Սխտոր․ բնական հակաբիոտիկ

Սխտորը դեռևս հնագույն ժամանակներից հայտնի է իր օգտակար հատկություններով։ Պարունակում է B, D, B3, C, P վիտամիններ, օրգանիզմին ապահովում է երկաթով, ֆոսֆորով, պղնձով, սելենով և ցինկով։
Շատ առանձնահատուկ համ ունի շնորհիվ իր եթերային յուղի՝ ալիցինի, որն իր հերթին հզոր հակաօքսիդանտ է։ Պարունակում է նաև պոլիսախարիդներ, սպիտակուցներ, ինչպես նաև ածխաջրեր։
Օգտակար հատկությունները
Սխտորն ամբողջ աշխարհում հայտնի է իր հակամանրէային ազդեցությամբ, ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարաբնույթ վարակների հանդեպ։ Օժտված է նաև արյունը ջրիկացնելու հատկությամբ։
Սխտորի շնորհիվ օրգանիզմն ազատվում է խոլեստերինից, այն իջնում է նաև սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում, իջեցնում է արյան ճնշումը։
Սխտորի մզվածքն օգնում է վտանգավոր մի շարք սողունների խայթոցի դեպքում, իսկ միջատների դեպքում վերացնում է քորը։
Այն կարելի է օգտագործել ասպիրինի փոխարեն, իսկ մեղրի հետ խառնելու դեպքում ջերմիջեցնող ազդեցություն է թողնում։ Կենդանական ճարպի հետշոգեխաշած վիճակում օգնում է մկանների ձգվածության դեպքում։
Կանխում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները։ Մշտական օգտագործման դեպքում լավանում է տեսողությունը, անցնում է գլացավը։ Օգտագործվում է նաև ատամնացավի ժամանակ։ Շատ օգտակար է ավիտամինոզի դեպքում։
Թողնում է երիտասարդացնող ազդեցություն։ Օրական մեկ-երկու ատամիկ օգտագործելու դեպքում մաքրվում է մաշկը, լավանում է հյուսվածքների ռեգեներացիան, ինչպես նաև լավանում է մազերի աճն ու որակը։ Սխ
տորն ուժեղացնում է ախորժակը, ունի միզամուղ թույլ ազդեցություն, իսկ հյութն օգնում է թարախային վերքերի ապաքինման գործում։
Սխտորի հակացուցումները
Սխտորը, ինչպես նաև դրա հիմքով պատրաստված դեղամիջոցներն ու թուրմերը հակացուցված են այն մարդկանց, որոնք ունեն էպիլեպսիա, ասթմա, թութք, էկզեմա, փսորիազ և հեպատիտի տարատեսակ ձևեր։
Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ստամոքսի հիվանդություն, երիկամային քարեր, լեղաքարեր ունեցող մարդկանց։ Սխտորի տհաճ հոտից հնարավոր է ազատվել մաղադանոսի կամ մեկ բաժակ թարմ կաթի օգնությամբ։