Ֆոլաթթվի անբավարարություն. հետևանքները և կանխարգելումը

Ֆոլաթթվի անբավարարություն. հետևանքները և կանխարգելումը

Տհաճ իրավիճակների և սթրեսի նկատմամբ մեր վերաբերմունքն անմիջականորեն պայմանավորված է օրգանիզմում ֆոլաթթվի քանակությամբ: Այդպիսի իրավիճակներում օրգանիզմն արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալին է արտազատում՝ օգնելով մեզ հաղթահարել դրանք, սակայն ակտիվ, էներգիայով լի և լավատես դառնալու փոխարեն սկսում ենք դժգոհել և ագրեսիա դրսևորել:

Հավելյալ ֆոլաթթու ընդունելու դեպքում (պակասը փոխհատուցող մեծ դեղաչափով) պակասից առաջացած հիվանդությունները մեղմվում են կամ էլ կորչում անհետ: Հղիության ընթացքում անբավարարությունը կարող է պտղի օրգանիզմում լուրջ խանգարումների և անգամ զարգացման արատների պատճառ դառնալ (նյարդային խողովակի արատներ, ուղեղի ճողվածք, գլխուղեղի հիդրոցեֆալիա, անէնցեֆալիա՝ գլխուղեղի բացակայություն, մտավոր պաթոլոգիաներ, ֆիզիկական կամ մտավոր զարգացման հապաղում, նապաստակի շրթունք և այլն):

Հնարավոր է խուսափել վիժումից, վաղաժամ ծննդաբերությունից, անհաս երեխայի ծնունդից, մեռելածնությունից, եթե հղի կինը ժամանակին ստանա ֆոլաթթվի անհրաժեշտ քանակը: Ծննդաբերությունից հետո ֆոլաթթուն օգնում է ազատվել դեպրեսիայից, իսկ կրծքի կաթը թույլ է տալիս, որ նորածինը բնականոն զարգանա: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ կինն ր սննդակարգում ներառի ֆոլաթթվով հարուստ մթերքներ:

Աղջիկների սեռական հասունացման հապաղման դեպքում ևս ֆոլաթթուն կօգնի կարգավորել, իսկ մենոպաուզայի շրջանում, ընդհակառակը, կօգնի երկարաձգել այն՝ պահպանելով երիտասարդությունը: Ֆոլաթթուն լրջորեն է անդրադառնում նաև տղաների սեռական հասունացման վրա: Քրոնիկ պակասի դեպքում կենսունակ և լիարժեք սերմնաբջիջների կազմավորումն անհնարին է: Վերջիններս ձևավորվում են բազմաթիվ արատներով, ուստի երեխայի բեղմնավորումը խնդիրներ է հարուցում:

Ֆոլաթթվի բավարար քանակը կօգնի կանխարգելել մաշկային տարատեսակ խնդիրներ՝ փսորիազ, վիտիլիգո, ակնե և այլն: Վիտամին В9-ի անբավարարության ախտանշանները կարող են և վառ արտահայտվել՝ հոգնածություն, գլխացավ և թուլություն, գունատություն, անքնություն և դյուրագրգռություն, մոռացկոտություն, ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ, ախորժակի անկում, քաշի անկում և այլն: Սուր անբավարարության դեպքում մարդ ագրեսիվ է դառնում, թշնամաբար վերաբերվում այլոց, հնարավոր է անգամ, որ մանիաներ և հոգեբանական լուրջ խնդիրներ առաջանան:

Ֆոլաթթվի ծանր ու երկարատև պակասի դեպքում արագորեն զարգանում է մի շատ վտանգավոր վիճակ՝ մեգալոբլաստային սակավարյունություն, ինչն անհապաղ բուժում է պահանջում հիվանդանոցային պայմաններում, հակառակ դեպքում մահվան ելքն անխուսափելի է:

Բուսակերները վիտամին В9-ի անբավարարություն չեն ունենում, քանի որ շատ են բանջարեղեն և բույսեր ուտում: Մարդիկ, որոնք հաճախ են ռաֆինացված, պահածոյացված և տապակած սննդամթերք օգտագործում, պետք է հավելյալ ֆոլաթթու ընդունեն՝ դեղորայքի կամ վիտամինային համալիրի տեսքով:

Ինչպե՞ս են անառողջ աղիքները խանգարում մեզ նիհարելու

Ինչպե՞ս են անառողջ աղիքները խանգարում մեզ նիհարելու

Այս մանրէների անբավարար քանակը հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման:

Ճի՞շտ է արդյոք, որ չիլի պղպեղը կարող է բարելավել առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը

Ճի՞շտ է արդյոք, որ չիլի պղպեղը կարող է բարելավել առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը

Չիլի պղպեղը միակ բույսն է, որ միաժամանակ պարունակում է կարոտենոիդներ, ֆլավոնոիդներ և կապսաիցիններ

Լոռամիրգ ուտելու 6 պատճառ

Լոռամիրգ ուտելու 6 պատճառ

Լոռամիրգը հիմնականում բաղկացած է ածխաջրերից, այդ թվում՝ մանրաթելերից և այնպիսի միացություններից, որոնք անմիջականորեն ազդում են առողջության վրա։

Ինչու է անհրաժեշտ բողկը ներառել սննդակարգում

Ինչու է անհրաժեշտ բողկը ներառել սննդակարգում

Բողկը C վիտամինի հարուստ աղբյուր է (մեկ բաժակ հում բողկը պարունակում է օրական նորմայի մոտ 30 %-ը), որն անհրաժեշտ է օրգանիզմին մի շարք նպատակներով