9 փաստ՝ ինտիմ հիգիենայի մասին, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա

9 փաստ՝ ինտիմ հիգիենայի մասին, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա


Եկեք պարզենք ինտիմ հիգիենայի նրբությունները։


1. Հեշտոցը կատարյալ հավասարակշռված համակարգ է: Այն ինքնամաքրվող միջավայր է և վարակները կանխելու համար ունի թթվային pH-ի հավասարակշռության պահպանման իր ձևերը, ուստի ձեր գործողությունները հաճախ կարող են խախտել pH-ի հավասարակշռությունը կամ ոչնչացնել հեշտոցի բնական բակտերիալ միջավայրը, որն անհրաժեշտ է առողջության համար:


2. Ներլվացումները ոչ միշտ են անհրաժեշտ։
Ներլվացումը հաճախ ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ: Այն կարող է ոչնչացնել «լավ»
բակտերիաները՝ ներառյալ լակտոբակտերիաները, որոնք հարկավոր են PH հավասարակշռության պահպանման համար: Ներլվացման որոշ միջոցներ պարունակում են անուշաբույր հավելումներ կամ հակասեպտիկ նյութեր, որոնք կարող են գրգռել լորձաթաղանթը:


3. Վուլվայի (ամոթույք) լվացումներն անհրաժեշտ են։
Եթե հեշտոցն ինքնամաքրվում է, ապա վուլվան՝ սեռական օրգանների արտաքին մասը, ներառյալ
սեռական շուրթերը, ունեն լվացումների կարիք:


4. Ուշադրություն դարձրեք լոգանքի համար նախատեսված ռումբիկների օգտագործման հաճախակիությանը։
Լոգանքի համար նախատեսված գունավոր, բուրավետ ռումբիկները կարող են ազդել հեշտոցի PH հավասարակշռության վրա, ինչն էլ ձեզ զգայուն կդարձնի վարակների նկատմամբ։
Սա չի նշանակում, որ դուք չպետք է օգտագործեք նմանօրինակ արտադրանք․ պարզապես նվազեցրեք
դրանց օգտագործումը: Եվ մի՛ օգտագործեք ռումբիկներ, եթե առկա է քոր կամ գրգռվածություն:


5. Յուրաքանչյուր հեշտոց ունի իր հոտը, և սա նորմալ է։
Հաճախ անհանգստության պատճառ է հանդիսանում հեշտոցի հոտը, բայց սա հիգիենայի կանոնների խախտման ցուցանիշ չէ: Յուրաքանչյուր կին ունի հեշտոցի՝ իրեն հատուկ հոտը, որը կարող է տարբեր լինել՝ կախված դաշտանային ցիկլից և սննդակարգից:


6. Բուրավետ միջադիրներ։
Հատուկ բուրավետ տարրեր պարունակող միջադիրներն ու տամպոններն իրենց կազմում ներառում են այնպիսի նյութեր, որոնք կարող են վատ անդրադառնալ հեշտոցի և վուլվայի առողջության վրա:


7. Բարձրորակ և հարմարավետ ներքնազգեստը շատ կարևոր է։
Փորձագետները խորհուրդ են տալիս կրել բամբակյա ներքնազգեստ։


8. Ամենօրյա օգտագործման կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել հեշտոցի և վուլվայի լորձաթաղանթի գրգռվածություն։ Սրա հիմնական պատճառը ալերգիան կամ զգայունությունն է այն միջոցների բաղադրիչների նկատմամբ․ դրանք մենք օգտագործում ենք ամեն օր. օրինակ՝ թաց անձեռոցիկ, քսուք, օճառ, փրփուր և այլն։ Այս միջոցները կարող են առաջացնել քոր և արտադրություն։


9. Հարկավոր է հետազոտել վուլվայի և նրա հարակից շրջանի մաշկը, եթե նկատվում են նոր առաջացած հետքեր, խալեր, գոյացություններ…
 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 

views 54161
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ