Կարելի՞ է կանաչ թեյ խմել

Կարելի՞ է կանաչ թեյ խմել

Հղիության ընթացքում կարելի է կանաչ թեյ խմել, սակայն քիչ քանակությամբ, քանի որ կոֆեին է պարունակում: Կախված թրմելու ձևից՝ հնարավոր է, որ կոֆեինի քանակը նվազի կամ պահպանվի այնքան, որքան սև թեյում է:

Փորձեք սահմանափակվել օրական 200գր-ով: Հաշվի առեք, որ 200գր-ը կոֆեինի ընդհանուր քանակն է, որ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից: Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել նաև սուրճի, շոկոլադի, կոլայի և կոֆեին պարունակող այլ մթերքների քանակը:

Ցանկալի է օրական 1 բաժակ կանաչ թեյ խմել և չգերազանցել այդ չափը: Կանաչ թեյը նպաստում է առողջության ամրացմանը, քանի որ հարուստ է բնական հակաօքսիդանտներով:

Հակաօքսիդանտները քիմիական միացություններ են, որոնք կանխարգելում են օրգանիզմի բջիջների քայքայումը: Հետազոտությունները վկայում են, որ հակաօքսիդանտներն օգնում են պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, բարձր անոթային ճնշումը և քաղցկեղի մի շարք տեսակներ:

Կանաչ թեյը օգտակար է նաև ատամների և ոսկրերի առողջության, ինչպես նաև դիմադրողականության համակարգի ամրապնդման համար: Այդուհանդերձ, նշենք, որ մեծաքանակ կանաչ թեյը կարող է խոչընդոտել ֆոլաթթվի յուրացմանը: Ֆոլաթթուն սննդարար նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին հատկապես հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում չարաշահել են կանաչ թեյը, ծնվել են նյարդային խողովակի զարգացման արատներով:

Հիշեք մի հանգամանք ևս: Կանաչ թեյը, ինչպես և թեյի մյուս տեսակները, կարող է դժվարացնել օրգանիզմում երկաթի յուրացումը (ոչ մսային մթերքների դեպքում): Ուստի ցանկալի է թեյի հետ ոչինչ չուտել:

Ինհիբին Բ (Inhibin B)

Ինհիբին Բ (Inhibin B)

Ինհիբին Բ-ի չափումը ֆոլիկուլախթանիչ հորմոնի համեմատ թույլ է տալիս ավելի հստակ գնահատել օվարիալ ֆունկցիան․․․

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Ֆրանսիայի մի շարք ծննդատներում ծննդկանին մի փոքր շամպայն են հյուրասիրում երկունքի ցավը մեղմելու նպատակով, իսկ ծննդաբերությունից հետո այն խորհուրդ են տալիս խմել ուժերը վերականգնելո․․․

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձուն դիետիկ սննդամթերք է, անհրաժեշտ է երեխայի օրգանզիմի բնականոն զարգացման համար, ինչպես նաև հետվիրահատական շրջանում վերականգնվելու համար․․․

Վահանաձև գեղձի հանգույցների ոչ վիրահատական բուժում

Վահանաձև գեղձի հանգույցների ոչ վիրահատական բուժում

Աշխարհի առաջատար կլինիկաներում վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժումն այժմ իրականացվում է ոչ վիրահատական՝ նվազ ինվազիվ եղանակով...