Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։ Բայց երբ այս զգացողությունը երկար է պահպանվում, այն խանգարում է նորմալ կյանքին. անձը դժվարանում է ոտքի կանգնել ու որևէ գործ անել, ուժ չկա գործի գնալու, ինչ-որ բանով զբաղվելու համար։ Մշտական հոգնածությունը հաճախ ուղեկցվում է մկանային ցավով և թուլությամբ, նյարդայնության, անհանգստության զգացումով, դյուրագրգռությամբ, մոտիվացիայի ցածր մակարդակով: Կարևոր է հասկանալ, որ երբեմն հոգնածությունը կարող է լինել հիվանդության ախտանիշ, որը պահանջում է բուժում:

Ինչու է առաջանում մշտական հոգնածություն և ինչ անել դրա դեմ։ Խնդիրը լուծելու համար գնահատեք ի հայտ եկած ախտանիշները: Սա կօգնի պարզելու հիվանդության հնարավոր պատճառը, և դրա հիման վրա դիմելու ճիշտ մասնագետի: Ահա մի քանի գործոններ, որոնք կարող են հանգեցնել մշտական հոգնածության: Քրոնիկ հոգնածության համախտանիշ Այս հիվանդության հիմնական ախտանիշը հոգնածությունն է, որը տևում է ավելի քան վեց ամիս և չի անհետանում հանգստանալու դեպքում։

Այն նաև ուղեկցվում է քնի, մտածողության և կենտրոնացման խնդիրների, մկանացավի, հոդացավի, գլխացավի, կոկորդի ցավի, գլխապտույտի կամ սրտխառնոցի, արագ սրտի բաբախյունի և որոշ այլ դրսևորումների հետ:

Ի՞նչ անել

Հարկավոր է դիմել նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ Հոգնածությունը կարող է առաջանալ դեպրեսիայի (ընկճախտ) կամ անհանգստության պատճառով:

Որպես կանոն, դեպրեսիան ուղեկցվում է նաև մշտական վատ տրամադրությամբ կամ տխրությամբ, հուսահատության զգացումով, դյուրագրգռությամբ և զայրույթի պոռթկումներով։ Ֆիզիոլոգիական ախտանշանները ներառում են ախորժակի կամ քաշի փոփոխություն, անբացատրելի ցավ, անքնություն կամ հակառակը՝ չափից շատ քուն, ցածր լիբիդո:

Ի՞նչ անել

Այս պայմանները դժվար է հաղթահարել ինքնուրույն, ուստի, եթե նկատում եք այս նշանները, կարևոր է որքան հնարավոր է շուտ դիմել հոգեթերապևտի կամ հոգեբույժի:

Վարակ

Վարակիչ հիվանդությունները առաջանում են, երբ օրգանիզմ են մտնում պաթոգենները՝ բակտերիաները, վիրուսները, մակաբույծները և սնկերը։ Վարակը ամենից հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հիվանդ մարդու հետ սերտ շփման, ինչպես նաև աղտոտված սննդի կամ ջրի միջոցով: Բացի հոգնածությունից, վարակը սովորաբար ուղեկցվում է թուլությամբ, բարձր ջերմությամբ, դողով, հազով, մկանային ցավերով և գլխացավերով, փորլուծությամբ և սրտխառնոցով: Ամենից հաճախ, երբ վարակն անցնում է, վիճակը բարելավվում է: Բայց որոշ դեպքերում հոգնածությունը կարող է ձգձգվել, օրինակ՝ կորոնավիրուսից կամ գրիպից հետո։

Ի՞նչ անել

Եթե նկատում եք նման ախտանիշներ, ապա պետք է դիմեք թերապևտի, իսկ եթե իրավիճակը շատ լուրջ է, ձեզ կուղղորդեն վարակաբանի մոտ։

Շաքարախտ

Այս դեպքում արյան շաքարի մակարդակը չափազանց բարձր է դառնում: Ի հավելումն մշտական հոգնածության, շաքարախտը կարող է առաջացնել ծայրահեղ ծարավ, բերանի չորություն, թուլություն, հաճախամիզություն, մշուշոտ տեսողություն, քաշի կորուստ և վերջույթների թմրություն կամ քոր: Շաքարախտը երբեմն կարող է առաջանալ հղիության ընթացքում և կոչվում է գեստացիոն շաքարախտ: Բարեբախտաբար, կանանց մեծ մասի մոտ այս խանգարումն անհետանում է ծննդաբերությունից հետո:

Ի՞նչ անել

Շաքարային դիաբետը հնարավոր չէ ամբողջությամբ բուժել, սակայն վիճակը կարելի է վերահսկել՝ հետևելով էնդոկրինոլոգի ցուցումներին: Հիպոգլիկեմիա Հիպոգլիկեմիան մի վիճակ է, երբ արյան մեջ գլյուկոզան քիչ է։ Բացի հոգնածությունից, ի հայտ են գալիս նաև հետևյալ ախտանիշները՝ սրտի արագ բաբախ, դող, առատ քրտնարտադրություն, գլխապտույտ և քաղց, թուլություն, շրթունքների և լեզվի քոր կամ թմրություն, անհանգստություն, դյուրագրգռություն կամ շփոթություն: Երբեմն գլիկեմիայի նոպաները կարող են ծանր լինել. դրանք առաջացնում են ցնցումներ և ուշագնացություն։

Ի՞նչ անել

• Կերեք կամ խմեք 15–20 գրամ արագ գործող ածխաջրեր։ Գլյուկոզայի հաբերը կամ գելը, մրգային հյութը, մեղրը և կոնֆետը հարմար են: Սա կբարձրացնի ձեր արյան շաքարի մակարդակը:

• 15 րոպե հետո, եթե լավ չզգաք, ընդունեք ևս 15 գ արագ գործող ածխաջրեր։ Եթե վիճակը չի փոխվում, փորձեք հնարավորինս շուտ դիմել էնդոկրինոլոգի:

Անեմիա

Սա այն հիվանդության անվանումն է, երբ արյունը բավարար թթվածին չի մատակարարում մարմնի մնացած մասերին: Անեմիայի բազմաթիվ տեսակներ կան, բայց ամենատարածվածը երկաթի անբավարարությունն է:

Ի՞նչ անել Անեմիան ախտորոշվում է արյան հետազոտության օգնությամբ:

Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզի դեպքում արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնը բավարար չէ: Սա դանդաղեցնում է նյութափոխանակությունը՝ ազդելով ամբողջ օրգանիզմի վրա։ Որպես կանոն, հիպոթիրեոզը առաջացնում է խպիպ, երբ վահանաձև գեղձը մեծանում է, բայց չի բորբոքվում: Բացի հոգնածության զգացումից, հիվանդությունն ուղեկցվում է ցրտի նկատմամբ զգայունության բարձրացմամբ, ձեռքերում թմրածության և քորի զգացումով, փորկապությամբ, մաշկի չորությամբ, քաշի ավելացմամբ, այտուցով, մկանային ցավերով, կանանց մոտ հաճախակի և առատ դաշտանով:

Ի՞նչ անել

Այցելեք թերապևտի: Եթե ձեզ մոտ ախտորոշվի հիպոթիրեոզ, ձեզ կուղղորդեն էնդոկրինոլոգի մոտ: Սրտի հետ կապված խնդիրներ Ամենից հաճախ, երբ խոսում են սրտի հիվանդության մասին, նկատի ունեն սրտի կաթվածները և կորոնար անոթների հիվանդությունը: Բայց դրանցից բացի կարող են առաջանալ նաև սրտի փականների, առիթմիաների և սրտի անբավարարության հետ կապված խնդիրներ։ Ի՞նչ անել Եթե նկատում եք նկարագրված ախտանիշները, ապա պետք է դիմեք սրտաբանի: Ցածր ճնշում Ցածր է համարվում է 90/60-ից պակաս ցուցանիշը: Ինքնին այս պայմանը չի կարող վտանգավոր լինել. շատ մարդիկ ապրում են այս արժեքներից ցածր ճնշումով և իրենց լավ են զգում, սա նրանց մարմնի առանձնահատկությունն է:

Բայց դուք պետք է զգույշ լինեք, եթե նման ցուցանիշներով և հաճախակի հոգնածությամբ ի հայտ գան հետևյալ ախտանիշները.

• քրտնարտադրություն,

• նվազեցված համակենտրոնացում,

• մշուշոտ տեսողություն,

• սրտխառնոց,

• գլխապտույտ,

• ուշագնացություն։

Ի՞նչ անել

Եթե ձեր արյան ճնշումը մշտապես ցածր է, ինչն ուղեկցվում է նման ախտանիշներով, դուք պետք է դիմեք թերապևտի։ Նա կպարզի հիպոթենզիայի պատճառը և բուժում կնշանակի։

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ի՞նչ է հակաբեղմնավորիչ « ներարկումը»

Ի՞նչ է հակաբեղմնավորիչ « ներարկումը»

Դեպոն (AKA Depo-Provera) ներարկում է, որը դուք ստանում եք 3 ամիսը մեկ անգամ

Ներարգանդային պարույր

Ներարգանդային պարույր

Ի՞նչ է ներարգանդային պարույրը

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն