Մազահեռացման հնարքներ տնային պայմաններում

Մազահեռացման հնարքներ տնային պայմաններում

Գոյություն ունեն մազահեռացման մի շարք տարբերակներ, և գրեթե ամեն ոք ունի իր նախընտրած ձևը։ Ահա՛ մի շարք օգտակար մանրուքներ, որոնք մազահեռացումը կդարձնեն առավել հարթ և անվտանգ։

Մազահեռացման ո՞ր տարբերակն է առավել տրավմատիկ
Այս հարցի պատասխանը կախված է Ձեր մաշկի տեսակից։ Վիճակագրության համաձայն՝  տղամարդկանց և կանանց 26% -ը վնասել են իրենց ինտիմ հատվածները սափրելու  ժամանակ: Սափրվելու վնասվածքները հազվադեպ են պահանջում բժշկական օգնություն, բայց դրանք կարող են անհարմարություն առաջացնել: Ամենից հաճախ վերքեր առաջանում են սափրվելու ընթացքում (դեպքերի 61%), երկրորդ տեղում `մաշկի գրգռումն է (23%): Մազազերծիչը (Էպիլյատոր) , շուգարինգը և մեղրամոմը (ոսկ) ավելի քիչ են առաջացնում գրգռվածություն (շուգարինգը համարվում է ամենամեղմը): Ավելին՝ այս ընթացակարգերից հետո մազերն ավելի հաճախ են աճում:

Ինչպե՞ս պայքարել մազերի աճի դեմ
Մազերը հեռացնելուց հետո դրանք կարող է սկսել աճել հակառակ ուղղությամբ `մաշկի ներսից: Օրգանիզմն աճող  մազերն ընկալում է որպես օտար տարր, և տեղի է ունենում ֆոլիկուլների բորբոքում, առաջանում են փոքր բշտիկներ: Սա կոչվում է կեղծ-ֆոլիկուլիտ: Ահա մի քանի պարզ կանոններ՝ կեղծ-ֆոլիկուլիտի դեպքում․
- Պահպանել հիգիենան ընթացակարգից առաջ և կատարել պիլինգ՝ մազահեռացումից 2 օր առաջ
- Գործընթացից հետո օգտագործել ախտահանող քսուք (բորբոքման ռիսկը նվազեցնելու համար)
- Ծայրահեղ դեպքերում `հրաժարվել սափրիչից  և մազազերծիչից (էպիլյատոր): Մազերն ավելի դանդաղ են աճում մազահեռացման քսուքների օգտագործումից հետո։ Փորձե՛ք և համեմատեք արդյունքները։
Դժբախտաբար, աճող մազերի համար նախատեսված «կախարդական» քսուքները չեն երաշխավորում փրկությունը կեղծ-ֆոլիկուլիտից: Խնդրից ազատվելու միակ միջոցն է՝ ընդհանրապես հրաժարվել մազահեռացումից կամ մեկ այլ մեթոդ փորձել:
Բժիշկները խորհուրդ չեն տալիս սեղմել բշտիկները, որոնք առաջանում են կեղծ կոլոֆիլիտից: Սեղմելուց հետո վարակը կարող է թափանցել  արյան մեջ: Երբեմն ֆոլիկուլները խիստ բորբոքվում են և աճում՝ հասնելով մինչև խաղողի չափերի: Նման դեպքում անպայման պետք է  դիմել բժշկի․ ամենայն հավանականությամբ, կհեռացվի թարախը և  հակաբիոտիկ կնշանակվի։
 

5 կանոններ՝ շուգարինգի, մեղրամոմի և մազազերծիչի  (էպիլյատոր) օգտագործման համար

  1. Նախապատրաստե՛ք  մաշկն ինչպես հարկն է: Նախ՝ օգտագործեք սկրաբ ընթացակարգից 2 օր առաջ ,որպեսզի մաշկը պատրաստ լինի ընթացակարգին, բայց  շատ զգայուն չլինի: Երկրորդ՝ համոզվեք, որ  մաշկը մաքուր է. մի՛ օգտագործեք դեզոդորանտ, լոսյոն կամ քսուք՝ մազահեռացումից առաջ:
  2. Մազերի երկարություն։ Որպեսզի մազազերծիչը (էպիլյատոր) կամ մեղրամոմը կարողանան հեռացնել բոլոր մազերը, աճեցրե՛ք դրանք մոտավորապես մինչև 5-7 միլիմետր։
  3. Կարևոր է ճիշտ ուղղությամբ շարժվել: Շուգարինգի մածուկը  քսում են մազի աճի հակառակ ուղղությամբ և հեռացնում՝ աճի ուղղությամբ, իսկ մեղրամոմը քսում են մազի աճի ուղղությամբ և հեռացնում հակառակ ուղղությամբ: Էպիլյատոր օգտագործելիս ավելի լավ է շարժվել մազերի աճի ուղղությամբ: Իդեալական է իրականացնել ընթացակարգը երեկոյան.  գիշերվա ընթացքում կարմրությունն ու անհարմարությունը կվերանան, ևԴուք կկարողանաք  վայելել Ձեր մաշկի հարթությունը:
  4. Մտածեք հետագա խնամքի մասին․ընթացակարգից հետո մաշկին պետք է ուշադրություն դարձնել: Թողե՛ք նրան հանգիստ ողջ օրվա ընթացքում։ Ընտրեք չհպվող հագուստ և մի՛ շոշափեք մազազերծված տարածքները: Էպիլյատորով մազահանված մաշկը հնարավորինս քիչ պետք է քրտնի (խուսափե՛ք սաունայից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և այլն)։ Մի՛ կիրառեք որևէ կոսմետիկ միջոց, բացառությամբ մազահեռացումից հետո օգտագործվող քսուքների։  Կարող եք նաև օգտագործել մանկական ցանափոշի ՝ մաշկը հանգստացնելու և ավելորդ շփումը կանխելու համար:

Ընթացակարգից 2-3 օր հետո օգտակար է պիլինգ կատարել, որից հետո կրկնել  այն մի քանի օրը մեկ: Սա երկարատև նախապատրաստությունն է հաջորդ մազահեռացման համար: Հիշե՛ք, որ մաշկի տարբեր հատվածները տարբեր կերպ են արձագանքում կոսմետիկ միջոցներին. բիկինիի հատվածի և թևատակերի նուրբ մաշկի համար կարող են անհրաժեշտ լինել հատուկ նուրբ քսուքներ։
   Սափրելու 5 կանոնները

  1. Մաշկի նախապատրաստում: Օգտակար է պիլինգ կատարել մի քանի օր առաջ, իսկ մազահեռացումն իրականացնել մաքուր մաշկի վրա։
  2. Հաջողության բանալին՝ մաքուր, սուր լեզվակն է: «Թարմ» լեզվակը կտրում է մազերն ավելի հավասար, և այնուհետև մազերն ավելի հեշտ են ծիլ առնում, դեպի ներս չեն աճում: Եվ հետո, եթե լեզվակը սուր է, ապա ավելի արագ կկատարեք գործընթացը: Սա օգնում է խուսափել գրգռվածությունից: Պետք է հաշվի առնել, որ օգտագործված լեզվակի վրա առաջանում են մանրէներ,որոնք կարող են առաջացնել վարակ:
  3. Թաց սափրումը ավելի արդյունավետ է, քան չորը։ Տաք ջուրը մազերը դարձնում է ավելի նուրբ, ինչը հեշտացնում է սափրվելը, նվազեցնում է գրգռման և բորբոքման վտանգը:
  4. Ճիշտ օգտագործեք սափրվելու փրփուրը: Որպեսզի սափրիչը լավ սահի, պետք է թողնեք, որ փրփուրը փափկեցնի մազերը։Այնպես որ սափրվելուց առաջ մի քանի րոպե փրփուրը պահեք Ձեր մաշկի վրա:
  5. Եվ վերջում՝ գրագետ հետագա խնամք: Պետք է առաջին երկու ժամվա ընթացքում  մաշկի հետ զգույշ վարվել։ Բացառեք կոպիտ հպումները ( սրբիչով չսրբել, այլ զգույշ հպումներով չորացնել), օգտագործեք շատ թեթև խոնավեցնող միջոց: Օգտակար է կիրառել ախտահանող միջոց քսուկի օգտագործումից առաջ: Քսուկների ներծծվելուց հետո՝ մաշկը հանգստացնելու համար կարող եք օգտագործել ցանափոշի : Եթե  պատրաստվում եք կրկին օգտվել ածելիից, ապա չորացրեք այն, այնուհետև մաքրեք մազերը:

Կարող եք նաև «սրել» միանգամյա օգտագործման ածելին ՝ օգտագործելով ջինսե կտոր. շեղբը հակառակ ուղղությամբ քսել կտորի վրա մի քանի տասնյակ անգամ: Սա բարելավում է սափրիչի որակը, բայց ,անշուշտ, անհնար է այն անվերջ օգտագործել: Եթե ցանկանում եք սափրվելուց հետո քիչ խնդիրներ ունենալ, փոխե՛ք ածելին հնարավորինս հաճախ։
 Աղբյուրը

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Սեքսը շոգեբաղնիքում կամ …