Կալցիում․ հատկություններն ու դերն օրգանիզմում

Կալցիում․ հատկություններն ու դերն օրգանիզմում

Օրգանիզմում կալցիումի (Ca) ընդհանուր քանակը կազմում է մարմնի զանգվաի մոտ 2%-ը, ընդ որում՝ նրա 99%-ը կենտրոնացած է ոսկրային հյուսվածքում, դենտինում և ատամների էմալում, իսկ մնացած մասը՝ փափուկ հյուսվածքներում և նյարդերում։

Օրական պահանջը

Օրգանիզմի օրական պահանջը մեծահասակների դեպքում 800-1000մգ է, 60-ն անց անձանց դեպքում՝ 1200 մգ։ Պահանջը մեծանում է փոքր տարիքում, հղիության և կերակրման շրջանում, սպորտով զբաղվելու և առատ քրտնարտադրության դեպքում։

Օգտակար հատկությունները և դերն օրգանիզմում

Կալցիումը ոսկորների և ատամների ձևավորման կարևորագույն նյութն է, այն մտնում է նաև արյան, բջջային և հյուսվածքային հեղուկների կազմի մեջ։

Մասնակցում է արյան մակարդման գործընթացին, նվազեցնում է անոթների պատերի թափանցելիությունը՝ խոչընդոտելով օտարածին ալերգենների ու վիրուսների ներթափանցմանը։

Խթանում է որոշ ֆերմենտների ու հորմոնների ֆունկցիան, ինսուլինի արտազատումը, թողնում հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն, ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, ազդում է մկաններում նուկլեինաթթուների և սպիտակուցների սինթեզի, ջրային հավասարակշռության վերականգնման վրա և այլն։

Անհրաժեշտ է նյարդային իմպուլսները փոխանցելու համար, ուղղակիորեն ազդում է մկանների կրճատման վրա, կարևոր է սրտի և նյարդային համակարգի համար։

Կալցիումով հարուստ սննդամթերքներ

Ստորև ներկայացված է 100 գրամ մթերքում պարունակվող կալցիումի չափը։

  • Հալած պանիր՝ 760-1005 մգ 
  • Բրինզա պանիր՝ 630 մգ 
  • Նուշ՝ 273 մգ 
  • Մանանեխ` 254 մգ 
  • Պիստակ՝ 250 մգ 
  • Սխտոր` 180 մգ 
  • Պնդուկ՝ 170 մգ 
  • Կաթնաշոռ՝ 154 մգ 
  • Լոբի՝ 150 մգ 
  • Թթվասեր՝ 90-120 մգ 
  • Վարսակի փաթիլներ՝ 117 մգ 
  • Ոլոռ՝115 մգ 
  • Ընկույզ՝ 93 մգ 
  • Սերուցք՝ 86մգ 

Վիտամին D-ն նպաստում է ստամոքսում կալցիումի յուրացմանը։

views 11622
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում