Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ) կարող է արդյունավետ մեթոդ լինել էնդոմետրիոզի բուժման համար, հատկապես այն դեպքերում, երբ՝

 • Կինը առաջիկա 2–3 տարիներին հղիություն չի պլանավորում,

 • Անհրաժեշտ է ձվազատման և դաշտանային ցիկլի երկարատև ճնշում,

 • Ցանկություն կա խուսափել հորմոնների ամենօրյա ընդունումից

IMG_4618.jpeg (1.06 MB)

Ինչպե՞ս է Նեքսապլանոնը օգնում էնդոմետրիոզի դեպքում․

 • Ճնշում է ձվազատումը և նվազեցնում է էստրոգենների մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով էնդոմետրիոզի օջախները,

 • Թուլացնում է դաշտանային և ձվազատման հետ կապված ցավերը,

 • Կարող է հանգեցնել ամենոռեայի կամ դաշտանային արտահոսքի զգալի նվազման, ինչը մեղմում է ախտանիշները,

 • Արյան մեջ պրոգեստինի կայուն մակարդակը գործում է համակարգային և ճնշում է էնդոմետրիոիդ հյուսվածքի ակտիվությունը։

Առավելություններ

 • Բարձր հակաբեղմնավորիչ արդյունավետություն (մինչև 3 տարի),

 • Էստրոգենային կողմնակի ազդեցությունների նվազագույն ռիսկ,

 • Չի պահանջում ամենօրյա ընդունում,

 • Կարող է լինել այլընտրանք ներարգանդային լևոնորգեստրել պարունակող համակարգին (օր.՝ Միրենա), երբ Ներարգանդային պարույրի տեղադրումը անհնար է։

views 4259
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում