Երկրորդ հղիության պլանավորում
Կանանց
55722
Որերորդն էլ որ լինի հղիությունը, այն պետք է անպայմանորեն պլանավորել։ Պլանավորման շնորհիվ երեխան կծնվի առողջ, և մոր օրգանիզմն էլ շատ չի հյուծվի։ Երկրորդ հղիության պլանավորումը ոչ մի բանով չի տարբերվում առաջինից, եթե այն չի ավարտվել կեսարյան հատմամբ կամ ռեզուս-գործոնի խնդիր չի եղել։
Կարդացեք՝ Հղիությունից հղիություն ընդմիջման լավագույն չափը

Ե՞րբ պլանավորել երկրորդ հղիությունը
Այս հարցում ամենակարևոր հանգամանքը ժամանակահատվածի պահպանումն է, որպեսզի առաջին հղիությունից հետո մոր օրգանիզմը հասցնի վերականգնել իր ուժերն ու ռեսուրսները։ Բժշկության փորձը ցույց է տվել, որ այն հղիությունները, որոնք սկսվում են խիստ շուտ, բարդություններ կամ վիժման վտանգ են ունենում և բավականին հաճախ կարող են ավարտվել վաղաժամ ծննդաբերությամբ։
Եթե ծննդաբերել եք բնական ճանապարհով, ապա կարող եք սկսել պատրաստվել երկրորդին երկու տարի անց միայն, իսկ եթե կեսարյան հատմամբ է եղել ծննդալուծումը, ապա պետք է սպասել երկուսից երեք տարի, որպեսզի արգանդի վրա արված կտրվածքը հասցնի ամբողջովին ապաքինվել։

Հետազոտությունները երկրորդ հղիության պլանավորման փուլում
Երկրորդ հղիության պլանավորման ժամանակ հարկավոր է անցնել այն նույն հետազոտությունները, ինչ առաջինի ժամանակ։ Նույն կերպ պետք է խորհրդակցել բժշկի հետ և սկսել դեղամիջոցների ընդունումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆոլաթթվին և վիտամին E-ին։ Եթե ամուսիններից մեկն ունի քրոնիկական հիվանդություն, ապա պետք է անպայման զբաղվել դրա բուժմամբ։ Բժիշկը հատուկ դեղամիջոցներ կընտրի, որոնք չեն ազդի վերարտադրողական համակարգի և հղիության վրա։
Վտանգները
Դժվար է ասել, որ երկրորդ հղիությունը բարդությունների առաջացման ավելի շատ վտանգներ է պարունակում, քան առաջինը։ Եթե կինն առողջ ապրելակերպ է վարում, չունի առողջական խնդիրներ, հետևում է բժշկի ցուցումներին և առաջին հղիությունն էլ առանց բարդությունների է ընթացել ու բարեհաջող ավարտվել, ապա ամենայն հավանականությամբ երկրորդ հղիության և ծննդաբերության ընթացքում էլ խնդիրներ չեն առաջանա։
Եթե առաջին հղիությունն ավարտվել է կեսարյան հատմամբ, ապա երկրորդին նախապատրաստվելիս հարկավոր է հետազոտել արգանդի կտրվածքը և համզովել, որ այն ամբողջովին սպիացել է և պատրաստ է հղիությանը։ Բացառված չէ, որ ռեզուս-կոնֆլիկտի դեպքում էլ խնդիրներ կառաջանան։ Ուստի հարկավոր է նախքան հղիանալը կրկին հետազոտվել։

Ինչպե՞ս առաջնեկին նախապատրաստել երկրորդ երեխայի ծնվելուն
Հաճախ, երբ ամուսինները երկրորդ հղիությունն են պլանավորում, սկսում են մտածել, թե ինչպես այդ հանգամանքը կընդունի առաջին երեխան․ չէ՞ որ երկար ժամանակ միայն նա է եղել իրենց ուշադրության կենտրոնում։ Երեխայի ծնվելուց հետո նա համեմատաբար քիչ ուշադրություն կստանա, ինչը նրան դուր չի գա։ Որոշ դեպքերում առաջին երեխաները բավականին ցավոտ են ընդունում այդ լուրը, երբեմն էլ ագրեսիվությամբ, ինչը դրսևորվում է նաև նորածնի հետ շփվելիս։
Հարկավոր է երեխային նախապատրաստել քրոջ կամ եղբոր ծնունդին, զրուցել նրա հետ, բացատրել, որ նա այլևս մենակ չի լինի, չի ձանձրանա, կկարողանա խաղալ նրա հետ։ Երեխայի ծնունդից հետո պետք է աչքաթող չանել առաջին երեխային, ավելի լավ կլինի նրան ներգրավել նորածնի խնամքի հարցերում, այդպիսով նա իրեն կարևոր կզգա, մերժվածության զգացում էլ չի ունենա։