Նեյրոփոխանակային-էնդոկրին համախտանիշ

Նեյրոփոխանակային-էնդոկրին համախտանիշ

Նեյրոփոխանակային-էնդոկրին համախտանիշը մակերիկամների և ձվարանների հորմոնային ֆունկցիաների խանգարումն է, որ պատահում է դիէնցեֆալային սիմպտոմատիկայի և ճարպակալման ֆոնին։

Այդ հիվանդությունը էնդոկրինոլոգիայում հայտնի է հիպոթալամիկ համախտանիշ անվամբ։ Զարգանում է ոչ միայն ծննդաբերությունից և աբորտներից հետո, այլև նեյրովարակներից, սթրեսներից, վիրահատություններից և վնասվածքներից հետո։

Կարդացեք՝ Դեռահասների հիպոթալամիկ համախտանիշ

Ախտանշանները

Կլինիկական պատկերը բնորոշվում է դաշտանի ցիկլի խանգարումներով, որոնք սկսում են ցիկլի ուշացմամբ, երկարատևությամբ, իսկ պոլիկիստոզային ձվարանների կազմավորման դեպքում զարգանում է օլիգոամենորեա, ամենորեա կամ էլ քրոնիկական անօվուլյացիա (ձվազատման բացակայություն)։ Բնորոշ են նաև հաճախադեպ արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսությունները։

Դիֆերենցիալ ախտորոշման կարևոր կրիտերիաներից է երկրորդային անպտղությունը։ Ճարպակալումը կուշինգոիդ բնույթի է լինում, ինչը որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսով (երեսունից բարձր) և գոտկատեղի ծավալ/ազդրերի ծավալ-ով (0,85-ից ավել)։ Ճարպը հիմնականում տեղաբաշխված է լինում ուսագոտու և որովայնի հատվածում։ Կարևոր նշան է մաշկի վրա թույլ կամ մուգ վարդագույն զոլերի առկայությունը։ Նկատվում է արտահայտված հիրսուտիզմ և կորյակային ցան։

Կարդացեք՝ Ճարպի կուտակում որովայնի հատվածում

Պատճառները

Համախտանիշի առաջացման գործին մասնակցում են հիպոթալամուսը, հիպոֆիզը, մակերիկամները, ձվարանները և ճարպային հյուսվածքը։ Առաջնայինը հիպոթալամուսի նեյրոէնդոկրինային ֆունկցիայի խանգարումն է։ Այդ պատճառով էլ առաջինն ի հայտ են գալիս դիէնցեֆալային ախտանշանները՝ քնի, ախորժակի խանգարում, գլխապտույտ, գլխացավ, հիպերտենզիա և այլն։

Հիպոթալամուսի նյարդային բջիջներում մեծանում է β էնդորֆինի սինթեզը և նվազում է դոֆամինի արտադրությունը։ Արդյունքում մեծ քանակությամբ պրոլակտին է արտադրվում, խանգարվում է ադրենոկորտիկոտրոպային հորմոնի և գոնադոտրոպինների սեկրեցիան։

Խանգարվում է հետադարձ կապի մեխանիզմը, որը մակերիկամների և ձվարանների հորմոնային ֆունկցիայի կարգավորման հիմքն է։ Մակերիկամներում մեծանում է կեղևի բոլոր հորմոնների՝ գլյուկոկորտիկոիդների (կորտիզոլ), միներալկորտիկոիդների և սեռական հորմոնների արտադրությունը։

Հիպերկորտիցիզմը հանգեցնում է հիպերտենզիայի, ճարպային, սպիտակուցային և ածխաջրային փոխանակության խանգարման, որը դրսևորվում է գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարմամբ, ինսուլինոռեզիստենտությամբ և կոմպենսատոր հիպերինսուլինեմիայով։ Կորտիզոլը նպաստում է բնորոշ ճարպակալմամբ, որն ինչպես նշվեց անվանում է կուշինգոիդ։

Ախտորոշումը

Նեյրոփոխանակային-էնդոկրին համախտանիշն ախտորոշվում է կլինիկայի և ֆենոտիպային առանձնահատկությունների հիման վրա։ Տրանսվագինալ էխոգրաֆիան օգնում է հայտնաբերել երկրորդային պոլիկիստոզային ձվարանները, որոնք երբեմն չնչին և անհամաչափ են մեծացած լինում, սակայն միշտ բազմաթիվ ֆոլիկուլներ են պարունակում (4-8մմ տրամագծով)։ Կատարվում է նաև հորմոնների մանրակրկիտ հետազոտություն։

Բուժումը

Բուժման գործում առաջնայինը քաշի նվազումն է։ Միայն այդ դեպքում է հնարավոր կարգավորել մենստրուալ և գեներատիվ ցիկլը։ Արդյունավետ բուժման գրավականը ժամանակին բժշկի դիմելն է, նախքան պոլիկիստոզային ձվարանների առաջացումը։

views 6314
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում