քաշի կարգավորում, ծխախոտից հրաժարում, սթրեսի նվազեցում

Օվուլյացիայի խթանում
Որոշ դեպքերում կարող է բարձրացնել բնական հղիության հավանականությունը

 Ներարգանդային ինսեմինացիա
 Արտամարմնային բեղմնավորում (IVF)՝Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը երկարատև անպտղության դեպքում

Անհայտ ծագման անպտղությունը չի նշանակում, որ բուժումը անհնար է։ Ժամանակակից ախտորոշիչ և վերարտադրողական տեխնոլոգիաները զգալիորեն բարձրացնում են հաջող հղիության հնարավորությունը նույնիսկ այն դեպքերում, երբ հստակ պատճառը չի հայտնաբերվում։

views 1073
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Միոմա և էնդոմետրիալ պոլիպներ․ ժամանակակից ախտորոշում և բուժման մոտեցումներ

Հիվանդություններ/միջամտություններ

Միոմա և էնդոմետրիալ պոլիպներ․ ժամանակակից ախտորոշում և բուժման մոտեցումներ

Մրսածությունը հղիության ընթացքում

Հիվանդություններ/միջամտություններ

Մրսածությունը հղիության ընթացքում

Հիստերոսկոպիա: Ցուցումներ, նշանակություն և կիրառումը պոլիպների ու միոմատոզ հանգույցների դեպքում

Հիվանդություններ/միջամտություններ

Հիստերոսկոպիա: Ցուցումներ, նշանակություն և կիրառումը պոլիպների ու միոմատոզ հանգույցների դեպքում