Խոշոր պտուղ

Խոշոր պտուղ

Խոշոր է համարվում 4կգ քաշով երեխան։ Խոշոր երեխաներն ավելի առողջ և ուժեղ են իրենց հասակակից փոքրաքաշ երեխաներից, սակայն ծննդաբերության ընթացքում մեծ է վնասվածքների հավանականությունը (և՛ երեխայի, և՛ մոր)։ Բացի այդ մեծ քաշը կարող է պայմանավորված լինել մոր շաքարային դիաբետով, գերհասուն հղիությամբ կամ անբարենպաստ այլ գործոններով։ Եկեք պարզենք, թե որոնք են պտղի մեծ քաշի պատճառները և ինչ անել, եթե հայտնաբերվել է հղիության ընթացքի այդ առանձնահատկությունը։

Կարդացեք՝ Ի՞նչ է ծննդաբերական վնասվածքը

Պտղի քաշի վերաբերյալ ամենահավաստի տեղեկությունները տալիս է ուլտրաձայնային հետազոտությունը, սակայն հնարավոր է գլխի ընկնել նաև փորի մեծությունից։ Որովայնի շրջանագծի մեծությունը պայմանավորված է լինում նաև գերջրությամբ, ուստի բժիշկը կուղղորդի ՈւՁՀ-ի։ Երեխայի գլխի և մոր կոնքի անհամապատասխանության դեպքում ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման միջոցով։

Երեխայի խոշորության պատճառն ինչպես անհատական առանձնահատկություններն են (գենետիկական նախատրամադրվածություն), այնպես էլ ախտաբանական գործոնները (մոր էնդոկրին գեղձերի հիվանդություն, ժամկետն անց հղիությունև այլն)։ Ժառանգականությունն ամենից հաճախ հանդիպող պատճառն է։ Եթե և՛ հայրը, և՛ մայրը խոշոր են ծնվել, ապա ամենայն հավանականությամբ երեխան էլ խոշոր կծնվի։ Այդ դեպքում նրա հասակն էլ է սովորականից մեծ լինում՝ 55սմ-ից ավել։

Պտղի խոշորության մյուս պատճառը հղիության երկարաձգումն է։ Հղիության վերջին օրերի ընթացքում պտղի քաշն ամեն օր 30-35գր-ով ավելանում է, ուստի 42-րդ շաբաթում 1կգ-ով ավել կլինի։ Բացի այդ, գերհասուն պտղի գանգի ոսկորներն սկսում են պնդանալ, ինչը հետագայում խոչընդոտում է ծննդաբերական ուղիներով անցնելուն։

Պտղի խոշորության պատճառ կարող է լինել նաև մոր շաքարային դիաբետը, որի արդյունքում գլյուկոզայի մակարդակը բարձրանում է նաև երեխայի արյան մեջ՝ հանգեցնելով ավելորդ քաշի։ Այդ դեպքում ցուցված է անհապաղ հոսպիտալացում, երբեմն՝ նաև անհապաղ ծննդալուծում։

Կարդացեք՝ Շաքարային դիաբետը և հղիությունը

Ավելորդ քաշի առաջացման մեկ այլ պատճառ է դառնում մոր սխալ սննդակարգը։ Ածխաջրերի, ճարպերի և տապակած ուտեստնրի չարաշահումը հանգեցնում է ոչ միայն մոր, այլև երեխայի ավելորդ քաշի։ Այդ պատճառով էլ հարկավոր է հավասարակշռել սննդի օրական չափաբաժինը՝ ներառելով նաև մրգեր, բանջարեղեն ու կաթնամթերք։

Խոշոր պտղի դեպքում ծննդալուծումն ունի իր առանձնահատկությունները։ Խնդիրներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ պտղի գլուխն էլ է մեծ լինում։ Այդ դեպքում ծննդաբերությունը երկարաձգվում է, հնարավոր է, որ ծննդաբերության շեղումներ առաջանան՝ թուլություն, պտղի հիպոքսիա և այլն։ Հնարավոր է, որ ծննդաբերության ընթացքում կլինիկորեն նեղ կոնք հայտնաբերվի, որի դեպքում կեսարյան հատում կկատարվի։

Կարդացեք՝ Նեղ կոնք

Մեկ այլ խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ պտուղն արգանդի խոռոչում բարձր դիրքում է և գլխով կպած չէ կոնքի մուտքին։ Դրա արդյունքում պտղաջուրը չի սահմանաբաժանվում առջևի և հետինի ու պտղապարկի պատռման ժամանակ ամբողջությամբ արտահոսում է, իսկ երբեմն էլ պորտալարը կամ երեխայի ձեռքն է դուրս ընկնում։

Խոշոր պտղի դեպքում ծննդաբերությունը վտանգավոր է նաև ծննդկանի համար․ մեծ է պարանոցի և արգանդի ստորին սեգմենտի վնասվածքների (պատռվածքներ, ձգում) առաջացման, նյարդերի սեղմման կամ կոնքի ու ազդրերի հոդերի վնասման հավանականությունը։ Ծննդաբերությունից հետո հնարավոր է, որ արգանդային արնահոսություն սկսվի արգանդի դանդաղ կրճատման պատճառով։

Կարդացեք՝ Բարդություններ ծննդաբերության ընթացքում

Այդուհանդերձ, ծննդաբերության նշված բարդությունները հազվադեպ են պատահում, իսկ մշտական վերահսկողությունը և ծննդաբերության գրագետ վարումը թույլ են տալիս խուսափել անբարենպաստ իրավիճակներից։ Հիմնականում այդպիսի ծննդաբերությունն ընթանում է առանց բարդությունների, իսկ խոշոր երեխաները հետագայում ոչնչով չեն տարբերվում իրենց հասակակիցներից։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար