Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է, որոնք ընդգրկում են սրտանոթային, հորմոնալ, նյութափոխանակային և իմուն համակարգերը։ Այս փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև տեսողական համակարգի վրա։ Թեև տեսողության խանգարումները հաճախ լինում են ժամանակավոր և անցողիկ, որոշ դեպքերում դրանք կարող են լինել լուրջ պաթոլոգիաների առաջին ախտանշանները, ուստի պահանջում են մասնագիտական գնահատում։

IMG_0532.jpeg (16 KB)

Հիմնական տեսողական փոփոխություններ հղիության ընթացքում

1. Կոնյունկտիվայի և կոպերի փոփոխություններ 

Հղի կանանց մոտ հաճախ նկատվում են կոնյունկտիվայի թեթև գրգռում, աչքերի չորություն, լուսազգայունություն։Պատճառը՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի բարձրացումն է, որն ազդում է արցունքային գեղձերի աշխատանքի վրա։

2. Ճառագայթահատման (ռեֆրակցիայի) փոփոխություններ

Հղիության ընթացքում կարող է փոփոխվել ակնոցի կամ կոնտակտային լինզաների կարիքը։

• Կորնեայի հաստացման և հեղուկի կուտակման պատճառով ժամանակավոր փոխվում է ռեֆրակցիան։
• Առաջանում է մշուշոտ տեսողություն

3. Ձգողականության և հյուսվածքների ճկունության փոփոխություններ

• Հորմոնալ ազդեցությունների ներքո կարող է փոխվել եղջերաթաղանթի կորությունը և հաստությունը։ • Սա հատկապես նկատելի է լինզա կրող կանանց մոտ՝ առաջացնելով անհարմարություն։

4. Աճող արյան ճնշման հետևանքներ 

Երկրորդ և երրորդ եռամսյակներում արյան բարձր ճնշումը կարող է բերել հետևյալ խնդիրների՝

• Տեսողության մշուշոտում,
• Լույսի բծերի կամ կայծերի հայտնվել (photopsia),
• Տեսողության դաշտի փոփոխություններ։

5. Դիաբետիկ ռետինոպաթիայի սրացում

Հղիություն ունեցող շաքարային դիաբետով կանանց մոտ հնարավոր է՝
 • Ռետինոպաթիայի առաջընթաց, 

• Ապակենման մարմնի արյունահոսություններ,

• Նյարդաբազմացումը։

Ե՞րբ է պետք դիմել ակնաբույժին

Տեսողության հետևյալ փոփոխությունները պահանջում են անհապաղ ակնաբուժական գնահատում՝

• Հանկարծակի կամ կտրուկ տեսողության կորուստ,
• Լողացող բծեր կամ կայծեր տեսադաշտում,
• Երկտեսություն կամ սրտխառնոցով ուղեկցվող գլխացավեր,
• Աչքերի ուժեղ ցավ կամ կարմրություն։

Ակնաբուժական միջամտությունների սահմանափակումներ հղիության ընթացքում

• Լազերային միջամտությունները, ակնային դեղորայքի որոշ խմբեր սահմանափակվում են հղիության ընթացքում։ 

• Ակնաբույժը պետք է աշխատի համագործակցված գինեկոլոգի հետ՝ ռիսկերի կառավարման համար։

Տեսողական փոփոխությունները հղիության ընթացքում, թեև հաճախ ժամանակավոր են, չեն կորցնում իրենց կլինիկական կարևորությունը։ Գինեկոլոգները պետք է ունենան պատրաստվածություն՝ ժամանակին հայտնաբերելու և ուղեգրելու համապատասխան մասնագետի՝ լուրջ պաթոլոգիաների կանխման և հղիի առողջության պահպանման նպատակով։

 

 

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…