Անցավ ծննդաբերություն. ցավազրկման մեթոդները

Անցավ ծննդաբերություն. ցավազրկման մեթոդները

Ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման միջոցները շատ են: Ամենակիրառելին տեղային ինֆիլտրացիոն ցավազրկումն է և էպիդուրալ անզգայացումը: Տեղային ինֆիլտրացիոն ցավազրկման մեթոդը ենթադրում է ցավազրկող նյութի ներարկում համապատասխան կետերում (արտաքին սեռական շուրթերի շրջանում, արգանդի վզիկի շրջանում և այլն), այսինքն՝ այն հատվածներում, որտեղ կան նյարդային վերջույթներ, որոնք ապահովում են ժամանակավոր ցավազրկման էֆֆեկտ: Այս մեթոդը կարող է կիրառվել և՛ ծննդաբերության ժամանակ, և՛ ծննդաբերությունից հետո, օրինակ՝ պատռվածքների դեպքում: Ծննդաբերությունից հետո որպես ցավազրկման միջոց նաև կիրառվում է ներերակային անձգայացումը պրոպոֆոլ կամ կալիպսոլ դեղամիջոցների օգտագործմամբ:

Երկրորդ մեթոդը, որ նույնպես լայնորեն կիրառվում է, էպիդուրալ ցավազրկումն է: Սկզբում ներարկիչի միջոցով կատարվում է տեղային ինֆիլտրացիոն ցավազրկում գոտկային L3-L4 ողերի մակարդակում՝ որից հետո հատուկ ներարկիչի միջոցով ցավազրկող նյութը հասցվում է էպիդուրալ տարածություն: Այնուհետև, թողնելով հատուկ, բարակ, էլաստիկ կատետր, անեսթեզիոլոգը աստիճանաբար բաց է թողնում ցավազրկող նյութը և վերահսկում ծննդաբերության ողջ ընթացքը, ինչպես նաև հետծննդաբերական շրջանը:

Պետք է նշել, որ այս մեթոդն ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Ցուցված է այն դեպքում, երբ կինն ունի մոտ 3-4սմ բացվածք, հակառակ դեպքում կարող է ծննդաբերական ուժերի թուլություն զարգանալ և հանգեցնել այլ բարդությունների: Հակացուցված է, եթե կան ողնաշարի հետ կապված խնդիրներ, ցածր զարկերակային և բարձր ներգանգային ճնշում և այլն:

Էպիդուրալ ցավազրկումն ապահովում է գոտկային շրջանից ներքև ցավազրկում՝ թույլ տալով ծննդաբերության ժամանակ լիարժեքորեն մասնակցել կծկանքներին և զերծ մնալ ծննդաբերական ցավերից: Սակայն պետք է նկատի ունենալ, որ միայն բժիշկը կարող է որոշել, թե Ձեր դեպքում որ մեթոդն է կիրառելի և արդյո՞ք հարկավոր է դիմել ցավազրկմանը, թե ոչ. յուրաքանչյուր մեթոդ ունի իր ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:

views 88546
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը