Ուժեղ մազաթափություն

10.04.20145688

Հարց 

Հարգելի բժիշկ, ես 25 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Ուժեղ մազաթափություն ունեմ, վերջերս հետազոտության արդյունքում հայտնաբերվել է DHEA հորմոնի բարձր մակարդակ (11.9):

Վահանաձև գեղձի և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել: Կցանկանայի իմանալ` այս հորմոնի բարձր մակարդակը կարո՞ղ է առաջացնել մազաթափություն: Հորմոնային խնդիրների դեպքում որ մասնագետին պետք է դիմել՝ էնդոկրինոլոգի՞ն, թե՞ գինեկոլոգին: 

 

Պատասխան

Այո, իհարկե, հորմոնային խանգարումները կարող են բերել ոչ միայն մազաթափության, այլև դաշտանի ֆունկցիայի խանգարման, գիրացման և այլն: Դուք կարող եք դիմել էնդոկրինոլոգի կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի:

 

Հարցին պատասխանվել է impoqrik.am կայքում