Մազերի խնամքը հղիության ընթացքում

Մազերի խնամքը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, որոնք ազդում են ինչպես առողջական վիճակի, այնպես էլ արտաքին տեսքի վրա։ Մասնավորապես՝ հղիությունը կարող է մազերի վրա թողնել ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։

Հաճախ հղիության ընթացքում մազերն ավելի խիտ, փարթամ ու փայլուն են դառնում, դանդաղում մազաթափության տեմպը։ Ճիշտ է, ծննդաբերությունից հետո մազաթափություն է սկսվում, բայց այդ բնական է, մազերը պարզապես վերադառնում են նախկին վիճակին։ Երբեմն, սակայն, մազերը թույլ ու դյուրաբեկ են դառնում, կորցնում են փայլը, թեփ է ի հայտ գալիս։ Ինչու՞ է այդպես լինում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

Երեխայի աճի և զարգացման համար մշտապես կալցիում է անհրաժեշտ, և եթե այն բավարար քանակությամբ չի ներթափանցում օրգանիզմ, ապա երեխան սկսում է սնվել հենց մոր օրգանիզմի պաշարներից։ Արդյունքում կնոջ մազերի ու եղունգների որակն ընկնում է, սկսում են փչանալ նաև ատամները, թուլանում են ոսկորներն ու հոդերը։

Դրանից խուսափելու համար առաջին հերթին պետք է լավ սնվել, ամեն օր կաթնամթերք ուտել՝ կաթնաշոռ, պանիր, կեֆիր, կաթ, կալցիումով է հարուստ նաև քունջութը, ընդ որում՝ ավելի շատ կալցիում է պարունակում, քան կաթնաշոռը։

Թեփի դեմ պայքարում ավելի լավ է օգտվել ժողովրդական միջոցներից, քանի որ հատուկ շամպույններն ու այլ միջոցները քիմիկատներ են պարունակում։

Շատերին է հետաքրքրում, թե արդյոք կարելի է հղիության ընթացքում կտրել կամ ներկել մազերը։ Մազերը կտրելը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ պտղի վրա, իսկ այ ներկելու վերաբերյալ միանշանակ պատասխան չկա։ Ներկերի կոնկրետ բաղադրությունը չենք կարող իմանալ, իսկ գլխամաշկի միջոցով ներկի որոշ տարրեր ներթափանցում են արյան մեջ, ինչն անթույլատրելի է հղիության ընթացքում։ Բացի այդ, հորմոնային փոփոխությունների պատճառով ներկման արդյունքը կարող է անկանխատեսելի լինել՝ գուցե գույն այլ լինի, կամ գուցե ալերգիա առաջանա և ինքնազգացողությունը վատանա ներկի հոտի պատճառով։

Եթե այնուամենայնիվ որոշել եք ներկել մազերը, ընտրեք ներկ, որը չի պարունակում ամիակ և ջրածնի պերօքսիդ: Չմոռանաք, որ հղիության առաջին եռամսյակի ընթացքում կազմավորվում են երեխայի օրգան-համակարգերը, ուստի գոնե այդ ընթացքում խուսափեք ներկումից։

Մազերի գունաթափումը հղիության ընթացքում ավելի վտանգավոր է, քան ներկումը, քանի որ դրա համար ավելի ակտիվ նյութեր են օգտագործվում։ Քիմիական գանգրացումը, ինչպես և ներկում, թերևս հնարավոր է միայն անվնաս նյութեր ընտրելու դեպքում, բայց կրկին հաշվի առեք, որ հորմոնային փոփոխությունների պատճառով արդյունքը կարող է գոհացուցիչ չլինել։

Մազերի խնամքի միջոցներն ընտրելիս ուշադրությամբ կարդացեք բաղադրությունը, տարատեսակ լաքեր օգտագործելիս այդ արեք օդափոխվող սենյակում։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար