Հղիության արհեստական ընդհատման հետևանքները

Հղիության արհեստական ընդհատման հետևանքները

Եթե մի կողմ դնենք հղիության արհեստական ընդհատման էթիկական կողմը, ապա կնոջ օրգանիզմին հասցրած վնասի տեսակետից այն արդիական խնդիր է, և վնասն էլ ակնհայտ է:

Աբորտը գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներից է: Հղիության արհեստական ընդհատում կատարած յուրաքանչյուր հինգերորդ կին բարդություններ է ունենում, գրեթե կեսի օրգանիզմում սրվում են սեռական ոլորտի քրոնիկական հիվանդությունները:

Վտանգ է ներկայացնում նաև այն հանգամանքը, որ անմիջապես դիմելու օրը կատարված աբորտներն իրականացվում են առանց որևէ նախնական հետազոտության և նախապատրաստվելու: Այս պարագայում ցանկացած մեթոդով իրականացվելու դեպքում աբորտը նպաստում է վարակիչ-բորբոքային բարդությունների առաջացմանը՝ կոնքային պերիտոնիտ, թրմբոֆլեբիտ, արգանդի երակների կամ ընդհանրապես արյան վարակում՝ սեպսիս և այլն:

Աբորտից հետո ի հայտ եկած բորբոքային հիվանդությունները հետագայում կարող են նպաստել կպումների առաջացմանը, այդ թվում նաև ներարգանդային կպումների, արգանդափողերի անանցանելիության, ինչն անպտղության պատճառներից մեկն է, քրոնիկական բորբոքային հիվանդությունների, իգական սեռական ոլորտի օրգանների բնականոն աշխատանքի խանգարման և այլն: Աբորտի ժամանակ արգանդի պարանոցի վնասումը հետագայում կարող է վիժման և չզարգացող հղիության, ծննդաբերության բնականոն ընթացքի խանգարման պատճառ դառնալ (պարանոցի դեֆորմացիայի հետևանքով):

Աբորտի հաճախակի հանդիպող հետևանքներից մեկն էլ դաշտանային ցիկլի խանգարումն է: Ցիկլն անկանոն է դառնում, հնարավոր է, որ արնահոսություններ դիտվեն ամսեկանների միջև: Այս վիճակների պատճառը սովորաբար նեյրոներզատական խանգարումներն են լինում, զարգանում է ամենորեա՝ դաշտանի բացակայություն, ինչն առաջանում է արգանդի լորձաթաղանթի վերականգնվելու կարողության խանգարման հետևանքով (հղիության ընդհատման ժամանակ արգանդի խոռոչի քերմանը զուգահեռ հաճախ հեռացվում է ոչ միայն պտղաձուն, այլև վնասվում են լորձաթաղանթի խորին շերտերը, ինչպես նաև արգանդի մկանային շերտը), հետագայում ճնշվում է ձվարանների աշխատանքը, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, ինչպես նաև արգանդի պարանոցի ներքին օղի շրջանում կպումների առաջացման:

Եթե հղիության արհեստական ընդհատում կատարել է նախկինում ծննդաբերած կինը, ապա վերջինիս դաշտանային ցիկլը վերականգնվում է 1-1.5 ամիս անց, իսկ եթե նախքան վիրահատությունը կինը երբևէ չի ծննդաբերել, ապա հնարավոր է, որ բոլոր ֆունկցիաների վերականգնումը մի փոքր ձգձգվի:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար