Հեշտոցային արտադրությունը բորբոքմա՞ն հետևանք է

12.04.201419942

Հարց

Հարգելի բժիշկ, ինձ անհանգստացնում է մի հարց՝ կապված դաշտանային ցիկլիս հետ: Մինչ այդ ասեմ, որ դեռևս ամուսնացած չեմ և երբևէ սեռական կյանքով չեմ ապրել, երբևէ դաշտանային ընդհատումներ չեմ ունեցել. դաշտանս կանոնավոր է եղել: Չունեմ այլ առողջական խնդիրներ: Խնդիրն այն է, որ դաշտանից մոտ երկու շաբաթ անց կարճ արտադրություն է նկատվում, հաճախ արյան տեսքով: Բժշկի այցելել եմ, ուլտրաձայնային հետազատություն եմ անցել՝ էխո, բայց որևիցե լուրջ բան չեն ասել: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք սա բորբոքման հետևանք է: Ի՞նչ է պետք անել: Այժմ ես կանգնած եմ ընտանիք կազմելու շեմին և մտավախություններ ունեմ, որ այս պատճառով վերարտադրողական համակարգի հետ կապված դժվարություններ կունենամ:

Պատասխան

Նկարագրած պատկերը ավելի շատ նման է էնդոմետրիոզ հիվանդության, քան բորբոքային պրոցեսի: Խորհուրդ եմ տալիս ավելի մանրակրկիտ հետազոտվել պատճառը բացահայտելու նպատակով:

 

Հարցին պատասխանվել է impoqrik.am կայքում: