Չզարգացող հղիություն

Չզարգացող հղիություն

Ժամանակակից գինեկոլոգիայում «վիժում» տերմինը նշանակում է հղիության ընդհատում: Վիժման պատճառ կարող են դառնալ քրոմոսոմային անոմալիաները, հորմոնային տարաբնույթ խնդիրները, ինչպես նաև առողջական խնդիրներն ու տարատեսակ վարակիչ, բորբոքային հիվանդությունները: Բացի այս, վիժման կարող են հանգեցնել նաև մոր տարիքը, հղիության ընթացքում ստացած վնասվածքները, անառողջ ապրելակերպը և այլն: Վիժման մասին կարող են վկայել մի քանի նախանշաններ, ինչպիսիք են ուժգին արյունահոսությունը և գոտկատեղի շրջանի ցավը:

Կարդացեք՝ Չզարգացող հղիություն. ի՞նչ է անէմբրիոնիան

Գինեկոլոգիայում հատուկ ուշադրություն է դարձվում վիժմանը, քանի որ այն բավականաչափ բարդ, մի քանի փուլ ունեցող գործընթաց է: Գիտնականներն առանձնացնում են վիժման մի քանի տեսակ: Ժամանակակից բժշկության մեջ տարբերում են «վիժման վտանգ», «ոչ ամբողջական կամ անխուսափելի վիժում», «ամբողջական վիժում», «կրկնվող վիժում» հասկացությունները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու նախանշանները:

Կարդացեք՝ Չզարգացող հղիություն․ պատճառները և բուժումը

Վիժման վտանգը բնորոշվում է հղիության վաղ ժամկետում արգանդային արյունահոսություններով, որոնք ուղեկցվում են գոտկատեղի ցավերով: Անխուսափելի վիժումը բնութագրվում է արգանդի զիկի լայնացմամբ, հնարավոր է նաև, որ պտղապարկը պատռվի: Ոչ ամբողջական՝ թերի վիժման դեպքում հնարավոր է, որ սպազմ և ուժեղ արյունահոսություն սկսվի: Ամբողջական վիժման դեպքում սաղմը դուրս է գալիս արգանդից:

Ցանկացած տիպի վիժման դեպքում կնոջ բուժումը նախ և առաջ ուղղված է արյունահոսությունը դադարեցնելուն և այս կամ այն վարակի ներթափանցումը կանխելուն: Այսպիսի բուժման պարագայում հատուկ դեղամիջոցներ են կիրառվում: Կանանցից շատերին մի հարց է անհանգստացնում՝ արդյոք հնարավոր է խուսափել վիժումից: Բժիշկները համոզված չեն, որ կինը կարող է պաշտպանել իրեն հղիության այս բացասական երևույթից, քանի որ վիժմանը նպաստող գործոնները շատ են, սակայն մասնագետներն անպայման որոշ խորհուրդներ կտան, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել պտղի կորուստի վտանգը:

Դիտեք տեսանյութը՝ Չզարգացող հղիություն

views 42981
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը