Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում
Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է:
Ի՞նչ վարակներ են փոխանցվում
Ամենից հաճախ օրալ սեռական հարաբերության ժամանակ հնարավոր է վարակվել հետևյալ հիվանդություններով.
• գոնորեա,
• սեռական հերպես,
• սիֆիլիս,
• քլամիդիա,
• տրիխամոնիազ,
• մարդկային պապիլոմավիրուս և այլն:
Առավել քիչ հավանական է հետևյալ հիվանդություններով վարակվելը.
• հեպատիտ B և C վիրուսներ,
• ՄԻԱՎ (եթե բերանում վնասվածքներ կան): Հնարավոր է վարակվել նաև որոշ աղիքային հիվանդություններով.
• դիզենտերիա,
• հեպատիտ A,
• լամբլիոզ,
• ամեոբիազ և այլն:
Ե՞րբ է մեծ վարակվելու հավանականությունը Որոշ գործոններ տեսականորեն կարող են մեծացնել վարակների փոխանցման ռիսկը.
• բերանի խոռոչի խնդիրներ (կարիես, բորբոքում, լնդերի արյունահոսություն),
• խոցեր բերանում կամ սեռական օրգաններին։ Ի՞նչ ախտանիշներով են ուղեկցվում վարակները։
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեպքում ախտանիշները հիմնականում բացակայում են, սակայն կարող է նկատվել.
• կոկորդի ցավ,
• կոկորդի կարմրություն,
• փոքր, ցավոտ խոցեր բերանի խոռոչում,
• լիմֆատիկ հանգույցների մեծացում: Աղիքային վարակների ախտանիշները կախված են վարակի հարուցիչից։
Հիմնականում նկատվում է.
• սրտխառնոց,
• փսխում,
• փորլուծություն,
• փորափքանք,
• ախորժակի կորուստ,
• թուլություն,
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
• արյան հետքեր կղանքում։
Ի՞նչ անել, եթե նկատում եք կասկածելի ախտանիշներ։
Եթե Ձեր կամ Ձեր զուգընկերոջ մոտ նկատվում են ախտանիշներ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի: Ճշգրիտ ախտորոշման համար հարկավոր է հետազոտվել և անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան բուժում։
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից
Օրալ սեռական հարաբերության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ պաշտպանիչ միջոցներ:
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին