Ֆոլաթթվի անբավարարություն. հետևանքները և կանխարգելումը

Ֆոլաթթվի անբավարարություն. հետևանքները և կանխարգելումը

Տհաճ իրավիճակների և սթրեսի նկատմամբ մեր վերաբերմունքն անմիջականորեն պայմանավորված է օրգանիզմում ֆոլաթթվի քանակությամբ: Այդպիսի իրավիճակներում օրգանիզմն արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալին է արտազատում՝ օգնելով մեզ հաղթահարել դրանք, սակայն ակտիվ, էներգիայով լի և լավատես դառնալու փոխարեն սկսում ենք դժգոհել և ագրեսիա դրսևորել:

Հավելյալ ֆոլաթթու ընդունելու դեպքում (պակասը փոխհատուցող մեծ դեղաչափով) պակասից առաջացած հիվանդությունները մեղմվում են կամ էլ կորչում անհետ: Հղիության ընթացքում անբավարարությունը կարող է պտղի օրգանիզմում լուրջ խանգարումների և անգամ զարգացման արատների պատճառ դառնալ (նյարդային խողովակի արատներ, ուղեղի ճողվածք, գլխուղեղի հիդրոցեֆալիա, անէնցեֆալիա՝ գլխուղեղի բացակայություն, մտավոր պաթոլոգիաներ, ֆիզիկական կամ մտավոր զարգացման հապաղում, նապաստակի շրթունք և այլն):

Հնարավոր է խուսափել վիժումից, վաղաժամ ծննդաբերությունից, անհաս երեխայի ծնունդից, մեռելածնությունից, եթե հղի կինը ժամանակին ստանա ֆոլաթթվի անհրաժեշտ քանակը: Ծննդաբերությունից հետո ֆոլաթթուն օգնում է ազատվել դեպրեսիայից, իսկ կրծքի կաթը թույլ է տալիս, որ նորածինը բնականոն զարգանա: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ կինն ր սննդակարգում ներառի ֆոլաթթվով հարուստ մթերքներ:

Աղջիկների սեռական հասունացման հապաղման դեպքում ևս ֆոլաթթուն կօգնի կարգավորել, իսկ մենոպաուզայի շրջանում, ընդհակառակը, կօգնի երկարաձգել այն՝ պահպանելով երիտասարդությունը: Ֆոլաթթուն լրջորեն է անդրադառնում նաև տղաների սեռական հասունացման վրա: Քրոնիկ պակասի դեպքում կենսունակ և լիարժեք սերմնաբջիջների կազմավորումն անհնարին է: Վերջիններս ձևավորվում են բազմաթիվ արատներով, ուստի երեխայի բեղմնավորումը խնդիրներ է հարուցում:

Ֆոլաթթվի բավարար քանակը կօգնի կանխարգելել մաշկային տարատեսակ խնդիրներ՝ փսորիազ, վիտիլիգո, ակնե և այլն: Վիտամին В9-ի անբավարարության ախտանշանները կարող են և վառ արտահայտվել՝ հոգնածություն, գլխացավ և թուլություն, գունատություն, անքնություն և դյուրագրգռություն, մոռացկոտություն, ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ, ախորժակի անկում, քաշի անկում և այլն: Սուր անբավարարության դեպքում մարդ ագրեսիվ է դառնում, թշնամաբար վերաբերվում այլոց, հնարավոր է անգամ, որ մանիաներ և հոգեբանական լուրջ խնդիրներ առաջանան:

Ֆոլաթթվի ծանր ու երկարատև պակասի դեպքում արագորեն զարգանում է մի շատ վտանգավոր վիճակ՝ մեգալոբլաստային սակավարյունություն, ինչն անհապաղ բուժում է պահանջում հիվանդանոցային պայմաններում, հակառակ դեպքում մահվան ելքն անխուսափելի է:

Բուսակերները վիտամին В9-ի անբավարարություն չեն ունենում, քանի որ շատ են բանջարեղեն և բույսեր ուտում: Մարդիկ, որոնք հաճախ են ռաֆինացված, պահածոյացված և տապակած սննդամթերք օգտագործում, պետք է հավելյալ ֆոլաթթու ընդունեն՝ դեղորայքի կամ վիտամինային համալիրի տեսքով:

views 30470
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում