Ո՞րքան կարելի է, ես ատում եմ երկարատև սեքսը
Ո՞րքան կարելի է, ես ատում եմ երկարատև սեքսը
Արագ ավարտող տղամադիկ ստացել են «արագ կրակ» մականունը: Կրակի պես
տղաները վախենում են կանանց մերժող տոնից և վատ սիրեկանի հանբավից: Այդ
իսկ պատճառով նրանք անցնում են մյուս ծայրահեղությանը. երկարատև սեքսին,
սակայն դա ոչ բոլոր կանանց է դուր գալիս:
Եվ այսպես միջինում ինչքան պետք է տևի սեռական հարաբերությունը: Որտե՞ղ է
սահմանը «մահացու երկար» և «շատ արագ» միջև: <<The Conversationalist>>
ամսագրին տրված հարցազրույցում Քվինսլենդի համալսարանի հոգեբան դոկտոր
Բրենդան Զիցշը ասում է.
Ընթերցեք նաև՝ Սեռական հարաբերության ժամանակ պահպանակը մնացել է ներսում
-Ես գիտեմ որ սեքսը ավելին է քան միայն սերմնաժայթքումը: Սեռական
հարաբերությունը դա նաև համբույրների, գրկախառնությունների և շոյանքների
ամբողջությունն է:
Այս եզրահանգումը կատարելու նպատակով Բրենդան Զիցշը 4 շաբաթ շարունակ
տարբեր ազգության 500 զույգի մոտ հետևել է սեռական հարաբերության
տևողությանը:
Արդյունքները հետևյալն էին. բոլոր զույգերի միջև սեքսի ժամանակահատվածը
տատանվում էր 33 վայրկյանից մինչև 44 րոպե: Միջին ժամանակահատվածը 5.4 ր
էր: Զիցշը նաև պարզեց, որ ազգությունը կամ երկիրը չի ազդում սեռական
հարաբերության տևողության վրա, բացառությամբ Թուրքիայի, որտեղ այն շատ
ավելի կարճ է տևում (3,7 րոպե): Մյուս նկատառումը վերաբերվում էր
զուգընկերների տարիքին, որքան մեծ էր տարիքը՝ այնքան կարճ էր սեքսի
տևողոթյունը:
Կանանց կարծիքը այս մասին
Իրականում չկա միաձայն կարծիք, թե որքան պետք է տևի սեռական
հարաբերությունը: Մեկի համար 5 րոպեն բավարար է, մյուսները նախընտրում
են, որ սիրային խաղը ավելի երկար տևի:
2008 թ.-ին Միացյալ Նահանգներում և Կանադայում կանանց ուղղել են այս
հարցը, որի արդյունքում պարզվել է հետևյալը.
· Շատ արագ է համարվում՝ 1-2 րոպեն
· Նորմալէ համարվում՝ 3-7 րոպեն
· Լավ է համարվում՝ 7-13 րոպեն
· Չափազանց երկար է համարվում՝ 10-30 րոպեն:
Միևնույն ժամանակ, պարզվեց, որ կանանցից ոչ մեկը երբևէ չի հայտնել իր
դժգոհությունը զուգընկերոջը: Շատ կանայք վախենում են ընդհատել
գործընկերներին սեռական հարաբերության ժամանակ: Պատճառները տարբեր են .
· Ոմանք խղճում են տղամարդկանց
· Մյուսները վստահ են, որ գործընթացը սկսվելուն պես անհնար է դադարեցնել այն:
Այս խնդրի հիմնական պատճառը այն է, որ զուգընկերները ցանկություն չունեն
այս թեման քննարկել իրար հետ: Բացի դա գոյություն ունեն լեգենդներ այն
մասին, իբր իսկական տղամարդը պետք է առնվազն մեկ ժամ սեռական
հարաբերություն ունենա: Տղամարդիք փորձում են համապատասխանել այս
լեգենդերին: Միևնույն ժամանակ, քչերի մտքով է անցնում ուղակի հարցնել
զուգընկերուհուն, թե նա ինչ է գերադասում:
Տղամարդկանց կարծիքը այս մասին
Տղամարդիկ ասում են, որ շատ առումներով այս առասպելը պարտադրվում է հենց
կանանց կողմից: Որոշ տղամարդիկ խոստովանում են, որ խնդրի արմատները գալիս
են դեռ պատանեկության ժամանակ սեռական դաստիրակություն չստանալու
հետևանքով: Ի վերջո, բացի սեռական շփումներից, կնոջը հաճույք պատճառելու
շատ այլ եղանակներ էլ կան: Սեռական հարաբերության ժամանակ թե տղամարդիկ և
թե կանայք ցանկանում են ստանալ հաճույք: Շատ քիչ են կանայք, ովքեր առանց
լրացուցիչ շոյանքների սեռական հարաբերությունից ստանում են հաճույք և
տղամարդը պետք է հանբերատար լինի այս առումով, որպեսզի կարողանա կնոջը
հասնել վերջնակետին: