Լոբի․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

28.02.20183795

Լոբին ճիշտ սնուցման կարևոր բաղադրիչներից է և օժտված է սննդային մեծ արժեքով։ Նրա օգտակար հատկություններն օգնում են կանխարգելել և բուժել բազմաթիվ հիվանդություններ։

Լոբու օգտակար հատկությունները պայմանավորված են նրա բաղադրիչների եզակի կազմով։ Սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների, մակրոտարրերի և միկրոտարրերի ու օգտակար այլ նյութերի հարաբերակցությունը բարենպաստ ազդեցություն է թողնում ինչպես առանձին օրգանների և համակարգերի, այնպես էլ մարդու ամբողջ օրգանիզմի վրա։

Լոբին մինչև 25% սպիտակուց է պարունակում, որն օրգանիզմը յուրացնում է 70-80%-ով։ Պարունակում ՝ վիտամին E, C, K, B խմբի վիտամիններ, կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, բոր, ֆոսֆոր, ցինկ և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար։

Լոբու կալորիականությունը

Լոբու կալորիականությունը տարբեր է՝ կախված տեսակից։ 100 գր կանաչ լոբին 25 կկալ է, իսկ հատիկները՝ 300 կկալ։

Օգտակար հատկությունները

Լոբին ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։

Լավ է ազդում շնչառական համակարգի վրա, օգնում է պայքարել բրոնխային հիվանդությունների դեմ։

Լոբով պատրաստված ուտեստները օգտակար են տուբերկուլյոզի ժամանակ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։

Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, օժտված է շաքարի մակարդակը նվազեցնելու հատկությամբ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ստամոքսի միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։

Օգնում է կարգավորել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը։

Օգնում է ազատվել լյարդի բորբոքային պրոցեսներից, օժտված է միզամուղ ազդեցությամբ, կարգավորում է աղերի փոխանակությունը, օգնում է միզաքարային, երիկամային և միզապարկի այլ հիվանդությունների դեմ պայքարում։

Լոբին բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու նյարդային համակարգի վրա, օժտված է հանգստացնող ազդեցությամբ։

Օգնում է նիհարելու հարցում (կանաչ լոբին)։

Կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է կանխել ատամնաքարերի առաջացումը։

Անհրաժեշտ է լոբին ներառել սննդակարգում նաև մաշկային հիվանդությունների դեպքում։

Լոբին նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։

Հակացուցումները

Լոբու բազմաթիվ տեսակներ արգելվում է օգտագործել հում վիճակում։