Ինչպե՞ս ազատվել համբույրի պատճառով առաջացած կապտուկից
Ինչպե՞ս ազատվել համբույրի պատճառով առաջացած կապտուկից
Հիքին կամ սիրային խայթոցը կապտուկ է, որն առաջանում է համբույրի կամ մաշկի ծծման հետևանքով, օրինակ՝ զուգընկերոջը համբուրելուց հետո: Կապտուկն առաջանում է, երբ ենթամաշկային ամենափոքր անոթները վնասվում են, և դրանցից արյուն է հոսում։ Ճիշտ է, դրանք սովորաբար այնքան մեծ չեն, որքան հեմատոմաները, չեն ցավում և ավելի արագ են անցնում: Որքա՞ն ժամանակ է պահանջվում ներծծման պատճառով առաջացած կապտուկից ազատվելու համար:
Հիքիից, ինչպես ցանկացած կապտուկից, հնարավոր չէ ազատվել մեկ գիշերվա ընթացքում, որքան էլ փորձեք: Սակայն հետքերը կարող են ինքնուրույն անհետանալ երեք օրվա ընթացքում, կամ էլ կարող են պահպանվել մի քանի շաբաթ։ Ստորև թվարկված մեթոդները կարող են արագացնել այս գործընթացը մի քանի օրով: Ավելին, որքան շուտ սկսեք, այնքան մեծ են հաջողության հասնելու հնարավորությունները։ Ինչպե՞ս ազատվել հիքիից, եթե մեկ օրից պակաս է անցել։
Սա այն ժամանակահատվածն է, երբ հիքին դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։ Ձեր խնդիրն է՝ հնարավորինս փոքր և աննկատ դարձնել այն: Հարկավոր է նվազեցնել արյան շրջանառությունը հիքիի հատվածում, որպեսզի այն չտարածվի մաշկի տակ։
• Կիրառեք սառը թրջոցներ։
• Խմեք ցավազրկող, եթե ունեք ցավային զգացողություններ:
Բայց ոչ իբուպրոֆեն կամ ասպիրին, քանի որ դրանք նոսրացնում են արյունը, ինչը նշանակում է, որ հեմատոմայի չափը կարող է մեծանալ:
• Հանգստացեք, ընդունեք հարմար դիրք։
Եթե հիքին գտնվում է մարմնի՝ սրտի մակարդակից ցածր գտնվող հատվածում, ապա ընդունեք այնպիսի դիրք, որպեսզի այն գտնվի ավելի բարձր մակարդակում:
• Օգտագործեք քողարկող կոսմետիկ միջոց։
Եթե ժամանակ չունեք սպասելու, ապա քողարկեք հիքին քողարկիչով կամ տոնային կրեմով: Ինչպե՞ս հեռացնել հիքին, եթե մեկ օրից ավելի է անցել Մեկ օր անց հիքին ամբողջությամբ ձևավորվում է։ Այժմ դուք կարող եք փորձել արագացնել արյան ներծծումը մաշկի տակ:
• Կիրառեք տաք կոմպրես (թրջոց)
Ջերմությունն օգնում է ընդլայնելու արյան անոթները և խթանելու արյան հոսքը: Սա արագացնում է հետքի ներծծումը:
• Կատարեք թեթև մերսում
Նպատակը մեկն է՝ արագացնել արյան հոսքը հեմատոմայի հատվածում։ Դուք կարող եք օրական մի քանի անգամ նրբորեն մերսել հիքին։ Բայց դա արեք ուշադիր, որպեսզի նոր կապտուկ չառաջացնեք։
Ի՞նչ չի կարելի անել հիքիի հետքը հեռացնելու համար
Մաշկը ագրեսիվ տրորելու կարիք չկա․ դա կդարձնի հետքը ավելի պայծառ։ Պետք է խուսափել նաև կոշտ մերսումից՝ սկրաբի, սպունգի, ատամի խոզանակի կիրառմամբ: Կապտուկը ցրելու փորձերը կհանգեցնեն մաշկի վրա քերծվածքների և նոր կապտուկների հայտնվելուն:
Չի կարելի ատամի անանուխի մածուկով կոմպրեսներ (թրջոց) պատրաստել։ Այն սառեցնում է, բայց այլ ակտիվ բաղադրիչների պատճառով կարող է առաջանալ մաշկի գրգռում: Սովորաբար հիքին լուրջ վնասվածք չէ և բուժում չի պահանջում:
Բայց կան դեպքեր, երբ հարկավոր է դիմել մասնագետի:
• Հետքերը չեն վերանում երկու շաբաթից ավելի։
• Սկսում են մեծանալ չափերով կամ ցավոտ դառնալ:
• Առաջանում է այտուց:
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին