Հետաքրքիր փաստեր նորածինների մասին

Հետաքրքիր փաստեր նորածինների մասին

• Նորածինները լացելիս արցունքներ չեն թափում:

Նորածինները հնարավոր է, որ շատ լաց լինեն, բայց հայտնի է, որ նրանք երբեք արցունք չեն թափում: Ո՞րն է դրա պատճառը: Չնայած որ արցունքագեղձերը և արցունքածորաններն արդեն գործում են, նրանք հասցնում են արտադրել այնքան արցունք, որը միայն բավարարում է նորածնի աչքերի խոնավացման և պաշտպանության համար: Արցունքներն սկսում են հոսել 1-3 ամսականում:

• Աշխարհում ամեն վայրկյան ծնվում է 4 երեխա:

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե քանի երեխա է ծնվում Երկրի վրա ամեն րոպե: Ամեն վայրկյան ծնվում է 4,3 երեխա, իսկ մեկ րոպեում՝ մոտ 255-ը:

• Նորածինները հենց ծնված օրվանից կարողանում են սողալով շարժվել:

1987 թվականին Շվեդիայի Կարոլինսկյան ինստիտուտը ավարտեց իր հետազոտությունը երեխայի՝ դեպի մայրական կուրծքը սողալու ընդունակության մասին: Երբ նորածնին չորացնում էին և դնում մոր կրծքավանդակի վրա, նա մեկ ժամվա ընթացքում կարողանում էր գտնել մոր կուրծքը և սնվել կաթով: 

• Նորածինները ճանաչում են իրենց մայրիկի ձայնը:

Երբ երեխան ծնվում է, նրա լսողությունը դեռ այդքան էլ լավ չի գործում: Միջին ականջը դեռ լցված է լինում հեղուկով, որը թուլացնում է լսողությունը: Միակ ձայնը, որը նա շատ լավ ճանաչում է, դա իր մայրիկի ձայնն է: Նա արձագանքում է այս ձայնին և տարբերում այն մյուս ձայներից:

 


Աղբյ.՝ slaq.am

views 33262
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն