Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ինտիմ հարաբերությունները կարող են որոշակի օգուտ տալ առողջությանը, սակայն այս թեմայի վերաբերյալ գիտական աշխատանքները քիչ են, տվյալները հակասական են և չեն տարածվում բոլոր մարդկանց վրա։ Հետազոտությունների համաձայն՝ սեռական հարաբերությունները կարող են ունենալ հետևյալ առավելությունները․

IMG_0170.jpeg (67 KB)

Պաշտպանել կանանց բարձր արյան ճնշումից։ 2005 և 2010 թվականներին արված մի ուսումնասիրություն, որը ներառում էր 57-85 տարեկան 3,000 մարդու տվյալները, ցույց տվեց, որ այն կանայք, ովքեր վայելում էին սեռական հարաբերությունները, հինգ տարի անց ավելի քիչ էին տառապում հիպերտոնիայից, քան նրանք, ովքեր չէին զգում նման հաճույք։ Ցավոք, տղամարդկանց համար արդյունքները այլ էին,ավելի հաճախ՝ ամսական երկու-երեք անգամից ավելի սեռական հարաբերություններն ավելացնում էին սրտի հետ կապված ռիսկերը։
Ուժեղացնել կոնքի հատակի մկանները կանանց մոտ։ Այս մկանների ուժը մեծապես ազդում է միզա-սեռական համակարգի առողջության վրա և նպաստում սեռական հարաբերությունների ժամանակ հաճույք ստանալուն։ Մի փոքրիկ փորձարկման ժամանակ պարզվել է, որ միջին տարիքի կանայք, ովքեր հաճախ սեռական հարաբերություններ են ունենում և հասնում են օրգազմի, ունեն ավելի լավ վիճակ կոնքի հատակի մկանների։

IMG_0172.jpeg (49 KB)

Կրճատել սթրեսի մակարդակը։ Միջին տարիքի 58 կանանց մասնակցությամբ փոքր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեռական ակտիվությունը լավ է ազդում նրանց տրամադրության վրա և նվազեցնում է սթրեսի մակարդակը հաջորդ օրը։ Տղամարդկանց համար նույնպես հայտնաբերվել է, որ սեռական հարաբերությունները օգնում են հաղթահարել հոգեբանական լարվածությունը։ Թեև այս արդյունքները վերաբերում են միայն երիտասարդներին, ենթադրվում է, որ եթե սեռական հարաբերությունը հաճույք է պատճառել, այն կարող է օգնել նվազեցնել սթրեսը ցանկացած տարիքում։
Բարձրացնել ինքնագնահատականը։ Կորեական մեկ այլ հետազոտության ժամանակ պարզվել է, որ որքան հաճախ են տարեց մարդիկ սեռական հարաբերություններ ունենում, այնքան ավելի բարձր է նրանց ինքնագնահատականը։ Իհարկե, հնարավոր է, որ բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ պարզապես ավելի հաճախ են զբաղվում սեռական հարաբերություններով, քանի որ այս հատկությունը անմիջականորեն ազդում է սեռական հարաբերությունների ցանկության և դրանցից հաճույք ստանալու կարողության վրա։

IMG_0173.jpeg (965 KB)

Ընդհանրապես, տարեց տարիքում սեռական հարաբերությունը կապված է ընդհանուր բարեկեցության զգացման հետ։ Եթե տարեց մարդը լավ է ապրում, ավելի մեծ է հավանականությունը, որ նա կշարունակի սեռական ակտիվությունը։ Եվ նույնիսկ եթե դա հատուկ առողջական օգուտ չբերի, այն կարող է կյանքը ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնել։

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վագինիզմը կարող է լինել հուզական ցնցումների, բժշկական խնդիրների կամ դրանց համադրության արդյունք

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Ահա՛, թե ինչ հետազոտություններ պետք է անցնել՝ նոր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ:

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Կարող եք կալորիականության պակասորդով դիետաներ պահել, սպորտով զբաղվել, բայց շարունակել մարմնի քաշն ավելացնել. ինչո՞ւ է այդպես...

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի: Ազդեցությունը կանանց առողջության վրա

Կյանքն առանց սեքսի ընդհանրապես չի ազդում ֆիզիկական առողջության վրա, չի ազդում սեռական հորմոնների մակարդակի վրա, չի հանգեցնում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը: