Սկսում ենք ճիշտ սնվել

Սկսում ենք ճիշտ սնվել

Ինչից սկսել

Առողջ սնունդն ամուր առողջության գրավականն է: Եթե որոշել եք ճիշտ սնվել, լրջորեն տրամադրվեք դրան: Մեկ օր չէ, որ պետք է ճիշտ սննդակարգ պահպանեք, այլ ամբողջ կյանքի ընթացքում և եթե մի օր որոշեք հետ կանգնել ձեր մտադրությունից, ապա կրկին ի հայտ կգան նախկին խնդիրներն ու տհաճ զգացողություններ:

Կարևոր է գիտակցել, որ այդ խելամիտ քայլով դուք փոխում եք ոչ միայն ձեր սննդային սովորությունները, այլև ինչ-որ չափով փոխում եք նաև ձեր ամբողջ կյանքը:

Սննդակարգից բացառում ենք վնասակար մթերքները

Ճիշտ սնվելու համար նախ պետք է սովորեք խանութից չգնել առողջությանը վնասող մթերքներ՝ երշիկեղեն, գազավորված ըմպելիքներ, ճարպոտ, քիմիական նյութեր և սննդային հավելումներ պարունակող մթերքներ, արագ սնունդ՝ տապակած կարտոֆիլ, հավի թևիկներ և այլն:

Ամենօրա առողջ սնունդը պետք է ներառի մրգեր, բանջարեղեն, անյուղ կաթնամթերք, միս, ձուկ և այլն: Ցանկության դեպքում դուք ինքներդ էլ կարող եք շատ համեղ, ինչպես նաև օրգանիզմի համար օգտակար ուտեստներ պատրաստել այս մթերքների համադրությունից:

Ճիշտ սննդակարգի առաջին պայմաններից մեկը նախաճաշելն է: Կարող եք վարսակաձավարից ապուր ուտել, իսկ սուրճն էլ փոխարինել կանաչ թեյով, որը կառույգացնի և կկոտրի քաղցը:

Ճաշը պետք է լինի վիտամիններով հարուստ և հագեցնող: Կարող եք հավով և բանջարեղենային խավարտով մի ուտեստ պատրաստել: Ընթրիքին փորձեք համեմատաբար ավելի թեթև սնունդ ընդունել, օրինակ՝ կաթնաշոռ և կանաչ թեյ:

Ճիշտ սնվել նշանակում է սնվել օրվա ընթացքում մոտ 5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Լրացուցիչ կարող եք մրգեր և չիր ուտել, կեֆիր խմել: Սխալ է այն պատկերացումը, որ երեկոյան ժամը 6-ից հետո չի կարելի ուտել: Իրականում վերջին սնունդը պետք է ընդունել քնելուց 2-3 ժամ առաջ:

Եթե ցանկանում եք անցնել ճիշտ սննդակարգի, ապա պետք է սովորեք նաև շատ ջուր խմել: Վերջինս խիստ անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության, առողջ մաշկի, ինչպես նաև գեղեցիկ կազմվածը պահպանելու համար: Օրվա ընթացքում հարկավոր է խմել 1-1,5 լ մաքուր ջուր, առանց գազի և հավելումների, ընդ որում՝ նախընտրելի է ջուրը խմել նախքան սնվելը և ոչ թե անմիջապես հետո: Դա կօգնի ձեզ կոտրել սկզբնական քաղցը և խուսափել չափից շատ ուտելուց: Խորհուրդ է տրվում ջուրը խմել ուտելուց մոտ 30ր առաջ:

Ճիշտ սննդակարգ պահելը շատ կարևոր է և հնարավոր է, եթե իսկապես ցանկանաք պահել: Միգուցե չստացվի հենց առաջին փորձից, հոգ չէ, սկսեք փոքր քայլերից, աստիճանաբար վնասակար մթերքները փոխարինեք առողջարար և օրգանիզմի համար օգտակար նյութերով:

Ինհիբին Բ (Inhibin B)

Ինհիբին Բ (Inhibin B)

Ինհիբին Բ-ի չափումը ֆոլիկուլախթանիչ հորմոնի համեմատ թույլ է տալիս ավելի հստակ գնահատել օվարիալ ֆունկցիան․․․

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Շամպայն․ օգտակար և վնասակար հատկությունները

Ֆրանսիայի մի շարք ծննդատներում ծննդկանին մի փոքր շամպայն են հյուրասիրում երկունքի ցավը մեղմելու նպատակով, իսկ ծննդաբերությունից հետո այն խորհուրդ են տալիս խմել ուժերը վերականգնելո․․․

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձու․ օգտակար և վնասակար հատկությունները

Լորի ձուն դիետիկ սննդամթերք է, անհրաժեշտ է երեխայի օրգանզիմի բնականոն զարգացման համար, ինչպես նաև հետվիրահատական շրջանում վերականգնվելու համար․․․

Վահանաձև գեղձի հանգույցների ոչ վիրահատական բուժում

Վահանաձև գեղձի հանգույցների ոչ վիրահատական բուժում

Աշխարհի առաջատար կլինիկաներում վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժումն այժմ իրականացվում է ոչ վիրահատական՝ նվազ ինվազիվ եղանակով...