Ֆոլաթթվի դերն ու նշանակությունն առողջության համար

04.12.201438457

Այսօր դժվար է գտնել որևէ կնոջ, ով ծննդաբերել է կամ նախապատրաստվում է հղիության և չգիտի, թե ինչ է ֆոլաթթուն, ինչ նշանակություն ունի այն մոր և երեխայի առողջության համար: Քչերը գիտեն, որ այս վիտամինը կենսականորեն անհրաժեշտ է ցանկացած մարդու և ամեն օր. չէ՞ որ ֆոլաթթվի, ինչպես և վիտամինների մեծամասնության, պակասի մասին իմանում ենք, երբ արդեն լուրջ բուժում է պահանջվում, երբ ճիշտ սննդակարգի անցնելը կամ վիտամինների ընդունումն արդեն անօգուտ է:

Ֆոլաթթվի դերը մարդու օրգանիզմում խիստ մեծ է. առանց դրա հնարավոր չէ արյան կարմիր գնդիկների բնականոն արտադրությունը: Արյան կազմն ու որակը, ճարպերի և ածխաջրերի փոխանակությունը նորմալ է ընթանում, եթե օրգանիզմում B9 վիտամինի քանակը բավարար է, հակառակ դեպքում սակավարյունություն է սկսում առաջանալ:

Նուկլեինաթթուների սինթեզը, մեզ առավել հայտնի ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն, որ գենետիկական տեղեկույթ են պարունակում, ևս չեն կարող գործառել առանց ֆոլաթթվի: Օրգանիզմում տասնյակ տրիլիոնավոր բջիջներ աճում, զարգանում և ամեն օր նորացվում են ֆոլաթթվի շնորհիվ, հենց ֆոլաթթուն է պատասխանատու բնականոն մարսողության և ախորժակի համար: Բազմաթիվ մարդիկ 40 տարեկանից հետո ստամոքսի հիվանդություններ են ունենում ստամոքսահյութի ցածր թթվայնության հետևանքով: Այս պարագայում օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն հակազդել մակաբույծներին և թույներին, որոնք ուտելիքի հետ ներթափանցում են ստամոքս, իսկ սպիտակուցները վատ են յուրացվում սննդի միջից:

Այս խնդիրների մեծամասնությունը կանհետանա, եթե սննդակարգում մի փոքր վիտամին B9 ավելացվի: Բավական է անգամ օրական մուգ կանաչ բանջարեղեն կամ լյարդով աղցան ուտելը: Սերոտոնինը, որ ավելի հայտնի է որպես երջանկության հորմոն, բավարար քանակությամբ արտադրվում է միայն այն դեպքում, եթե օրգանիզմը չի ունենում ֆոլաթթվի պակաս, իսկ մարդիկ, ովքեր չունեն ֆոլաթթվի պակաս, այսօր քիչ են: Սա դեպրեսիաների և նևրոզների առաջացման հիմնական պատճառներից է:

Նյութերը, որոնք սինթեզվում են ուղեղում B9 վիտամինի ազդեցությամբ, նպաստում են, որ նյարդային իմպուլսները ճիշտ ժամանակին փոխանցվեն և արտադրվեն հատուկ հորմոններ, որոնք օգնում են արդյունավետորեն պաշտպանվել սթրեսներից: Հենց այս պատճառով է, որ ֆոլաթթվի պակասից առաջին հերթին տուժում են նյարդային համակարգն ու դիմադրողականությունը:

Թե որ սննդամթերքներն են ֆոլաթթու պարունակում, կարդացեք այստեղ: