Եղունգները և մազերը ամրացնելու ամիս

Եղունգները և մազերը ամրացնելու ամիս

Ձմռան վերջերին, երբ սովորաբար վիտամինների ու սննդարար նյութերի պակաս ենք ունենում, էներգիայի ընդհանուր մակարդակը նվազում է: Առաջին հերթին տուժում են մազերը և եղունգները, մեր օրգանիզմի այն մասերը, որոնք գոյատևման առումով այնքան էլ կարևոր չեն: Դրանց վերականգնումն ավելի լավ է սկսել սննդակարգի փոփոխությունից: Ափսեում անպայման պետք է լինի երկաթ, ցինկ, վիտամիններ, ամինաթթուներ և անփոխարինելի ճարպաթթուներ:

Սնունդ

Երկաթ: Այս միկրոտարրի պակասից մազերը դառնում են թույլ ու բարակ, իսկ եղունգները կորցնում են առողջ վարդագույն երանգը: Սննդակարգը համալրեք երկաթով հարուստ սնկով, ծովակաղամբով, ոսպով, սիսեռով, լոբով, հնդկացորենով, ինչպես նաև մսով և ձվի դեղնուցով: Ցանկալի է դրանք ուտել թարմ բանջարեղենի հետ, որոնցում, հատկապես կաղամբի բոլոր տեսակներում, սպանախում և կանաչեղենում մեծ է վիտամին С-ի քանակությունը, որը լավացնում է երկաթի յուրացումը:

Կարդացեք՝ Որքա՞ն վիտամին С է անհրաժեշտ մեր օրգանիզմին

Ցինկ: Կարգավորում է գլխի մաշկի վիճակը, նվազեցնում է մազաթափությունը: Այս արժեքավոր միկրոտարրով հարուստ է ոստրեն, ավելի մատչելի մթերքներից՝ լյարդը, ձվի դեղնուցը, կտավատի սերմերը, քունջութը, դդումը և շոկոլադը:

В խմբի վիտամիններ: Ամրացնում են եղունգները և մազի ֆոլիկուլները: B3-ը լավացնում է գլխամաշկի միկրոշրջանառությունը՝ բարելավելով մազերի սնուցումը: B6-ը խթանում է սեփական կերատինի արտադրությունը: B8-ը կարգավորում է մաշկային ճարպի արտազատումը:

Լավագույն աղբյուրներն են՝ խմորիչները (հատկապես գարեջրի), ամբողջական վարսակաձավարը, բանանը, ավոկադոն, եգիպտացորենը, լյարդը, ձուն և լոբին:

Բետա կարոտին: Գլխամաշկի թեփոտումը և քորը վկայում են, որ օրգանիզմն ունի բետա կարոտինի պակաս, որն անհրաժեշտության դեպքում կարող է փոխակերպվել վիտամին А-ի: Դրա պակասը լրացնելու համար պետք է սննդակարգը համալրել դդումով, գազարով, բատատով, չիչխանով, նարնջով, մանդարինով, ինչպես նաև մուգ կանաչ բանջարեղենով և կանաչեղենովё սպանախ, թրթնջուկ, մաղադանոս, նեխուր:

Օմեգա 3, վիտամին Е և D: Այս նյութերն առատորեն առկա են կտավատի և գետնանուշի յուղում, սերմերում և չրերում: Ահա թե ինչու են այս մթերքները մազերը փափկեցնում, ամրացնում և նպաստում մաշկի բնական խոնավացմանը:

Հավելումներ

Բազմաթիվ արտադրողներ կենսաբանորեն ակտիվ հավելումներ են առաջարկում, սակայն հնարավոր է իրավիճակը բարելավել նաև առանց դրանց: Կարելի է որոշ շրջան վիտամինային համալիրներ ընդունել:

Ավելի շատ ակտիվություն

Մազերի վիճակը, որքան էլ որ տարօրինակ թվա, լավացնում է նաև սպորտը և մարմնի մերսումը: Բանն այն է, որ դրանք թուլացնում են պարանոցի և ուսերի լարվածությունը, խթանում են արյան շրջանառությունը նաև գլխամաշկում, իսկ դա նշանակում է, որ մազերը հարստացնում են սննդանյութերով և թթվածնով` արագացնելով դրանց աճը:

Համալիր թերապիա

Ցավոք մազերը թափվում են ոչ միայն սննդանյութերի պակասի հետևանքով: Սթրեսները և հորմոնային անհավասարակշռությունը ևս հաճախադեպ պատճառներից են: Եթե սննդակարգի փոփոխությունից մեկ ամիս անց վիճակի բարելավում չնկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի և պարզել իրական պատճառը: Քանի դեռ խնդրի իսկական պատճառը վերացված չէ, կոսմետիկական միջոցները՝ մազերի աճը խթանող ամպուլաները, միայն ժամանակավոր ազդեցություն կգործեն:

Նուրբ խնամք

Որքան էլ որ խնամքի ժամանակակից միջոցները խնայող լինեն, միևնույն է ամենօրյա լվացումն ու հարդարումը սթրես է վարսերի համար։ Դրա հետևանքով մազերը դառնում են չոր, դյուրաբեկ ու բարակ։ Որքան հաճախ ենք շամպույն օգտագործում, այնքան ակտիվ են գործում ճարպագեղձերը։ Ըստ այդմ՝ մաշկը փորձում է վերականգնել վնասված պաշտպանչ շերտը։ Հարկավոր է շամպույնն օգտագործելուց առաջ այն խառնել ջրով՝ մեղմելու մաշկի վրա թողնելիք ազդեցությունը։ Չոր շամպույնը, ինչպես նաև հատուկ շիճուկները, որոնք կարգավորում են ճարպի արտադրությունը, կօգնեն նվազեցնել գլուխը լվանալու հաճախականությունը։ 

Ինչպե՞ս են անառողջ աղիքները խանգարում մեզ նիհարելու

Ինչպե՞ս են անառողջ աղիքները խանգարում մեզ նիհարելու

Այս մանրէների անբավարար քանակը հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման:

Ճի՞շտ է արդյոք, որ չիլի պղպեղը կարող է բարելավել առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը

Ճի՞շտ է արդյոք, որ չիլի պղպեղը կարող է բարելավել առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը

Չիլի պղպեղը միակ բույսն է, որ միաժամանակ պարունակում է կարոտենոիդներ, ֆլավոնոիդներ և կապսաիցիններ

Լոռամիրգ ուտելու 6 պատճառ

Լոռամիրգ ուտելու 6 պատճառ

Լոռամիրգը հիմնականում բաղկացած է ածխաջրերից, այդ թվում՝ մանրաթելերից և այնպիսի միացություններից, որոնք անմիջականորեն ազդում են առողջության վրա։

Ինչու է անհրաժեշտ բողկը ներառել սննդակարգում

Ինչու է անհրաժեշտ բողկը ներառել սննդակարգում

Բողկը C վիտամինի հարուստ աղբյուր է (մեկ բաժակ հում բողկը պարունակում է օրական նորմայի մոտ 30 %-ը), որն անհրաժեշտ է օրգանիզմին մի շարք նպատակներով