Ինչո՞ւ են մազերը վատ աճում, իսկ եղունգները՝ կոտրվում

Ինչո՞ւ են մազերը վատ աճում, իսկ եղունգները՝ կոտրվում 
Պարզենք, թե ինչն է պակասում  օրգանիզմին  
Անշուշտ լսել եք հետազոտությունների մասին, որոնք ներառում են միանգամից մի քանի ցուցանիշներ  օրգանիզմի վիճակի հետ կապված: Այսօր մենք ուզում ենք  մանրամասնորեն պատմել, թե ինչի համար է պատասխանատու նրանցից յուրաքանչյուրը (սա կարևոր է իմանալ), և ինչու է յուրաքանչյուրի համար կարևոր երեք ամիսը մեկ ստուգվելը: 
Կարծում ենք՝ դուք հիանալի հասկանում եք, որ ձեր բարեկեցությունն ու արտաքին տեսքը հիմնված են ձեր օրգանիզմի առողջության վրա: Եթե  մազերը սկսում են թափվել, եղունգները շերտազատվում են, և մաշկը գրգռվում է բառացիորեն ամեն ինչից, ապա  արյուն հանձնելու անհրաժեշտություն կա: Սովորաբար, օրգանիզմը ստուգելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հանձնելու այս թեստերը՝ ընդհանուր արյան ստուգում (կլինիկական), ֆերիտին, տրանսֆերին, տրանսֆերինի հագեցման գործակից, 25 (OH) վիտամին D, օմեգա-3 ինդեքս, TSH (վահանագեղձի խթանող հորմոն), T3, T4 (ազատ), B6, B9, B12:  
Ընդհանուր արյան վերլուծություն  
Արյան (և մեզի) ընդհանուր վերլուծությամբ ցանկացած բժիշկ սկսում է ախտորոշել օրգանիզմը: Որպես կանոն, սա օրգանիզմն ուսումնասիրելու առավել տեղեկատվական և ամենաարագ մեթոդն է, որը որոշում է մարդու վիճակը, նրա հիվանդության բնույթը, ինչպես նաև օրգանիզմի հնարավորությունները:  
Ֆերիտին  
Ֆերիտինի մակարդակը, ընդհանուր վերլուծության հետ միասին, հնարավորություն է տալիս բացահայտելու թաքնված երկաթի պակասը: Երկաթի՝ ինչպես շատ ցածր, այնպես էլ բարձր մակարդակը վնասակար է: Ավելցուկը կարող է հանգեցնել լյարդի, հոդերի, սրտանոթային և թոքային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի վնասման հետևանքով շաքարախտի զարգացման: Այնուամենայնիվ, ֆերրիտինի բարձր մակարդակը միշտ չէ, որ ցույց է տալիս երկաթի պակասի բացակայություն: Դա նաև սուր և քրոնիկ բորբոքման ու քաղցկեղի նշան է:  
Տրանսֆերին 
 Այս սպիտակուցը կապված է երկաթի՝ բջիջներին հասնելու հետ: Օրինակ՝ երկաթի պակաս ունեցող սակավարյունությամբ (IDA) տրանսֆերինի մակարդակը բարձրանում է: Թթվածնի պակասի պատճառով օրգանիզմը խթանում է լյարդում տրանսֆերինի արտադրությունը՝ բջիջներին երկաթի «մատակարարումը» մեծացնելու համար: Տրանսֆերինի նվազման մասին կարելի է դատել լյարդի խնդիրների առկայության, սպիտակուցների պակասի կամ օրգանիզմում բորբոքային գործընթացի առկայությամբ: 25 (OH) վիտամին D 25 (OH) վիտամին D-ի մակարդակը թույլ է տալիս գնահատել վիտամին D-ի (D2 և D3) կարգավիճակն օրգանիզմում: Նա կարևոր դեր է խաղում իր բոլոր գործընթացներում: Վիտամին D-ն համարվում է նախահորմոն, քանի որ այն ձևավորվում է օրգանիզմում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ և ստացվում է նաև սննդից: Բայց տարիքի հետ օրգանիզմի՝ այս վիտամինը սինթեզելու կարողությունը վատթարանում է, ինչը հանգեցնում է այն անընդհատ ընդունելու անհրաժեշտության: Վիտամին D-ի անբավարարությունը հանգեցնում է կալցիումի կլանման խանգարմանը և, որպես արդյունք, օստեոպորոզին, իմունային համակարգի թուլացմանը, քրոնիկ հիվանդությունների հաճախակի սրացումներին, բոլոր բորբոքային և աուտոիմուն գործընթացների ծանր տևողությանը (աուտոիմուն թիրեոիդիտ և ատոպիկ դերմատիտ, արթրիտ, սիրտ-թոքային պաթոլոգիաներ և նույնիսկ ակնեներ):  
Վիտամին D-ի պակասի դեպքում մաշկի վերականգնողական գործառույթները, մազերի աճը, ուռուցքաբանության և կենտրոնական նյարդային համակարգի տարիքային պաթոլոգիաների ռիսկը վատթարանում են:  
Օմեգա-3 ինդեքս  
Այս ցուցանիշն արտացոլում է պոլիհագեցած ճարպաթթուների հավասարակշռությունը, որոնք անմիջականորեն կապված են սրտանոթային համակարգի աշխատանքի հետ և կարող են որոշել, օրինակ, սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկի աստիճանը:
Դրանք անհրաժեշտ են նաև ամբողջ օրգանիզմի համակարգի (նյարդային, իմունային, էնդոկրին և այլն) բնականոն գործունեության և առողջ մաշկի պահպանման համար: Բացի այդ, նրանք մասնակցում են ճարպի նյութափոխանակությանը, ինչը կարևոր է ավելորդ քաշը կորցնող հիվանդների համար: TSH, T3 և T4 TSH, T3 և T4 հորմոններ են, որոնք կարգավորում են վահանաձև գեղձի գործունեությունը՝ ամենակարևոր օրգաններից մեկը, որը կարգավորում է նյութափոխանակությունը: Վահանաձև գեղձի հիպո- կամ հիպերֆունկցիան (նույնիսկ թաքնված) կարող է հանգեցնել գրեթե բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի խաթարման: Օրինակ՝ որոշակի բժշկական պայմաններ կարող են խաթարել կալորիականության այրման տեմպը և հանգեցնել քաշի ավելացման, կամ ապարդյուն դարձնել նիհարելու ձեր բոլոր փորձերը:  
Հաճախ հայտնաբերվում է թաքնված հիպոթիրեոզ (առանց ակնհայտ կլինիկական ախտանիշների), որն արդեն ազդում է մաշկի և մազերի վիճակի վրա, ինչը հանգեցնում է այտուցների, վերքերի  բուժման դանդաղեցման, ինսուլինի դիմադրության, ինչպես նաև տրամադրության, մոտիվացիայի և հոգնածության բարձրացման: 
 B խմբի վիտամիններ  
B խմբի վիտամիններն անհրաժեշտ են բազմաթիվ կենսաքիմիական գործընթացների բնականոն ընթացքի համար: Առանց դրանց անհնար է նյարդային համակարգի, թունազերծման համակարգերի, արյունաստեղծման, ինչպես նաև բջիջների բաժանման ընթացքում գենետիկ տեղեկատվության ճիշտ փոխանցումը: Դրանք անհրաժեշտ են առողջ մաշկի, մազերի և եղունգների պահպանման համար:
 
Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Սեքսը շոգեբաղնիքում կամ …