Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Երեխային սպասելը ուրախ և հուզումնալի ժամանակահատված է: Եվ ցանկալի է, որ այդ շրջանում որևէ բացասական ազդեցություն չլինի պտղի վրա, հատկապես՝ մոր հիվանդությունը: Այս հարցում լավագույն տարբերակը հղիության պլանավորումն է՝ բուժելով բոլոր սուր և թուլացնելով քրոնիկ հիվանդությունները։ Հարկավոր է բեղմնավորումից երկու-երեք ամիս առաջ դադարեցնել այն դեղամիջոցների ընդունումը, որոնք կարող են վնասել
երեխային, կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմները, սկսել վիտամիններ ընդունելը: Այսպիսով, բեղմնավորումը տեղի կունենա բարենպաստ պայմաններում: Բայց, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է պատրաստվել մայրությանը, և ցանկալի հղիությունը կարող է լինել նաև հիվանդության պայմաններում: Օրինակ, կանանց ժամանակակից «սխրագործությունը» խուճապի մասնիկ  ունեցող վեգետատիվ-անոթային դիստոնիան է։
Տագնապի նոպաները այնքան էլ հազվադեպ չեն հղիների մոտ, եթե նախկինում  ևս եղել են դեպքեր։ Հիվանդությունն ինքնին կյանքին չի սպառնում, բայց զգալիորեն մռայլեցնում է այն: Այնուամենայնիվ, նոպայի ինքնավար բաղադրիչները` սրտի ուժգին բաբախը, շնչարգելությունը, արյան ճնշման տատանումները պտղի համար անցանկալի են: Բացի այդ, խուճապի նոպաների համար նախատեսված բուժման դեղամիջոցների  օգտագործումն անընդունելի է հղիության ընթացքում: Խուճապի նոպաներով հղիությունը, ընդհանուր առմամբ, հնարավոր է. այդ հիվանդությունը հակացուցված չէ հղիության ընթացքում: Սակայն, եթե չի հաջողվում կանխել խուճապի խանգարումը, ապա չի կարելի թույլ տալ, որ հիվանդությունն ընթանա իր հունով: Հղին անպայման հոգեթերապևտի օգնությանը պիտի դիմի։
Տագնապային խանգարումների պատճառները հղի կանանց մոտ
Հղիության ընթացքում խուճապի նոպաներ կարող են առաջանալ մի քանի պատճառներով: Նախ` դա շարունակական խուճապային խանգարում է, որը մինչ հղիությունը չի բուժվել: Միևնույն ժամանակ, շատ են դեպքերը, երբ հղիության ընթացքում խուճապի նոպաները լիովին անհետանում են և կնոջն այլևս  չեն անհանգստացնում: Եվ հակառակը՝ վաղուց հաղթահարված խուճապային խանգարումը հղիության ընթացքում կարող է  կրկնվել։ Պատահում է նաև, որ հիվանդությունն առաջանում է հղիության հետ միաժամանակ:
Հղիության ընթացքում այս հիվանդության թե՛ մեկնարկը, թե՛ կրկնությունը բացատրվում է նրանով, որ կնոջ հորմոնալ համակարգը անհավասարակշիռ վիճակում է լինում հղիության ժամանակ, անհանգստությունը մեծանում է, և առաջանում է վախ ապագա երեխայի համար: Այս ամենը սթրես ու խուճապի զարգացման խթան է կնոջ համար, իսկ հղիության ժամանակ անհանգիստ, անկայուն վիճակը հիմք  է հանդիսանում հիվանդության համար:
Հղիության ընթացքում խուճապի նոպաները հազվադեպ չեն, ուստի կան բուժման արդյունավետ մեթոդներ, որոնք հատուկ նախատեսված են հղիների և կերակրող մայրերի համար․ դրանք կարող են կնոջը փրկել խուճապի հարձակումներից՝ առանց վնասելու  երեխային:
Ինչպե՞ս օգնել տագնապային խանգարում ունեցող հղի կնոջը
Հղի և կերակրող կանանց մոտ խուճապի նոպաների դեմ պայքարի հիմնական միջոցը հոգեթերապիան է:  Թերապիայի համար օգտագործվող հակադեպրեսանտները խիստ անցանկալի են հղիության առաջին եռամսյակում, իսկ երկրորդ և երրորդ եռամսյակներում դրանք նշանակվում են միայն խուճապային խիստ խանգարման դեպքում, երբ մոր բուժումն ավելի կարևոր է, քան պտղի համար նախատեսված ռիսկերը (կնոջ վիճակը դա պահանջում է):
Հոգեթերապևտի հետ աշխատանքը կօգնի բացահայտելու խուճապային խանգարման թաքնված պատճառները: Բուժման արդյունքում. բացասական վերաբերմունքը տարբեր երևույթների նկատմամբ մշակվում և փոխարինվում է դրականով, բացահայտվում են թաքնված վախերը, վերականգնվում է ինքնավստահությունը, բարձրանում ինքնագնահատականը:
Մասնագետը կբացատրի, թե ինչու են խուճապի նոպաներ լինում հղիության
ընթացքում, ինչ անել նոպայի ժամանակ, և կսովորեցնի մտքերն և հույզերը տիրապետելու հմտություններ,  կօգնի դադարեցնելու  վերահաս նոպան՝ հաղորդելով հանգստություն և վերահսկողություն: Հարձակումների հաճախականությունն ու ինտենսիվությունը աստիճանաբար կնվազեն, իսկ հղիությունն ու մայրությունը միայն դրական հույզեր կպարգևեն։
Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, խորհրդակցե՛ք մասնագետի հետ՝ Ձեզ և Ձեր երեխային խաղաղություն և երջանկություն պարգևելու համար:
 
Աղբյուրը
 
 
 
Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…