Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Տղամարդու նախապատրաստումը երեխայի բեղմնավորմանը

Եթե հստակ որոշել եք երեխա ունենալ, հիշեք, որ երկուսով պետք է նախապատրաստվեք այդ իրադարձությանը: Միանշանակ կնոջն անհրաժեշտ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական աջակցություն հղիության և ծննդաբերության հարցում: Բայց ապագա հայրիկի մասին էլ պետք չէ մոռանալ. նա երեխայի բեղմնավորման հարցում քիչ դեր չունի:

Կատարյալ տարբերակ կլիներ, եթե տղամարդն ու կինը ենթադրվող բեղմնավորումից մեկ տարի առաջ հետազոտվեին, դադարեցնեին ալկոհոլ օգտագործելը, ծխելը, զբաղվեին սպորտով, ճիշտ սնվեին, ինչպես նաև խուսափեին սթրեսներից և լավ քնեին: Ցավոք, ժամանակակից պայմաններում այդ գործնականորեն անհնար է. փորձեք հետևել նշված խորհուրդներին գոնե երեք ամիս:

Վնասակար սովորություններ և կենսակերպ

Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ եթե կինը չի հղիանում, ուրեմն կնոջ մեղքն է: Սակայն բժիշկները հակառակն են պնդում. 40%-ի  դեպքում «մեղքը» հենց տղամարդունն է: Սերմնաբջջի որակի և քանակի վրա մեծ ազդեցություն են թողնում ապրելակերպն ու սովորությունները: Սերմնաբջիջը հասունանում է երեք ամսվա ընթացքում, այդ պատճառով էլ բեղմնավորումից երեք ամիս առաջ ապագա հայրիկները պետք է հետևեն մի քանի խորհրդի.

Բացառել թմրանյութերը, ալկոհոլը։ 

Ծխելը նվազեցնում է սերմնաբջիջների թե՛ քանակը, թե՛ որակը: Սակայն ալկոհոլն էլ ավելի վնասակար է. վնասվում են սերմնաբջիջը ձևավորող բջիջները (ընդ որում՝ կատարվում են նաև գենետիկական փոփոխություններ), խախտվում է բնականոն սպերմատոգենեզը:
Թմրանյութերը փոփոխում են գենետիկ նյութը, ինչպես նաև իջեցնում են սերմնաբջջի արտադրողականությունը սովորական սպերմատոգենեզից մինչև 5%:

Սննդում չօգտագործել արագ սնունդ, քաղցր գազավորված ըմպելիքներ և այլ վնասակար ուտելիքներ:

Ճիշտ և առողջ սնունդն ապագա հայրերի համար ավելի կարևոր է, քան սովորաբար կարծում են: Ճարպային բջիջների քանակը ուղիղ ազդեցություն ունի սեռական հորմոնների վրա` ինչքան շատ է ճարպը, այնքան ավելի քիչ են արտադրվում այդ հորմոնները: Բացի այդ, վնասակար նյութերը, որոնք տղամարդու օրգանիզմ են ներթափանցում ուտելիքի միջոցով, կարող են զգալիորեն վատացնել սերմնաբջջի որակը:

Սպորտով զբաղվել։

Գիտնականները պարզել են, որ սպորտով կանոնավոր զբաղվող տղամարդկանց սերմնաբջջի քանակը և ճկունությունն զգալի բարձր է, քան այն տղամարդկանց օրգանիզմում, ովքեր մարմնամարզությամբ չեն զբաղվում: Սպերմայի որակը կարող է լավացնել անգամ առավոտյան կանոնավոր մարզանքը, սակայն ակտիվորեն սպորտով զբաղվող տղամարդկանց խորհուրդ է տրվում բացառել ստերոիդների ընդունումը. դրանք նվազեցնում են սերմնաբջիջների արտադությունը և բարձրացնում են դրանց դեգեներացված ձևերի քանակը:

Հնարավորինս նվազեցնել սթրեսը, վեճերը և վիճաբանությունները:

Բժիշկների կարծիքով սթրեսը տղամարդկանց անպտղության հիմնական պատճառն է: Բացասական լարված մթնոլորտն ընտանիքում նույնպես ազդում է բեղմնավորման վրա: Ապագա հայրիկների և մայրիկների համար կարևոր են ներդաշնակ և հանգիստ հարաբերությունները: Լավ է, երբ զույգը որոշում է երեխա ունենալ` գիտակցելով դրա պատասխանատվությունը և հոգատարությամբ ու սիրով է վերաբերվում միմյանց, խուսափում է ընտանեկան վեճերից:

Եթե սթրեսային իրավիճակներից խուսափել չի հաջողվում, ապա կարելի է զբաղվել մեդիտացիայով, յոգայով կամ այլ փիլիսոփայական միջոցներով ներքին ներդաշնակության հասնելու համար:

Տղամարդու առողջական վիճակը

Տղամարդու նախապատրաստումը բեղմնավորմանը հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առողջությանը: Բեղմնավորմանը կարող են խոչընդոտել մի շարք գործոններ, որոնք ներկայացնում ենք ստորև։

• Միզասեռական համակարգի հիվանդություններ

Սեռական ճանապարհով փոխանցվող , ինչպես նաև միզասեռական համակարգի այլ հիվանդությունները կարող են ազդել բեղմնավորման կարողության վրա, իսկ որոշներն էլ փոխանցվում են երեխային և մորը: Այդ պատճառով էլ շատ կարևոր է այցելել բժշկի (ուրոլոգի) և հանձնել անհրաժեշտ անալիզներ:

• Այլ հիվանդություններ և բուժամիջոցների հետևանքներ

Վտանգավոր են ոչ միայն հիվանդությունները, այլև դրանց բուժման թողած ազդեցությունը: Տարատեսակ ճառագայթահարումներից, անտիբիոտիկների, ինչպես նաև այլ դեղամիջոցների ընդունումից հետո խորհուրդ է տրվում սպասել երեք ամիս և նոր միայն բեղմնավորել:

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…