Կարելի՞ է հղիության ընթացքում հոգնա անել

02:12   6 փետրվարի, 2017

Փորկապությունը հղիության ընթացքում հաճախ հանդիպող խնդիր է։ Առաջին եռամսյակում աղիների գալարակծկանքի խանգարման պատճառը պրոգեստերոնի բարձրացումն է, իսկ երկրորդ կեսում՝ որովայնի հատվածում ազատ տարածության քչացումը արգանդի արագ մեծացման պատճառով։ Այս է պատճառը, որ հղի կանայք հաճախ են հարցնում՝ կարելի՞ է հոգնա անել հղիության ընթացքում։

Կարդացեք՝ Փորկապությունը հղիության ընթացքում

Հոգնայի անհրաժեշտությունը

Հոգնան լինում է մաքրող և բուժական։ Հղի կանայք հաճախ փորձում են հոգնայի միջոցով լուծել փորկապության խնդիրը, բայց սխալ է։ Հոգնան բացարձակապես անվտանգ գործողություն չէ հղիության ընթացքում։ Ջրի միջոցով աղիների լայնացումը և վերջիններիս գալարակծկանքի ուժգնացումը կարող է բացասաբար անդրադառնալ արգանդի վրա՝ առաջացնելով դրա հիպերտոնուս։

Եթե խոսքը ծննդաբերությունից առաջ կատարվող մաքրող հոգնայի մասին է, ապա այն պետք է անցկացվի նախածննդաբերական փուլում մանկաբարձ-գինեկոլոգի հետ խորհրդակցելուց հետո միայն։

Կարդացեք՝ Փորկապությունը ծննդաբերությունից հետո

Ինչպե՞ս լուծել փորկապության խնդիրն առանց հոգնայի

Պետք է հաշվի առնել, որ հոգնան չի բուժում փորկապությունը, միայն օգնում է ժամանակավորապես թեթևացնել վիճակը։ Այդ պատճառով էլ հղիության ընթացքում փորկապության հակվածության դեպքում հարկավոր է ավելի շատ շարժվել, ուտել բջջանք պարունակող մթերքներ, բավականաչափ ջուր խմել (օրական 1.5-2.0լ)։ Հնարավոր է օկտագործել գլիցերինի մոմիկներ և այլն:



© sotskiy.am