Ալոպեկիայի (մազաթափություն) առանձնահատկությունները կանանց մոտ

Ալոպեկիայի (մազաթափություն) առանձնահատկությունները կանանց մոտ

Ալոպեկիան կանանց մոտ. պատճառներ և բուժում:
Կանայք շատ են տառապում ալոպեկիայի` մազաթափության պատճառով։
 
Այս հոդվածում  կանդրադառնանք կանանց մոտ ալոպեկիայի հիմնական պատճառներին և հիվանդության արդյունավետ վերահսկմանը։
 
Կանանց մոտ ալոպեկիայի առաջին նշանները
Ի՞նչ է ալոպեկիան:
Կանանց մոտ ալոպեկիան մի հիվանդություն է, որն առաջացնում է ընդհանուր,
ցրված կամ կիզակետային ճաղատություն:
Պաթոլոգիան հնարավոր է բոլոր տարիքի կանանց մոտ:
Առաջին ազդանշանները, որոնք վկայում են  ալոպեկիայի մասին
Հիմնական ախտանիշը, որին դուք բախվում եք հիվանդության ժամանակ, հյուծվելը և անվերահսկելի մազաթափություն ունենալն է:
Գործընթացը դանդաղ է, զարգացող. այն տևում է ամիսներ և նույնիսկ տարիներ:
Այն բնութագրվում է նոր աճող բարակ մազերի կորստով: Ճաղատացումը նկատելի է
ճակատին, գագաթին, կենտրոնական հատվածում․ երևում է բաց մաշկը:
 
Կանանց մոտ ալոպեկիայի պատճառները
Կանանց մոտ ալոպեկիայի հիմնական պատճառներից են.

  • էնդոկրին համակարգի հիվանդություններ (հատկապես վահանաձև գեղձ)
  • վիրաբուժական միջամտություններ
  • սուր վարակիչ (վիրուսային, բակտերիալ, սնկային) և ծանր քրոնիկ հիվանդություններ
  • արական սեռի հորմոններ արտադրող միկրոուռուցքներ 
  • կենսաբանական ակտիվ տեստոստերոնի առկայությունը, որը բացասաբար է ազդում մազերի ֆոլիկուլների վրա)
  • քիմիաթերապիա, ճառագայթում (ճառագայթային թերապիա)
  • ցիտոստատիկների օգտագործումը՝ հակաքաղցկեղային թերապիայի համար
  • անհավասարակշռված դիետաները, կենսական նշանակության համար անհրաժեշտ տարրերի բացակայությունը կնոջ օրգանիզմում (երկաթի, ցինկի պակաս)
  • թունավորումը քիմիական նյութերով (բորաթթու, բիսմութ, տալիում, մկնդեղ, ոսկի և այլն)
  • դեղամիջոցների երկարաժամկետ օգտագործումը  (կորտիկոստերոիդներ,
  • հակաբիոտիկներ, նեյրոլեպտիկներ, հակադեպրեսանտներ, ստերոիդներ, ռետինոիդներ
  • (A խմբի վիտամիններ), դեղեր, որոնք դանդաղեցնում են արյան մակարդումը և այլն)
  • ալերգիա դեղամիջոցների նկատմամբ
  • պատվաստումներ, անեսթեզիա, սեբորեական դերմատիտ,
  • գինեկոլոգիական պաթոլոգիաներ (մասնավորապես` ձվարանների պոլիկիստոզ)
  • ստամոքս-աղիքային տրակտի դիսֆունկցիա
  • դաշտանադադարի ընթացքում հորմոնալ մակարդակի փոփոխում
  • կանանց սեռական հորմոնների մակարդակի անկում) կամ հակաբեղմնավորիչների ընդունում
  • ֆիզիկական վնասվածքներ (վերքեր սառը զենքով և հրազենով, ջերմային) և քիմիական այրվածքներ և այլն)
  • հուզական սթրեսը, հոգեբանական խնդիրները
  • գենետիկ նախատրամադրվածություն (մայրական կողմից` մինչև 75 %, հայրական կողմից` մինչև 20 %, նախածննդյան` մինչև 7 %)


Մազերի կտրուկ կորուստը ծննդաբերությունից հետո կարող է վերածվել սպառնալիքի:
Պատճառն այն է, որ հղիության ընթացքում հորմոնների ազդեցությամբ կանգ է առնում մազերի աճը, իսկ ծննդաբերությունից հետո օրգանիզմը փորձում է լրացնել բացը, և գործընթացն արագանում է։
Պատճառները շատ են, և դրանք այնքան էլ կարևոր չեն. կարևորը, որ առաջացել է խնդիր, և պետք է ինչ-որ կերպ լուծել այն:
 
Կանանց մոտ ալոպեկիայի տեսակները
Տեսողականորեն, տարբեր տեսակի ալոպեկիայի դրսևորումները նկատելիորեն տարբեր են:
Ամենահեշտը բուժվում է անդրոգենիկ ձևը, որը
ամենատարածվածն է  (ըստ մասնագետների՝ դեպքերի մինչև 90 %):
 
Անդրոգենետիկ ալոպեկիա
Մազերի նոսրացումը, ինչը հանգեցնում է կենտրոնական տարածքում և գլխի կողային մակերեսներում ճաղատացման:
Պատճառը անդրոգեններն են՝ ստերոիդ հորմոնները:
 
Դիֆուզիոն ալոպեկիա
Ամբողջական և խիստ մազաթափություն: Գործընթացը
 սկզբում այնքան էլ նկատելի չէ. կինը պարզապես նշում է՝
«Մազերը սկսեցին թափվել»: Այնուամենայնիվ, հետագայում մազաթափության գործընթացը շարունակվում և վատթարանում է, ինչը հանգեցնում է ալոպեկիայի:
 
Կիզակետային (բույն) ալոպեկիա
Մազերի կորուստ՝ իմունային համակարգի պատճառով արմատների վնասում։ Այն դրսևորվում է տարբեր հատվածներում կլոր ճաղատության ձևով: Կանանց մոտ ալոպեկիայի այս տեսակը շատ ավելի քիչ է տարածված, քան տղամարդկանց մոտ:
 
Ռմբաձև ալոպեկիա
Մազերի ֆոլիկուլների վնասում և հյուսվածքների առաջացում  (սպի): Գործընթացը անդառնալի է: Ամենադժվար և վտանգավոր ձևն է։ Չափազանց դժվար է բուժել:
 
Ալոպեկիայի ախտորոշումը  և բուժումը  կանանց մոտ
Բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է հաստատել ախտորոշումը:
 
Անհրաժեշտ է հետազոտվել, պարզել վահանաձև գեղձի և սեռական հորմոնների առկայության  մակարդակը, ստուգել տարրերի և վիտամինների պակասը / ավելցուկը: Բժիշկը զննում է մազի ֆոլիկուլները մանրադիտակով` օգտագործելով հատուկ սենսոր, որը որոշում է մազերի  խտությունը 1 սմ² տարածքում:
 Դեղորայքային արդի թերապիա
Որպես կանոն՝ դեղերը լինում են հիմնականում  արտաքին օգտագործման համար:
Արտադրվում են՝ որպես լուծույթ, փրփուր, ամպուլաներ և այլն:
Դրանք օգտագործվում են տանը` ստացված արդյունքների վերահսկմամբ:

Միջոցներ, որոնք հիմնված են մինոքսիդիլի (minoxidil) վրա:
Թերապիան շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Թերապիան դադարեցնելու դեպքում հիվանդությունը կրկնվում է։
 Այս տեսակի դեղերը արդյունավետ չեն, երբ արդեն առկա է մազերի զգալի կորուստ, հետևաբար փորձառու մասնագետների կողմից առաջարկվում է միայն սկզբնական շրջանում։
Միջոցների մշտական օգտագործման դեպքում մինոքսիդիլի (minoxidil) կողմնակի բարդություններն անխուսափելի են:
 
Թերությունը՝  թերապիան շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Առավելությունները՝ մատչելի գին և մինոքսիդիլային արտադրատեսակների հսկայական ընտրություն:
Ամինաթթուներ` մազերի ֆոլիկուլների ցողունային բջիջների ակտիվացուցիչներ:
Որպես կանոն՝ արտադրվում է  խիտ լուծույթների տեսքով՝ փաթեթավորված ամպուլաներում:
Բուժման ընթացքը տևում է 2-12 ամիս՝ կախված խնդիրների արտահայտվածության աստիճանից։
Դեղը խթանում է նոր մազերի ֆիզիոլոգիական աճը, ամրապնդում է արյան անոթների պատերը:
Թերություն՝ դեղամիջոցի բարձր գին:
Առավելություն՝ խնդիրը լուծելու համար բավարար է մեկ կուրս բուժումը: Չկան
հակացուցումներ:
 

Աղբյուրը

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Սեքսը շոգեբաղնիքում կամ …