Լուբրիկանտ գելերի օգտագործումը հղիության ընթացքում

 
Մի՛ զրկեք ձեզ հաճույքից․․․ Հղիության ընթացքում օգտագործեք լուբրիկանտ՝ սեռական հարաբերության հարմարավետության և անվտանգության համար։ Սեքսը հղիության ժամանակ ունի մի փոքրիկ գաղտնիք․ շատ կանանց մոտ բոլոր ինը ամիսների ընթացքում անկողնուն կից դարակում կա թաքցրած լուբրիկանտ։ Շատ կանայք զգում են հեշտոցային քսուկի լրացուցիչ օգտագործման բնական անհրաժեշտություն, քան արտադրվում է սեփական օրագանիզմի կողմից։ Սակայն յուրաքանչյուր կին եզակի է, իսկ հղիության ընթացքում նույն հորմոնալ փոփոխությունները ոմանց մոտ կարող են հանգեցնել  քսուկի  կայուն մակարդակի պահպանմանը, մյուսների մոտ՝ խոչընդոտել դրա արտադրմանը։Այսպիսով, եթե սեքսի ժամանակ առաջանում է անհարմարավետության և չորության զգացողություն, ուրեմն պարզապես պետք է օգտագործել լուբրիկանտ։
Ընթերցեք նաև՝ Պարը հղիների համար.արդյո՞ք կարելի է
Ո՞ր տեսակի լուբրիկանտն է նախընտրելի հղիության ժամանակ
Ամենալավ տարբերակը ջրի հիմքով լուբրիկանտն է։ Առավելությունները՝ բավականաչափ սահուն է, անվտանգ, չկան գրգռման և վարակի փոխանցման վտանգներ։ Բնական բաղադրիչները խնամքով հոգ են տանում ինտիմ հատվածի մասին։ Թերությունները՝ մաշկի և լորձաթաղանթի կողմից ներծծվելու պատճառով կարող է լրացուցիչ օգտագործման կարիք առաջանալ։
Կարո՞ղ է արդյոք լուբրիկանտը ներթափանցել և հասնել պտղին
Կարճ պատասխան՝ ո՛չ, քանի որ արգանդի վզիկը լիարժեք փակված է, որը բացառում է ցանկացած հեղուկի ներթափանցումը դեպի ամնիոտիկ տարածք։
Ո՞ր քսուկն է անվտանգ հղիության ժամանակ
Հղիներին խորհուրդ չի տրվում օգտագործել այնպիսի քսուկներ, որոնք պարունակում են՝ գլիցերին, պարաբեններ կամ բույրի ուժեղացուցիչներ, ներկանյութեր, մենթոլ և այլն, քանի որ լորձաթաղանթը ներծծում է իր վրա կիրառվող նյութերի մինչև 60%-ը։ Հղի կնոջն այդ ժամանակահատվածում պետք չէ ռիսկի դիմել, ավելի լավ է օգտագործել ավելի անվտանգ և բնական բաղադրիչներով քսուկներ։ Միանշանակ, պետք է զերծ մնալ այնպիսի քսուկների օգտագործումից, որոնց կազմի մեջ կան հաճույքը մեծացնող հավելումներ (կարող է առաջացնել գրգռում): Նախընտրելի է հեռու մնալ անուշահոտ հավելումներ ունեցող ցանկացած տեսակի լուբրիկանտից, հատկապես եթե այն պարունակում է շաքար, որը մեծացնում է կաթնախտի առաջացման ռիսկը։ Չնայած սիլիկոնային հիմքով լուբրիկանտները, ընդհանուր առմամբ, արգելված չեն՝ դրանք կարող են ազդել  հեշտոցի pH- ի հավասարակշռության վրա և բարձրացնել վարակի ներթափանցման վտանգը:
 Ի՞նչ կարելի է ասել լուբրիկանտների փոխարինիչների մասին
Եթե ունեք քսայուղային հատկություններ ունեցող տարբեր նյութերի կիրառման փորձ (օրինակ՝ վազելինի քսուկ, մանկական քսուկ կամ սովորական խոնավեցնող քսուկ),ապա հրաժարվեք դրանցից ոչ միայն հղիության ընթացքում, այլ նաև հետագայում։ Նմանատիպ քսուկը թույլ չի տալիս  մաշկին և լորձաթաղանթին նորմալ շնչել, կարող է առաջացնել գրգռում և ալերգիկ ռեակցիա:
Ո՞ր քսուկն է նախընտրելի հղիության ժամանակ
Կրկին կարճ պատասխան՝ օգտագործե`ք բնական քսուկ։ Բնական լուբրիկանտը շատ ավելի բնական է ընդունվում օրգանիզմի կողմից և որևէ վնաս չի պատճառում հղի կնոջը: Համոզվեք, որ վերը նկարագրված վտանգավոր բաղադրիչները  չեն մտնում նրա կազմի մեջ։ Ավելի լավ է ընտրել ջրի հիմքով լուբրիկանտ, որը չի պարունակում գլիցերին։
Սեքսը հղիությունից հետո
Քսուկը հատկապես անհրաժեշտ է երեխայի ծնվելուց հետո, քանի որ այս ժամանակահատվածում կանայք (հիմնականում կերակրող մայրերը) ունենում են հեշտոցում չորացման մակարդակի բարձրացում և սեռական հարաբերության ընթացքում ցավի զգացողություն: Սա հաճախ կապված է էստրոգենի ցածր մակարդակով, որը կարգավորվում է, երբ կինը դադարեցնում է կրծքով կերակրումը: Քսուկի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ երեխայի ծնունդով պայմանավորված՝ հուզական և ֆիզիկական պատճառներով: Ի՞նչ անել․․․Միանշանակ՝ օգտագործել  բնական լուբրիկանտ։
 
 Աղբյուրը
Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: