Սնունդը ծննդաբերությունից հետո

Սնունդը ծննդաբերությունից հետո

Որպեսզի ծննդաբերությունից հետո օրգանիզմը շուտ վերականգնվի, հարկավոր է հատուկ սննդակարգ պահպանել:

Ծննդաբերությունից հետո հոգնածությունը փախհատուցվում է դրական հույզերով, որոնք երեխան է առաջացնում: Երեխայի կյանքի առաջին իսկ րոպեներից նրա մասին հոգ տանելու ցանկություն է առաջանում մայրիկի մեջ: Խանգարում է միայն հոգնածությունը: Բացի այդ կաթն էլ է քիչ:

Անհանգստանալու կարիք չկա: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կկարգավորվի: Գործընթացն արագացնելու համար հարկավոր է լավ հանգստանալ և հետևել հետծննդաբերական դիետային: Հետևեք, որ սնունդը լինի դյուրամարս, հիպոալերգետիկ և դրական ազդի աղեստամոքսային համակարգի վրա:

Ծննդաբերության հաջորդ օրը սովորաբար ուտելու ցանկություն չի լինում: Հարկավոր էլ չէ ստիպողաբար ուտել: Բնությունը ամեն ինչ «կանխատեսել է» և կաթնարտադրությունը բավարար է փոքրիկի համար: Առայժմ ավելի լավ է հանգստանալ և մի լավ քնել:

Երկրորդ օրը հարկավոր է նվազեցնել օգտագործվող հեղուկի քանակը (ոչ ավել, քան 1,5 լիտր): Իսկ երբ արդեն կաթ գա, աստիճանաբար  ավելացրեք հեղուկի քանակը: Ըմպելիքներից նախապատվությունը տվեք թարմ կոմպոտներին և ոչ թունդ թեյին:

Երբ վերջապես ախորժակը բացվի, սկսեք հետևել պլանավորված հետծննդաբերական դիետային: Հարկավոր է սկսել սնվել թեթև կերակրատեսակներով՝ հնդկաձավարով պյուրե, կեֆիր, յոգուրտ, պինդ պանիր, եփած խնձոր:

Հետևեք, որ մթերքները պարունակեն պահանջվող վիտամինները: Օրգանիզմի համար տվյալ պահին կարևոր են վիտամին C-ն, երկաթը, որոնք էներգիայով կապահովեն օրգանիզմը և կկանխեն ստամոքսի խանգարումները:

Ծննդաբերությունից հետո առաջին երեք շաբաթներին կերակրող մայրերը ցանկալի է, որ խուսափեն թարմ բանջարեղենից, մրգերից և հում կաթից: Բոլոր մթերքները նախընտրելի է ջերմային մշակման ենթարկել:

 

impoqrik.am

views 40493
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում