Սեռական կյանքը հղիության ընթացքում․ միֆեր

Սեռական կյանքը հղիության ընթացքում․ միֆեր

Միֆ 1. Հղիության ընթացքում սեքսը վնասակար է մոր և պտղի համար։

Իրականություն։ Սեքսոլոգիայի տեսանկյունից սեռական կյանքը ոչ մի տարիքում և ոչ մի վիճակում չի կարող վնասակար լինել։ Եթե օրգանիզմում խնդիր կա, սեռական ակտիվությունն ինքնուրույն կորչում է։ Եթե սեռական հարաբերությունը ցանկալի է և հաճույք է պատճառում, ուրեմն օրգանիզմն այն վիճակում է, որ կարելի է սեռական կյանք վարել։ Այդ բանաձևը ճիշտ է միշտ։

Հղիության դեպքում, եթե կինն իրեն լավ է զգում և գանգատներ չունի, ապա պետք չէ սահմանափակումներ դնել։ Կարևորն այն է, որ նա ֆիզիկապես ծանրաբեռնված չլինի։

Միակ հակացուցումը կարող է լինել վիժման վտանգը։ Այդ դեպքում ոչ միայն չի կարելի սիրով զբաղվել, այլև օրգազմ զգալ, քանի որ այն արգանդի կրճատում է առաջացնում։

Միֆ 2. Հղի կինը գրավիչ չէ։

Իրականում։ Եթե տղամարդը սիրում է կնոջը և ցանկանում է նրանից երեխա ունենալ, ապա նա չի կարող կորցնել իր գրավչությունը հղիության ընթացքում։ Այդ շրջանում կինն անգամ ավելի գրավիչ է, քանի որ երջանիկ է։

Միֆ 3. Հղիության երկրորդ կեսին պետք է հրաժարվել դասական դիրքից (դեմ առ դեմ, տղամարդը վերևից)։

Իրականում։ Դիրքը նշանակություն չունի։ Պտուղն արգանդում պաշտպանված է պտղաջրով և նրան վնասել անհնար է։ Պետք է կողմնորոշվել կնոջ զգացողություններով․ եթե նա իրեն լավ է զգում, ուրեմն երեխան էլ է լավ։

Միֆ 4. Քանի դեռ կինը հղի է, պետք է պահպանակ օգտագործել երեխային վարակներից պաշտպանելու համար։

Իրականում։ Եթե ամուսինը ոչ մի վարակ չունի և կինն էլ առողջ հղիություն է տանում, ապա պահպանակի կարիք չկա։ Երբեմն լյուբրիկանտի կարիք է զգացվում, քանի որ հղիության ընթացքում սեռական ուղիների խոնավացման ֆունկցիան թուլանում է։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է պտղի ալկոհոլային համախտանիշը և որքանո՞վ է վտանգավոր

Պտղի ալկոհոլային համախտանիշը երեխայի մոտ առկա շեղումներն են, որոնք առաջանում են ալկոհոլի ազդեցության հետևանքով՝ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում:

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Բակտերիուրիան, ցիստիտը և պիելոնեֆրիտը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում միզուղիների համակարգում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեծացնում են վարակի առաջացման ռիսկը միզուղիներում

Արյան զարկերակային բարձր ճնշումը հղիության ընթացքում

Արյան զարկերակային բարձր ճնշումը հղիության ընթացքում

Զարկերակային ճնշումը հղիության ընթացքում կարևոր ցուցանիշ է