Արգանդի պարանոցի հիվանդությունների բուժում. կոնիզացիա

Արգանդի պարանոցի հիվանդությունների բուժում. կոնիզացիա

Արգանդի վզիկի կոնիզացիան (կոնուսաձև հյուսվածքահատում) վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է արգանդի վզիկի կոնուսաձև հյուսվածքային հատվածը, որը ներառում է փոփոխված ախտաբանական հյուսվածքը և ցերվիկալ կանալի մի մասը: Նման միջամտության գլխավոր նպատակը արգանդի վզիկի հիվանդությունների բուժումն ու ինվազիվ (ագրեսիվ ներթափանցող) ուռուցքի հայտնաբերումն է:

Ինչո՞ւ են անցկացնում արգանդի վզիկի կոնիզացիա

Առավել հաճախ արգանդի վզիկի կոնիզացիա է անցկացվում այն դեպքում, երբ վնասված հյուսվածքը գտնվում է վզիկային ուղու խորը հատվածում, և ոչ մի երաշխիք չկա, որ սովորական կենսազննումը (բիոպսիա) բավարար կլինի: Դա կապված է այն բանի հետ, որ ժամանակին չհայտնաբերված չարորակ պրոցեսները կարող են հանգեցնել առավել վատ հետևանքների, քան այս միջամտության հնարավոր հետևանքներն են:

Կոնալիզացիայի անցկացման ժամանակ բժիշկը վերցնում է արգանդի վզիկի լորձաթաղանթի բավականին մեծ հատված, որը հետո ուղարկվում է հիստոլոգիական հետազոտման: Եթե ուռուցք չկա, կստացվեն բացասական արդյունքներ: Բացի սա, ամբողջովին հեռացվում է արգանդի վզիկի ախտաբանական փոփոխված էպիթելով հատվածը, ինչը նշանակում է, որ պացիենտը խուսափի լուրջ խանգարումներից, և ուռուցքի զարգացման վտանգը կնվազի:

Սրա հետ մեկտեղ, հիստոլոգիայի ժամանակ կպարզվի հյուսվածքի փոփոխությունների իրական պատճառը. դա կարող է լինել խրոնիկ վիրուսային կամ մանրէային վարակ և այլն:

Արգանդի վզիկի կոնիզացիայի անցկացման ցուցումներն ու հակացուցումները

Միջամտության անցկացման ցուցումներն են.

  • Հիստոլոգիայով հաստատված 2-3 աստիճանի արգանդի վզիկի էպիթելային հյուսվածքների դիսպլազիա 
  • Կոլպոսկոպիայի ժամանակ վզիկային ուղու լորձաթաղանթի լայն ախտաբանական հատվածի հայտնաբերում 
  • Բջջաբանական քսուքի արդյունքներով դիսպլազիայի հայտնաբերում (Պապանիկոլաուի թեստ)

Այլ կերպ ասած` կոնիզացիան թույլ է տալիս կոնկրետ որոշել՝ արդյոք արգանդի վզիկի դիսպազիայով հիվանդն ունի ինվազիվ ուռուցքի առաջացման օջախ, թե դեռ հնարավոր է կանխարգելել չարորակ պրոցեսները:

Կոնիզացիայի անցկացման հակացուցումներն են.

  • Հեշտոցում, արգանդում և հավելումներում ընթացող ինֆեկցիոն պրոցեսներ 
  • Հիստոլոգիական հետազոտմամբ հաստատված ինվազիվ ուռուցք և այլն

Վիրահատության անցկացման առանձնահատկությունները

Արգանդի վզիկի կոնիզացիայի անցկացումից առաջ անհրաժեշտ է նախնական հետազոտություն: Դրա համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան անալիզներ (ընդհանուր, կենսաքիմիական, մեզի ընդհանուր անալիզ, կատարել հեշտոցի քսուքի հետազոտություն, կատարել արգանդի վզիկի բիոպսիա, կատարել կոլպոսկոպիա:  Խորհուրդ է տրվում միջամտությունն անցկացնել դաշտանային ցիկլի առաջին փուլում, սովորաբար դաշտանի ավարտից անմիջապես հետո (5-7 օր):

Կոնիզացիայի վիրահատությունը կարող է անցկացվել հետևյալ եղանակներով.

  • Լազերի օգնությամբ 
  • Ռադիոալիքային վիրաբուժության «Սուրգիտրոն» ապարատի օգնությամբ (արգանդի վզիկի ռադիոալիքային կոնիզացիա կամ հանգուցային էլեկտրոկոնիզացիա) 
  • Վիրահատական դանակի օգնությամբ 

Ինչպես է կատարվում վիրահատությունը 

  • Հեշտոցի մեջ մտցվում է պլաստիկ հայելի 
  • Հիվանդ և առողջ հյուսվածքների սահմաններն ընդգծելու համար արգանդի վզիկը մշակվում է Լյուգոլի լուծույթով կամ յոդով  
  • Հիվանդի տակ դնում են ցրուն էլեկտրոդ 
  • Կոլպոսկոպի հսկողության տակ կատարում են կոնուսի հեռացում. Էլեկտրոդը դնում են պաթոլոգիկ փոփոխված հատվածից 5մմ վերև, այնուհետև տալիս են փոփոխական էլեկտրական հոսանք և կտրում են էպիթելային հատվածն առողջ հյուսվածքների սահմաններում 
  • Կտրված հատվածը դուրս են բերում և ուղարկում հիստոլոգիական հետազոտության
  • Այրում են արնահոսող կետերը

Գործողությունը կատարվում է տեղային կամ ներերակային անզգայացմամբ, իսկ տևողականությունը չի անցնում 15-20 րոպեն:

Հետվիրահատական շրջանը և կոնիզացիայի հնարավոր բարդությունները

Սովորաբար վիրահատությունն ինքնին անցավ է, սակայն արգանդի վզիկի կոնիզացիայից հետո կնոջը կարող է որոշ ժամաանկ (2-3 շաբաթ) անհանգստացնել տհաճ հոտով գորշ գույնի արտադրությունը, ինչպես նաև ձգվող, մղկտացող կամ բռնկվող ցավերը փորի ներքևի հատվածում: Բացի սա, արգանդի վզիկի կոնիզացիայից հետո առաջին դաշտանի ժամանակ արտադրությունը կարող է ավելի առատ լինել:

Միջամտության հնարավոր բարդությունները

  • Արյունահոսություն (կանանց 1-2%-ի մոտ) 
  • Ինֆեկցիայի խորացում-տարածում
  • Ապագայում իստմիկո-ցերվիկալ անպավարարություն
  • ցերվիկալ օղի սպիյացում, դեֆորմացիա 

Արգանդի վզիկի կոնիզացիայից հետո բժիշկը նշանակում է հակամանրէական և ընդհանուր կազդուրիչ բուժում,  իսկ վիրահատությունից երկու շաբաթ անց անցկացվում է հետազոտում բարդությունների հայտնաբերման և կանխման համար:

Ընդհանուր առմամբ արգանդի վզիկի կոնիզացիան հետագա հղիության հավանականության վրա չի ազդում, սակայն հնարավոր են մի շարք բացասական հետևանքներ՝ ֆերտիլության նվազում, ցերվիկալ ուղու լորձաթաղանթի առանձնահատկությունների փոփոխություններ, ինչպես նաև մեծ է վիժումների և վաղաժամ ծննդաբերությունների վտանգը, արգանդի վզիկի փակման կարողության խանգարման պատճառով (տրավմատիկ իթմիկո-ցերվիկալ անբավարարություն):

Բարդությունների վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է.

  • հրաժարվել սառական մերձեցումից (մինչև վեց օր) 
  • խուսափել ծանրություն բարձրացնելուց և չզբաղվել մարմնամարզությամբ 
  • չհաճախել շոգեբաղնիք և չընդունել տաք լոգանքներ 
  • չօգտագործել տամպոններ 
  • չանել լվացումներ 
  • չընդունել դեղամիջոցներ, որոնց մեջ կա ասպիրին, արյունահոսությունից խուսափելու համար և այլն

Արգանդի վզիկի ստուգիչ կոլպոսկոպիա և բջջաբանական պատկերի հետազոտություն անցկացվում է ոչ շուտ, քան 3-4 ամիս հետո. այդ ժամանակահատվածում լիովին վերականգնվում են վերքերը:

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է