Ոլոռ․ օգտակար հատկությունները

Ոլոռ․ օգտակար հատկությունները

Ոլոռը մեր խոհանոցում լայն տարածում ունեցող սննդամթերք է։ Այն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած և պահածոյացված վիճակում։

Ոոլոռն օժտված է ոչ միայն համային լավ հատկանիշներով, այլև օգտակար բազում հատկություններով։ Պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, այդ թվում այնպիսի նյութեր, որոնք հազվադեպ են հանդիպում բուսական սննդի մեջ։

Ոլոռը բանջարեղենին գերազանցում է սպիտակուցների պարունակությամբ, որոնք անփոխարինելի ամինաթթուներ են պարունակում՝ մեթիոնին, լիզին, ցիստին և տրիպտոֆան։

Ոլոռը պարունակում է С, А, Е, Н, РР և B խմբի վիտամիններ, շաքար, կրախմալ, ծծումբ, ֆոսֆոր, սելեն, ֆտոր, բոր, քրոմ, մոլիբդեն, կոբալտ, վանադիում, տիտան և այլ հանքանյութեր։

Կալորիականությունը

100 գրամ ոլոռը 300 կկալ է։

Օգտակար հատկությունները

Թարմ ոլոռը նպաստում է իմունիտետի բարձրացմանը։

Օրգանիզմը հարստացնում է էներգիայով, բարձրացնում է աշխատունակությունը, օրգանիզմին օգնում է ավելի թեթև տանել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Ամրացնում է սրտանոթային համակարգը, օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, պաշտպանում է հիպերտոնիայից և ինֆարկտից։

Կանոնավոր օգտագործման դեպքում բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի օրգանների աշխատանքի վրա, կարգավորում է նյութափոխանակությունը, օգնում հաղթահարել այրոցը։

Խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Ոլոռն օգտակար է նաև տուբերկուլյոզի ժամանակ։

Օգնում է խթանել ճարպային փոխանակությունը, ուստի խորհուրդ է տրվում նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Նպաստում է մաշկի, մազերի և եղունգների որակի լավացմանը։

Հակացուցումները

Հակացուցված է սուր նեֆրիտի, ստամոքսաղիքային բորբոքային հիվանդությունների սրացման, ինչպես նաև թրոմբոֆլեբիտի և արյան բարձր մակարդելիության դեպքում։

views 19151
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում