Հղիության հիմնական նշանները

Հղիության հիմնական նշանները

Հղիության նշանները պայմանավորված են օրգանիզմում ընթացող հորմոնային տեղաշարժերով, որոնք սկսվում են բեղմնավորումից անմիջապես հետո:

Հղիության հիմնական նշաններն են՝

  • հերթական դաշտանի բացակայությունը,
  • սրտխառնոցը, երբեմն փսխումն առավոտյան,
  • հաճախակի միզարձակությունը,
  • կաթնագեղձերի լարվածությունը,
  • մեծ ախորժակը, դյուրհոգնելիությունը:

Հղիության առկայությունը հնարավոր է հաստատել համապատասխան թեստով: Այն վաճառվում է բոլոր դեղատներում և արդյունքը դրական ցույց կտա բեղմնավորումից արդեն 10 օր հետո:

Կարդացեք՝ Ինչո՞ւ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս

Հղիությունը հաստատող հավաստի միջոց է ՈւՁՀ-ն: Պտղի առկայությունն արգանդում այս կերպով որոշել կարելի է հղիության 4-5-րդ շաբաթից սկսած: Հնարավոր է ավելի ճշգրիտ որոշել` կատարելով արյան մեջ մարդու գոնադոտրոպինային հորմոնի (ХГЧ) հետազոտում: Վերջինս կարելի է հանձնել դաշտանի ուշացումից մեկ օր անց։

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…