Երեխայի սեռը պայմանավորված է հայրական գեներով

Երեխայի սեռը պայմանավորված է հայրական գեներով

Կանանցից շատերն անմոռանալի բերկրանք են ապրում առաջնեկի ծնունդով՝ անկախ նրա սեռից: Երկրորդ երեխայի պարագայում երիտասարդ ծնողներն սկսում են հետաքրքրվել երեխայի սեռի պլանավորմամբ: Բազմաթիվ տեսություններ կան այն մասին, թե ինչն է որոշիչ դեր խաղում նոր կյանքի ձևավորման հարցում: Գիտնականների համար այս հարցն իսկական գլխացավանք է դարձել տասնամյակներ շարունակ:

Նորագույն հետազոտություններն ու վիճակագրական տվյալները վկայում են, որ հավանական է՝ որոշիչ դեր խաղում է երեխայի հոր գենետիկական ֆոնդը: Որոշակի սեռի սերունդ ունենալու հակումն ապագա երեխայի հայրը ժառանգում է իր ծնողներից: Սա վերջերս հաստատվել է գիտնականների կողմից, ովքեր լայնամասշտաբ հետազոտություններ են կատարել երեխայի սպասող զույգերի շրջանում:

Գիտնականներն ուսումնասիրել են 927 ընտանիքի, ինչպես նաև նրանց տոհմածառը (մինչև 1600 թվականը): Այդպիսով՝ վիճակագրությունն ընդգրկել է մոտ 500 000 մարդ: Արդյունքները ցնցող են եղել:Պարզվում է, որ տղա երեխա ունենալու հավանականությունը մեծ է այն հայրերի համար, ովքեր իրենք շատ եղբայրներ ունեն, իսկ աղջկա հայր ավելի հավանական է, որ կդառնա նա, ով ավելի շատ քույրեր ունի, քան եղբայրներ:

Հիմնվելով ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ գիտնականներն այսօր հակված են հավատալու, որ գենետիկ նախատրամադրվածությունը մեծ դեր է խաղում ապագա երեխայի սեռի հարցում: Սրանով է բացատրվում օրինակ հետպատերազմյան շրջանում մեծաքանակ տղաների ծնունդը: Մի քանի տղա ունեցող ընտանիքների համար հավանականությունը, որ նրանցից մեկը կվերադառնա պատերազմից ավելի մեծ էր, քան այն ընտանիքների համար, ովքեր մեկ տղա ունեին: Այսպիսով՝ հետպատերազմյան շրջանում հենց այն տղամարդիկ են գերակշռել, ովքեր տղա երեխա ունենալու նախատրամադրվածություն ունեին. այդ կերպով նպաստում էին արական սեռի երեխաների ծնունդի աճին:

views 59183
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը