Վիժում

Վիժում

Ցավոք միշտ չէ, որ հղիությունը հարթ է ընթանում. հնարավոր են տարբեր բարդություններ: Դրանցից մեկը վիժումն է:

Վիժումը հղիության ինքնաբերաբար ընդհատումն է բեղմնավորման օրվանից մինչեւ 37-րդ շաբաթը՝ վերջին դաշտանի առաջին օրը ներառյալ: Մինչև հղիության 28-րդ շաբաթը հղիության ինքնաբերաբար ընդհատումը կոչվում է ինքնաբեր աբորտ, 28-ից մինչեւ 37-րդ շաբաթը՝ վաղաժամ ծննդաբերություն: Սովորութային վիժումը հղիության երկու կամ ավելի անգամ հաջորդական ընդհատումն է: Վիժման հաճախականությունը կազմում է ընդհանուր հղիությունների 10-25% -ը:

Պատճառները

Վիժման հիմնական պատճառը հորմոնների անբավարարությունն է, որոնք աջակցում են հղիությանը: Ցավոք սա միակ պատճառը չէ: Հաճախ հղիության ընդհատման են հանգեցնում տարբեր վարակները, կույր աղիքի բորբոքումը, հարբուխը, սեռավարակները (սիֆիլիս, քլամիդիոզ) և այլն: Վարակիչ հիվանդությունների հետևանքով կարող է խանգարվել ձվարանների ֆունկցիան, վնասվել արգանդի լորձաթախանթը: Բացի այդ, վարակը կարող է առաջացնել արգանդի վաղաժամ կրճատում և վարակել պտղին: Ներկայում վիժման ամենատարածված պատճառը հեմոստազի ձեռքբերովի կամ գենետիկ բնույթի այս կամ այն թերություններն են (արյան համակարգի մակարդելիությունը), հակաֆոսֆոլիպիդային սինդրոմը, գենետիկ նախատրամադրված թրոմբոֆիլիաները, հեմոռագիկ թերությունները:

Վիժում կարող են առաջաացնել նաև արգանդի անոմալիաները: Արգանդը կարող է ունենալ սխալ տեսք՝ հեծկան կամ երկեղջյուրավոր: Արգանդի ևս մեկ թերություն է նրա ներքին պատերի ներաճը, որը հիմնականում առաջանում է աբորտից կամ բորբոքումներից հետո, բացասաբար է ազդում հղիանալու կարողության վրա և առաջացնում է արգանդի միոմա: Հազվադեպ աբորտի հետևանքով կարող է վնասվել արգանդի վզիկը, ինչի արդյունքում այն չի կարողանում կատարել իր ֆունկցիան՝ պահել պտղաձուն արգանդի խոռոչում: Զարգանում է այսպես կոչված իստմիկոցերվիկալ անբավարարություն: Վիժման հաճախակի հանդիպող պատճառ է ծնողների սեռական բջիջների քրոմոսոմային եւ գենոմային անոմալիաները կամ նրանց գենետիկ անհամատեղելիությունը:

Կան նաև իմունաբանական պատճառներ. մոր օրգանիզմը հանկարծ սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք վնասում են պտղին, դա տեղի է ունենում ռեզուս անհամատեղելիության ժամանակ: Ի վերջո, վիժման պատճառ կարող են լինել հիվանդությունները, որոնք ուղղակիորեն կապված չեն կանանց սեռական համակարգի հետ: Դրանցից են շաքարային դիաբետը, վահանագեղձի և մակերիկամային գեղձի ֆունկցիայի խանգարումները, ինչպես նաև վնասվածքները, սթրեսը, ալկոհոլային, նիկոտինային, սննդային թունավորումները:

Ինչին է պետք ուշադրություն դարձնել

Երբ կա վիժման վտանգ, կնոջ որովայնի ստորին հատվածում կարող են լինել թույլ ցավեր: Երբեմն լինում է քսվող բնույթի արյունային արտադրություն: Եթե դա տեղի է ունեցել, ապա պետք է անհապաղ դիմել բժշկին, քանի որ այս փուլում դեռևս հնարավոր է պահպանել հղիությունը: Եթե անհանգստացնում են որովայնի ստորին հատվածում հաճախակի կրկնվող սուր ցավերը, առատ արյունահոսությունը, անհապաղ շտապօգնություն կանչեք: Որքան շուտ դադարեցվի արյունահոսությունը, այնքան լավ:

Ինչպես կանխարգելել

Մինչև հղիությունն անհրաժեշտ է հետազոտվել: Հետազոտության նպատակը վիժումների առաջացման պատճառը պարզելն է: Բժշկության մեջ կա այսպիսի սկզբունք՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Շատ խնդիրներից կարելի է խուսափել, եթե հետազոտությունը լիարժեքորեն անցկացվի: Խորհուրդ է տրվում հղիություն պլանավորելուց առաջ դիմել բժշկի: Ձեր պատասխանատվության եւ վերաբերմունքի պարգևվատրումը կլինի ձեր երեխայի առողջությունը:

 

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում