Վաղաժամ ծննդաբերություն

Վաղաժամ ծննդաբերություն

Վաղաժամ է համարվում այն ծննդաբերությունը, որը տեղի է ունեցել հղիության 22-37-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում։

Պատճառները

Գործոնները, որոնք կարող են դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ, շատ են։

Կնոջ առողջական վիճակը`

  • տարատեսակ հիվանդություններ (սեռական ոլորտի հետ կապ չունեցող), 
  • հորմոնային խանգարումներ (ձվարանների, մակերիկամների, հիպոֆիզի, վահանագեղձի հիվանդություններ), 
  • բորբոքային պրոցեսներ, միզասեռական համակարգի վարակներ (ցիտոմեգալավիրուս, քլամիդիոզ, հերպես և այլն), 
  • քրոնիկական վարակիչ հիվանդություններ (հեպատիտ, տոնզիլիտ)։

Արգանդի գործոններ`

  • արգանդի կառուցվածքի արատ, 
  • նորագոյացությունների առկայություն արգանդում, 
  • ներարգանդային կպումներ, 
  • սեռական ինֆանտիլիզմ։ 

Առանձին տեղ է գրավում իսթմիկացերվիկալային անբավարարությունը (արգանդի պարանոցի մկանների թուլացում): ԻՑԱ-ն կարող է լինել ինչպես ֆունկցիոնալ (սեռական ինֆանտիլիզմ կամ հորմոնային խանգարումներ), այնպես էլ օրգանական (ցերվիկալ կանալի փակող մկանների վնասում աբորտի կամ բարդ ծննդաբերության ընթացքում)։

Սեռական գործոններ.

Հասարակական գործոններ՝

  • անորակ սնունդ, 
  • վնասակար արտադրության հետ կապված աշխատանք, 
  • ֆիզիկական ծանր աշխատանք, մեծ հոգնածություն, 
  • ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործում, 
  • տարիք (18-ից փոքր և 30-ից մեծ), 
  • սթրեսներ։

Ախտանշանները

Ըստ ընթացքի՝ վաղաժամ ծննդաբերությունը բաժանվում է երեք փուլի՝ սպառնացող, սկսվող, սկսված։

Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք

Սպառնացող վաղաժամ ծննդաբերության մասին են վկայում ձգող կամ նվվացող ցավը որովայնի ստորին շրջանում և գոտկային հատվածում։ Արգանդը պարբերաբար լարվում է, իսկ երեխայի շարժումները հաճախանում և դառնում անհանգիստ։

Սկսվող վաղաժամ ծննդաբերություն

Սկսվող վաղաժամ ծննդաբերության դեպքում ցավն ուժգնանում է և արյուն է նկատվում։ Արգանդի պարանոցը փափկում է և կարճանում (2,5սմ և փոքր), ցերվիկալ կանալը բացվում է 2-3սմ։

Սկսված վաղաժամ ծննդաբերություն

Ցավն ուժգնանում է, կծկանքները կրկնվում են 5-7 րոպեն մեկ, արգանդի պարանոցը հարթվում է, արգանդի օղը բացվում 3սմ և ավել։ Հնարավոր է պտղաջրի արտահոսք։ Արյունային արտադրությունը շատանում է։

Ախտորոշումը

Վաղաժամ ծննդաբերության սկիզբն ախտորոշելը բավականին դյուրին է։ Տեղեկությունների, գանգատների հավաքագրումից, մանկաբարձական արտաքին և ներքին զննումից և հետազոտություններից (ՈւՁՀ, ամնիոթեստ և այլն) հետո բժիշկը պարզում է վաղաժամ ծննդաբերության աստիճանը, պտղի ենթադրվող քաշը և որոշում հետագա գործողությունների մարտավարությունը։

Թերապիան

Նախքան բժշկի դիմելը որովայնի ստորին շրջանի ցավերի ի հայտ գալուն պես հարկավոր է պառկեցնել կնոջը և հոգեհուզական հանգիստ ապահովել։ Ցանկալի է նրան հանգստացնող միջոց տալ (վալերիանա) և արագ շտապօգնություն կանչել։

Սպառնալիքով կամ սկսված վաղաժամ ծննդաբերության դեպքում կնոջն անհապաղ տեղափոխում են հիվանդանոց։ Աստիճանը պարզելուց հետո բժիշկները որոշում են համապատասխան գործողությունների և միջոցառումների պլանը։

Ծննդաբերությունը հետաձգում են այնքան, որքան անհրաժեշտ է լինում։ Բուժման հիմնական նպատակը ռեսպիրատոր դիսթրես-համախտանիշի կանխարգելումն է, քանի որ անհաս երեխայի թոքերը դեռևս հասուն չեն լինում, իսկ ալվեոլներում բացակայում է սուրֆանկտանտը, որի արտադրման նպատակով հատուկ դեղամիջոցներ են նշանակվում։

Սկսված վաղաժամ ծննդաբերության վարումը

Վաղաժամ ծննդաբերությունն զգուշությամբ են վարում։ Ցավազրկամ նպատակով կարող է էպիդուրալ անեսթեզիա կիրառվել։ Ծննդաբերության երկրորդ փուլում պտղին վնասվածքներից պաշտպանելու նպատակով կատարվում է շեքի հատում։ Ծննդաբերությունից հետո երեխային տեղափոխում են կուվեզի մեջ։

Կարդացեք՝ Ժամանակից շուտ ծնված երեխաներ

Բարդացումներ

Վաղաժամ ծննդաբերության ընթացքում առաջացող բարդություններն են՝

  • պտղապարկի նախածննդաբերական պատռվածք, 
  • ծննդաբերական ուժերի անոմալիաներ (ճիգերի թուլություն, արագ ծննդաբերություն), 
  • արնահոսություն (ընկերքի առաջադրություն, ընկերքի շերտազատում, արգանդի կրճատման գործառույթի խանգարում)։ 

Կանխատեսումները կախված են գեստացիայի ժամկետից, բարդություններից, պտղի առաջադրությունից և քաշից, հետծննդաբերական բարդացումներից։

Կանխարգելումը

Վաղաժամ ծննդաբերության կանխարգելումը պետք է սկսվի դեռևս հղիության պլանավորման փուլից։ Հարկավոր է բուժել քրոնիկական հիվանդությունները, հետազոտվել միզասեռական վարակների հայտնաբերման նպատակով, առողջ ապրելակերպ վարել, հրաժարվել վնասակար սովորություններից, ֆիզիկական ծանր աշխատանքից, խուսափել սթրեսային իրավիճակներից։ Հղիության մասին տեղեկանալուն պես դիմել գինեկոլոգի և հաշվառվել։

Կեղծ հղիության նշանները

Կեղծ հղիության նշանները

Հղիության բոլոր նշաններն առկա են, իսկ ՈւՁՀ մասնագետը հետազոտությունից հետո հայտնում է, որ պտղաձուն բացակայում է։ Տարօրինա՞կ է։ Գուցե, բայց բժշկությանն այդպիսի դեպքեր հայտնի են։ Այդ կոչվում է կեղծ հղիություն․․․․

Կրծքի կաթի պահպանումը

Կրծքի կաթի պահպանումը

Որքա՞ն ժամանակ է հնարավոր սենյակային ջերմաստիճանում պահել կրծքի կաթը։ Կարելի՞ է այն սառնարանում պահել...

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին․․․

Օրգազմը հղիության դեպքում

Օրգազմը հղիության դեպքում

Հղիությունը չի նվազեցնում սեռական ցանկությունը, սակայն շատերը խուսափում են օրգազմից՝ մտածելով, որ այն կարող է վիժում առաջացնել...