Կոլոստուրը(կաթնախեժ) հղիության ընթացքում.նորմալ է, թե՞  խնդիր է

Կոլոստուրը(կաթնախեժ) հղիության ընթացքում.նորմալ է, թե՞  խնդիր է

Երեխայի սպասելիս կնոջ մարմնում անընդհատ փոփոխություններ են կատարվում։
Նրա կրծքերը սկսում են նախապատրաստվել իրենց հիմնական գործառույթին,
կարող է հայտնվել կոլոստուր․սա հղիության ընթացքում նորմալ է:
Կաթնագեղձերից առաջին անգամ արտադրության ի հայտ գալու ժամանակն ու
առատությունը խիստ անհատական են յուրաքանչյուր ապագա մայրիկի համար։ Եթե
կարծում եք, որ խնդիրներ են առաջացել, կամ կա ոչ բնորոշ ցավ, դիմեք ձեզ
հսկող գինեկոլոգին:

Հղիության ընթացքում ե՞րբ է արտադրվում կոլոստուրը(կաթնախեժ), ե՞րբ է
պետք դիմել բժշկի:

Ապագա մայրիկի մարմնի փոփոխությունները միայն որովայնին չէ որ
վերաբերվում են։ Մարմնի բոլոր համակարգերը վերակառուցվում են։
Հղիությունը նախապատրաստում է՝ ծննդաբերության և հետագայում երեխային
մեծացնելու համար։ Ակտիվանում է կաթնագեղձերի աշխատանքը, դրանք
այտուցվում են, լայնանում են ծորանները, երբեմն ի հայտ է գալիս առաջին
արտադրությունը։ Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ անհատական է և տարբեր
եղանակներով է անցնում  ծննդաբերության ու կրծքով կերակրման
նախապատրաստման փուլերը: Հղիության ընթացքում առաջին
կոլոստուրը(կաթնախեժ) կարող է հայտնվել 14-րդ շաբաթվա վերջում, բայց
ավելի հաճախ՝ ժամկետի ավարտին: Արտադրությունը կարող է լիովին բացակայել։
Այս բոլոր տարբերակները նորմալ են համարվում և չեն պահանջում առանձին
ստուգումներ։

Որոշ դեպքերում ապագա մայրիկը պետք է զգուշանա և հնարավորինս շուտ
խորհրդակցի բժշկի հետ.
·    Նորմալ արտադրության հետ միաժամանակ ծորում է նաև թարախ կամ արյուն
·    Տհաճ հոտ.նորմալ ժամանակ այն պետք է լինի քաղցր
·    Կրծքի վրա ակնհայտ են անհարթություններ, հանգույցներ, նշաններ,
որոնք տարբերվում են գույնով և ջերմաստիճանով
·    Մի կաթնագեղձն ավելի է մեծացել, քան մյուսը
·    Կոլոստուրը(կաթնախեժ) ակտիվորեն հոսում է, և որովայնի ներքևի
հատվածում առկա են ձգող ցավեր․սա ակնհայտ օքսիտոցինի մակարդակի
բարձրացման նշան է, կարող է սկսվել վաղաժամ ծննդաբերություն
·    Կրծքավանդակում տեղայնացված ցավ,  ցավոտություն, չափից շատ փքվածություն
·    Մարմնի ջերմաստիճանի բարձրացում և այլն

Այս ախտանիշները կարող են լինել կամ նորմայի տարբերակ կամ որևէ խնդրի
նախանշան: Իրավիճակը կպարզվի գինեկոլգի կամ մամոլոգի մոտ ստուգում
անցնելուց հետո։ Կոլոստուրը(կաթնախեժ) հիմնականում արտադրվում է գիշերը՝
քիչ քանակությամբ։ Գույնը՝ թափանցիկ սպիտակից մինչև դեղնավուն, թույլ
քաղցր հոտով։

Ի՞նչ է կարելի և չի կարելի անել, եթե հղիության ընթացքում ի հայտ է եկել
կոլոստուր(կաթնախեժ):

Կոլոստուրի հայտնվելու հետ կապված կան մի քանի սխալ դատողություններ,
որոնք իրականության հետ կապ չունեն։ Այն վաղաժամ ծննդաբերության նախանշան
չէ և չի որոշում հետագայում արտադրվող կաթի քանակը։ Սա պարզապես նշան է,
որ օրգանիզմը պատրաստվում է կրծքով կերակրելուն։ Եթե կոլոստուրն ավելի
վաղ է հայտնվել, ապա ոչ մի դեպում մի՛ քամեք այն և մի՛ խթանեք կուրծքը։
Սա կարող է հանգեցնել օքսիտոցին հորմոնի արտադրմանը, որն առաջացնում է
արգանդի կծկումներ։ Կրծքին անհրաժեշտ է առանձին նուրբ խնամք, հատկապես
եթե կա արտադրություն։
1.  Գնել հարմարավետ և ճիշտ չափի կրծկալ։ Այն պետք է ունենա լայն գոտիներ
և թասիկներ՝ առանց ներքին կարերի։ Հետևեք, որ ներքնազգեստը պահի կուրծքը,
բայց չսղմի։
2.  Ներքնազգեստը խնամքով պահելու համար օգտագործեք հատուկ ներդիրներ։
Դրանք ստերիլ և հարմարավետ են, պտուկների շրջանում քոր չեն առաջացնում և
հուսալիորեն կլանում են։
3.  Ամեն օր լվացեք ձեր կրծքերը սառը ջրով: Սա լավ պրոֆիլակտիկա է լճացած
երևույթների դեպքում և նախապատրաստում է հետագա լակտացիային։

Կաթնագեղձերի պատշաճ խնամքը կանխում է հետագայի մի շարք խնդիրներ։
Հղիության ցանկացած փուլում կոլոստուրի(կաթնախեժ) առաջացումը նորմալ է
համարվում։ Պետք է հետևեք կրծքագեղձերին, որպեսզի խնդիրների դեպքում արագ
բուժօգնություն ստանաք։
Աղբյուրը

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…